19:07 11.02.2020
Փետրվարի 10-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել են վարժանքներ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների մասնակցությամբ: Անձնակազմի պատրաստության աստիճանը ստուգելու և տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի կիրառման հմտությունները կատարելագործելու նպատակով իրականացվել են պայմանական հակառակորդի հայտնաբերման և ոչնչացման գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ: Ցուցադրվել են քողարկման և տեղանքի բարդ ռելիեֆային պայմաններում գործելու մասնագիտական այլ հնարքներ:
18:39 11.02.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գյումրին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն կցուցաբերի իր քույր քաղաքին` չինական Սիանին: Այս մասին որոշում կայացվել է այսօր Գյումրիի ավագանու այս տարվա առաջին նիստում: Սիան քաղաքից Գյումրիի քաղաքապետարանը երկու պաշտոնական նամակ է ստացել, որով չինական կողմը խնդրել է իրենց բժշկական պարագաներ տրամադրել: Ավագանին որոշել է այդ նպատակի համար 2 մլն դրամ […]
18:20 11.02.2020
Փետրվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Նորին մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին: Գարեգին Երկրորդը հույս հայտնեց, որ այս այցելությունն առավել կզորացնի երկու երկրների միջև հարաբերությունները՝ մեծապես նպաստելով հետագա սերտ գործակցությանը: Վեհափառ հայրապետն ուրախությամբ հաստատեց հայ համայնքի […]
17:30 11.02.2020
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին արքայական մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին նախագահական նստավայրում երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների, տեղացի և օտարերկրյա դիվանագետների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, արևելագետ-գիտնականների ներկայությամբ իր ուղերձն է հղել «Կրոնը և հանդուրժողականությունը» թեմայով: Մինչ այդ նախագահ Սարգսյանն իր խոսքում պատմական համարելով Նորին արքայական մեծության այցը Հայաստան, որպես […]
17:11 11.02.2020
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում կործանվել է սիրիական բանակին պատկանող ուղղաթիռ: Այս պահին որևէ մեկը չի խոստովանել, որ ինքն է խոցել ինքնաթիռը: Մինչ դա այս շրջանում կար լարվածություն Թուրքիայի և Սիրիայի զորքերի միջև: https://twitter.com/mh197351/status/1227174260965347334 Թուրքիայի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ սիրիական զորքերը նահանջել են Նայրաբ գյուղից, իսկ Իդլիբին […]
16:00 11.02.2020
Բժշկական պարագաներ՝ դիմակներ, ձեռնոցներ, խալաթներ, բախիլներ և այլն Գյումրի համայնքի ավագանու որոշմամբ կուղարկվեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիան քաղաք: Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանից: Գյումրիի քույր քաղաք Սիանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցն այսօր քննարկվել է ավագանու նիստին և արժանացել ավագանու անդամների հավանությանը:
13:25 11.02.2020
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին արքայական մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիի դիմավորման պաշտոնական արարողությունը: Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հորդանանի Հաշիմյան Թագավորության և Հայաստանի Հանրապետության պետական օրհներգերը: Նախագահ Արմեն Սարգսյանը և թագավոր Աբդալլահ Երկրորդը պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական […]
22:41 10.02.2020
Որոշ աստղեր խիստ հիասթափեցրել են երկրպագուներին և փորձագետներին՝ մրցանակաբաշխության արարողության ժամանակ իրենց հագուստի ընտրությամբ: Նրանց թվում են Սալմա Հայեկը, Քրիստեն Ուիգը և Բիլի Այլիշը: Թերևս ամենից շատ քննադատվել է մոդել, գործարար և Instagram-ի աստղ Բլեք Չայնան, որի զգեստը սոցիալական ցանցերում անմիջապես համեմատել են բաղնիքի խալաթի հետ:
19:15 10.02.2020
Ամերիկացի դերասան Բիլի Փորթերը, որը հայտնի է իր սկանդալային կերպարներով, կարողացել է զարմացնել երկրպագուներին «Օսկար» մրցանակաբաշխության 92-րդ արարողության ժամանակ: Փորթերը հանրությանը ներկայացել է կանացի զգեստով, բարձր պլատֆորմով կոշիկներով: Billy Porter wows the Oscars in a golden gown inspired by Kensington Palace… pic.twitter.com/uTPBEswMFB — The Sun (@TheSun) February 10, 2020
19:09 10.02.2020
Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարը ներկա է եղել ՀՀ ՊՆ և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի նախաձեռնած «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացին: Դավիթ Տոնոյանը հետևել է դասընթացի կազմակերպմանը, առանցքային հարցերի շուրջ զրուցել է դասավանդող կազմի հետ, պատասխանել դասընթացին մասնակիցներին հետաքրքրող հարցերին։ Նախապատրաստական դասընթացի միջոցով նախազորակոչային տարիքի երիտասարդներին գիտելիքներ կփոխանցվեն տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, […]
18:45 10.02.2020
Նյու Յորքում ընթանում է Նորաձևության շաբաթը, որի շրջանակներում Longchamp ու Brandon հայտնի բրենդների ցուցադրություններ են անցկացվում: Longchamp բրենդի կրեատիվ տնօրեն Սոֆի Դելաֆոնտենի համար Նյու Յորքում կայացած ցուցադրությունը թվով չորրորդն է. ավելի վաղ հավաքածուները ցուցադրվել են Փարիզում, բրենդն իր ոճին հավատարիմ է մնացել: Այս անգամ ցուցադրության թեման եղել է 70-ականների ֆրանսիական նորաձևության նոր մեկնաբանությունը: Հավաքածուում գերակշռում […]
18:30 10.02.2020
Հայաստանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: SHANTNEWS.am-ն առանձնացրել է՝ մինչ օրս քանի հանրաքվե է անցկացվել Հայաստանում: 2003թ. մայիսի 25 խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը զուգահեռ անցկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Հայաստանում սահմանադրական հանրաքվե անցկացվեց նաև 2005 թվականի նոյեմբերի 27-ին։ Հանրաքվեով ՀՀ Սահմանադրության մեջ կատարվում էին մի շարք փոփոխություններ, որոնց աջակցում էր միջազգային հանրությունը։ Պաշտոնապես եղել է ընտրողների բարձր […]
17:40 10.02.2020
Գյումրիում թափառող շները ստերջացվում են: Գործընթացը օրեր առաջ է սկսվել: Հիշեցնենք, որ 4 անգամ հայտարարված մրցույթներից հետո քաղաքապետարանը վերջապես գտավ Գյումրիում անասնաբուժական ծառայություն իրականացնող անհատ ձեռներեցի, որը մասնակցեց մրցույթին և տեղական բյուջեի ֆինանսավորմամբ ստերջացում կատարելու իրավունք ստացավ: Կենտրոն ահազանգերը շատ են տարբեր թաղամասերից։ Քաղաքապետարանի հետ պայմանագիր են կնքել առայժմ 350 շան ստերջացման համար: Իսկ թե […]
22:30 09.02.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել ջազմեն, դաշնակահար, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանի մենահամերգին։ Համերգային երեկոյի ընթացքում հնչել են հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Վահագն Հայրապետյանի ջազային մշակումներով։
14:56 09.02.2020
Պեկինում բնակվող SHANTNEWS.am-ի աղբյուրը շարունակում է ներկայացնել Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով տիրող սարսափելի իրավիճակը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են մեկուսացնում բազմաբնակարան շենքերի մուտքերը և արգելափակում մարդկանց ելումուտը: Կարելի է նկատել, որ կողպվում են անգամ բնակարանների դռները: Տեսանյութում երևում է, թե ինչպես են փորձում էթանոլով ախտահանել տարածքը: Այնուհետ կարելի է տեսնել, թե ինչ է […]
17:55 08.02.2020
Փետրվարի 7-ին, Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ, ուխտավորները Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցուց երթով անցել են դեպի «Սուրբ Սարգիս» մատուռ, հայտնում է «Ալիք Մեդիան»: Ավանդույթի համաձայն, մոմավառությունից և աղոթքից հետո ուխտավորների թափորը շարժվել է դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ էլ բաժանվել են տոնի խորհրդանիշ աղաբլիթները: Այսօր՝ փետրվարի 8-ին, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կմատուցվի Սուրբ […]
16:19 08.02.2020
Չինական Ուհան քաղաքում շահագործման է հանձնվել նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված երկրորդ հիվանդանոցը, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ բուժաշխատողների առաջին խումբը արդեն ժամանել է հիվանդանոց: Նրանք այժմ պատրաստվում են հիվանդներին ընդունելուն: Հայտնի է, որ նրանք հիվանդանոց կտեղափոխվեն արդեն այսօր: Այս հիվանդանոցում կբուժվեն այն հիվանդները, որոնց մոտ արդեն հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Հայտնի […]
19:30 07.02.2020
Նավթային մագնատ հայազգի Նուբար Գյուլբենկյանի նախագծով պատրաստված ավտոմեքենան աճուրդի է հանվելու: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Աղբյուրը նաև նշում է, որ 73-ամյա ավտոմեքենան արտասովոր շերտաձողեր ունի, կոր թափք և զարմանալի քառակուսի հողմապակի: 1965 թվականին ելույթ ունենալիս Գյուլբենկյանն ասել է. «Ես զգում էի, որ ժամանակակից ավտոմեքենան պետք է շրջահոսուն, կոր լինի և այնպիսի տեսք ունենա՝ ասես […]
18:17 07.02.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ՏԿԵՆ ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավար Կարեն Սարգսյանին: Նախարարը շնորհակալություն է հայտնել կոմիտեի նախորդ ղեկավարին և տեղակալներին անցած տարվա ընթացքում գրանցված հաջողությունների համար: Միաժամանակ նախարարը մատնանշել է այն խնդրահարույց կետերը, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել առաջիկայում: Շնորհավորելով կոմիտեի ղեկավար Կարեն Սարգսյանին պարտականությունները […]
17:56 07.02.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Միխայիլ Մյասնիկովիչին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան հետագա աշխատանքներում: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար կարևոր կազմակերպություն է, […]
14:18 07.02.2020
Իտալացի նկարիչ Ֆաբրիցիո Բիրիմբելին յուրօրինակ նախագիծ է ներկայացրել, որտեղ արվեստի և գիտության համաշխարհային գործիչներին պատկերել է ֆուտբոլի ազգային հավաքականների մարզաշապիկներով: Օրինակ` Իսպանիայի հավաքականի մարզաշապիկով է պատկերել Սալվադոր Դալիին, որին հանճար էին անվանում, նաև խելագար ու էքսցենտրիկ: Պորտուգալիայի հավաքականի մարզաշապիկով նկարիչը պատկերել է հոլանդացի Վինսենտ վան Գոգին, որը փորձում է ամեն ինչ լսել մեկ ականջով. նկարում […]
12:40 07.02.2020
Թուրքիայի արևելքում` Վան նահանգում, ձնահոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի, հաղորդում է NTV-ն: Կա 84 տուժած: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Ձնահոսքը տեղի է ունեցել նախօրեին՝ փետրվարի 4-ին Վան նահանգում: Ձնահոսքի հետևանքով Վան-Բախչիսարայ մայրուղում ավտոբուսը գահավիժել էր 40 մետր բարձրությունից: Ավելի վաղ հայտնել էին` Վանում ձնահյուսի հետևանքով 28 փրկարար է զոհվել:
12:14 07.02.2020
ՀՀ աշխատանքի և առողջապահական տեսչական մարմինը տեղեկացրել է, որ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորվածՙ սահմանին իրականացվում են ուժեղացված հսկողական աշխատանքներ: Ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ի պատասխան հարցումների՝ Այո´, սահմանին հոսպիտալացումներ եղել են։ Այո, եղել են Չինաստանից Հայաստան ժամանած հայեր, որոնք ունեցել են ջերմություն։ Այո, նրանք և ոչ միայն նրանք մեկուսացվել և […]
12:10 07.02.2020
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս Մեղրիի անցակետում համատեղ զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Ս.Հ-ի ուղեբեռները: Արդյունքում հայտնաբերել են շուրջ 900 գրամ «կետամին» տեսակի հոգեմետ նյութի բյուրեղանման զանգված՝ թաքցված սուրճի փաթեթների մեջ: Այնուհետ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած վերլուծական և բացատրական աշխատանքների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, […]
18:29 06.02.2020
Փետրվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Ողջունելով քաղաքապետի առաջին պաշտոնական այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Նորին Սրբությունը հաջողություններ է մաղթել պարոն Մարությանին և իր վարչակազմին՝ կարևորելով բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են […]
18:00 06.02.2020
Փետրվարի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով կազմավորվող «1991 ստորաբաժանման» գործունեության կազմակերպմանը նվիրված քննարկում-խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։ Հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների ներգրավմամբ անցկացված խորհրդակցությանը քննարկվել են ստորաբաժանման գործունեության կազմակերպման հետ […]
18:45 05.02.2020
Առաջնային բուժօգնության օղակից՝ պոլիկլինիկաներից անվճար դեղորայք ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների ցանկը չի փոխվել, որն անցած տարվանից առողջապահության նախարարությունն էր հաստատել։ Արտոնյալների ցանկում են նաև նպաստառուների գնահատման համակարգում ընդգրկված այն ընտանիքները, որոնք 30,01-ից բարձր անապահովության միավոր ունեն, իսկ այս տարվանից միավորի շեմն է փոխվել՝ հօգուտ նպաստառուի։ Ի՞նչ դեղերի անհրաժեշտություն ունեն շահառուները, որոնք նշանակվում են բժշկի ցուցումով, […]
18:29 05.02.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Միջազգային ուսանողական ծրագրավորման մրցույթին (ICPC) մասնակցած Երևանի պետական համալսարանի ուսանողների թիմի անդամներ Խաժակ Գալստյանին, Համլետ Միքայելյանին, Լևոն Մուրադյանին, մարզիչ Ալբերտ Սահակյանին և ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանին: Թբիլիսիում կայացած Միջազգային ուսանողական ծրագրավորման ամենահեղինակավոր այս մրցույթին մասնակցել են 110 երկրների ավելի քան 3000 համալսարաններ: ԵՊՀ […]
15:39 05.02.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչներին: Ամերիկայի առևտրի պալատի անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը, հիմնական ծրագրերն ու առաջիկա անելիքները: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տնտեսական և հարակից ոլորտների խնդիրներին ու մարտահրավերներին: Նախագահ Սարգսյանը ողջունելի է համարել երկրի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր առաջարկություն՝ պատրաստակամություն հայտնելով իր հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց: Նախագահ […]