TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+24.09 oC

Արխիվ

«Արմենիա» ԲԿ-ում պարզել են, թե 99 համարի երթուղայինի վարորդի արտաշնչած օդում քանի մգ ալկոհոլ է եղել

15:02 05.02.2020

Ավելի վաղ հայտնել էինք` այսօր՝ ժամը 09։00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի վրա: 99 համարի երթուղին սպասարկող ԳԱԶել-ը բախվել է մարդատար «Հոնդային», ապա` ծառին: 6 տուժածներից 3-ը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Մյուս 3 տուժածները տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն. նրանցից մեկը ԳԱԶել-ի վարորդն է: Նախնական տեղեկություններով՝ նա ավտոմեքենան վարել […]

̰
Betconstruct ընկերությունը Լոնդոնում արժանացել է «Technology provider of the year» մրցանակին

12:20 05.02.2020

Փետրվարի 3-ին Լոնդոնի The Savoy հյուրանոցում կայացավ խաղային ոլորտի ծրագրավորման ապահովման աշխարհի ամենահեղինակավոր «IGA Award» մրցանակաբաշխությունը։ Միջոցառմանը ներկա էին խաղային ոլորտի մի շարք խոշոր ընկերություններ։ Այս տարի հայկական Betconstruct ընկերությունը ներկայացված էր 8 անվանակարգում։ Մրցանակաբաշխության «Technology provider of the year»՝ «Խաղային ոլորտի տարվա լավագույն տեխնոլոգիական մատակարար» անվանակարգում ընկերությունը արժանացավ գլխավոր մրցանակին։ 2012-ից սկսված Betconstruct ընկերությունը […]

̰
Գյումրիում բնակարանաշինական ծրագրերի համար քաղաքաշինության կոմիտեն տարածքներ է ուսումնասիրում

19:14 04.02.2020

Տնակների հաշվառման աշխատանքային խումբն անցել է համապատասխան գերատեսչությունների ներկայացրած տարբերակների քննարկմանը, որոնցով սահմանվում են Գյումրին տնակներից ազատելու առաջնահերթությունները: Ըստ այդ փաստաթղթի` նախատեսվում է քաղաքը տնակներից մաքրել տարածք առ տարածք՝ հիմնավորելով տնակներում բնակվող ընտանիքների սոցիալական դրությունը, ինչպես նաև տնակների տեխնիկական վիճակը: Քաղաքաշինության կոմիտեի օրակարգում է բնակարանաշինական նոր ծրագրի մեկնարկի հարցը, որի համար նախնական ընտրությունը կանգ է […]

̰
Լեդի Գագան սիրավեպ ունի գործարարի հետ

19:00 04.02.2020

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի նոր ընկերը ձեռնարկատեր Մայքլ Պոլանսկին է, հաղորդում է Page Six-ը: Երգչուհու սիրեցյալը Հարվարդի համալսարանի շրջանավարտ է: Ներկայումս Պոլանսկին զբաղվում է բարեգործական նախագծերով Parker Group ընկերությունում, որը հիմնել է Facebook-ի համահիմնադիր Շոն Փարքերը: Զույգն աչքի է ընկել փետրվարի 1-ին կայացած Super Bowl-ի ֆուտբոլի ամերիկյան ազգային առաջնության եզրափակիչ խաղում: Առաջին անգամ Գագային ու […]

̰
«Դու մենակ չես». քաղաքական գործիչները միանում են քաղցկեղի դեմ միասնական պայքարի ֆլեշմոբին

18:24 04.02.2020

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է, փետրվարի 15-ը` մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ այս առթիվ ֆլեշմոբ է սկսվել, որի մասնակիցները լուսանկարվում են՝ ձեռքում պահելով լուսանկար և միանալով քաղցկեղի դեմ պայքարին: «Այս լուսանկարով ես միանում եմ քաղցկեղի դեմ միասնական պայքարին, քանի […]

̰
Լավ հարևաններ, միմյանց թիկունք դժվար պահերին. Արմեն Սարգսյանը` ՀՀ-ում Իրանի նորանշանակ դեսպանին

18:20 04.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Նախագահը շնորհավորել է Աբբաս Բադախշան Զոհուրիին պատասխանատու առաքելությունը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ակտիվ ներդրումը կունենա երկու երկրների միջև պատմական, բարեկամական հարաբերություններն ավելի խորացնելու և ամրապնդելու գործում: Խոսելով Հայաստանի և Իրանի միջև դարերից […]

̰
Մեկնարկել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակության այցը Սամցխե-Ջավախեթի

17:28 04.02.2020

ՀՀ սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Սամցխե-Ջավախեթի, որտեղ ՀՀ պատվիրակությունը հանդիպել է Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի հետ: Հանդիպմանը նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիին ընդգծել է հարևան երկրների դարավոր հարաբերությունների կարևորությունը՝ շեշտելով, որ Հայաստանի սփյուռքի հարցերի հանձնակատարի այցը էլ ավելի կնպաստի բարեկամական հարաբերությունների խորացմանը։ Սինանյանին ուղեկցում է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան […]

̰
Կայացել է Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը

16:27 04.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Կարևորելով արդեն ավանդական դարձած, պարբերական բնույթ կրող հանդիպումները՝ Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր: Նախագահ Արմեն Սարգսյան-Պարոն վարչապետ, ուրախ եմ այսօր հյուրընկալել Ձեզ: Սա, կարծես, մեր ավանդույթն է՝ պարբերաբար հանդիպել, քննարկել և՛ երկրում, և՛ […]

̰
Հայաստանն ու Սլովենիան ունեն հարաբերությունների ընդլայնման ամուր հիմք. նախագահ

16:13 04.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովենիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տոմաժ Մենցինը (նստավայրը՝ Կիև): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու առթիվ, հաջողություններ մաղթել և համոզմունք հայտնել, որ նա իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-սլովենական հարաբերությունների առավել ամրապնդմանը: Դեսպան Մենցինն իր հերթին նշել է, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու […]

̰
Դու միակը չես աշխարհում և պետք է դիմանաս, ուժեղ լինես. Արմեն Սարգսյանը հյուրընկալել է 10-ամյա Ռոմիկ Արշակյանին

15:16 04.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Արշակյանների ընտանիքին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում բնակվող Սամվել և Արփիկ Արշակյանների որդու՝ 10-ամյա Ռոմիկի մոտ ախտորոշվել է լեյկոզ և ոսկորների ախտահարում, երեխան գտնվում է ռեմիսիայի շրջանում: Փետրվարի 4-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր, իսկ […]

̰
Քննարկվել են մայիսյան տոների միջոցառումների կազմակերպչական հարցերը

13:16 04.02.2020

Փետրվարի 3-ին ՀՀ ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից: Նիստին մասնակցել են հանձնաժողովի անդամներ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, ինչպես նաև միջգերատեսչական հանձնաժողովի […]

̰
BAFTA մրցանակաբաշխության ժամանակ Ալ Պաչինոն սայթաքել է կարմիր գորգի վրա

18:05 03.02.2020

BAFTA մրցանակաբաշխության արարողության ժամանակ լեգենդար դերասան Ալ Պաչինոն զավեշտալի իրավիճակում է հայտնվել: Նա սայթաքել և ընկել է կարմիր գորգի վրա: Միջադեպի լուսանկարները հայտնվել են համացանցում: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 2-ին Լոնդոնում: Բրիտանական կինոակադեմիայի մրցանակակիրներից մեկը եղել է 79-ամյա դերասանը: Royal Albert Hall-ի կարմիր գորգի աստիճաններով բարձրանալիս դերասանը սայթաքել է: Անվտանգության աշխատակիցներն օգնել են […]

̰
Նեյմարը նորից փոխել է մազերի գույնը` այս անգամ նախընտրելով վարդագույնը

12:12 03.02.2020

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հերթական անգամ փոխել է մազերի գույնն ու սանրվածքը: ՊՍԺ-«Մոնպելյե» խաղին բրազիլացին ներկայացել է բաց վարդագույն մազերով:

̰
Ամերիկացի աշակերտուհին կաթվածահար է լինում անգամ թեթև ծիծաղից

23:55 02.02.2020

ԱՄՆ-ում դպրոցական աղջիկը տառապում է հազվագյուտ հիվանդություններով, որոնց պատճառով նույնիսկ թեթև ծիծաղից կարող է կաթվածահար լինել: Երկու ժամվա ընթացքում նա քնում է 20 րոպե: Աղջկա պատմությունը հաղորդում է Daily Mail- ը: ԱՄՆ Ինդիանա նահանգի 15-ամյա բնակչուհի Ջորդան Քումերը սկսել է քնել դասերի և սովորական խոսակցությունների ժամանակ: Մայրը նշում է, որ աղջիկը լաց էր լինում, քանի […]

̰
Գյումրիի թանգարանների մուտքավճարները փոխվել են

17:30 01.02.2020

2019-ին Գյումրիի թանգարանները գրանցեցին այցելուների ռեկորդային թիվ: Թանգարանների պահանջարկը, դրանց նկատմամբ հետաքրքրությունը հանգեցրել է մշակութային այս կառույցների վերահսկողության խստացման: Քաղաքապետարանը թանգարաններում տեսախցիկներ է տեղադրել այցելուների հստակ թիվ ունենալու համար: Իսկ դեկտեմբերին ավագանին որոշում ընդունեց նաև մուտքավճարների փոփոխության մասին: Մուտքավճարները 100 դրամով ավելացել են, իսկ էքսկուրսիաները` էժանացել: Թանգարանների տնօրենները հաշվարկներ են կատարում, թե այցելուների թվով պայմանավորված, […]

̰
Մեկնարկել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի վրաստանյան այցը

15:00 01.02.2020

«Ալիք մեդիա»-ն տեղեկացնում է, որ Թբիլիսի է ժամանել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը և գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանը հունվարի 31-ից մինչև փետրվարի 5-ը գործուղվել են Վրաստան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Շաբաթ առավոտյան պաշոտանյաներին Սբ․ Գևորգ եկեղեցում ընդունել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ […]

̰
«Իմ քայլը» խմբակցությունը Դիլիջանում է

12:59 01.02.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները Դիլիջանում են: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լուսանկարներ է հրապարակել և գրել, թե ինչ քննարկումներ են կազմակերպել. «2020-ի ռազմավարական պլանավորման արտագնա աշխատանքային հանդիպման ընթացքում «Իմ քայլը» խմբակցությունը քննարկում է հետևյալ առաջնահերթությունները. 1. ԶԼՄ բարենպաստ իրավական միջավայր, 2. Ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին օրենք, 3. Առողջության համապարփակ ապահովագրություն, 4. Սահմանադրական բարեփոխումներ, 5. ՏԻՄ, […]

̰
ԱՄՆ-ում արդեն Քոբի Բրայանթի պատկերով խաղալիք ուղղաթիռներ են վաճառվում

12:27 01.02.2020

Բիզնես աշխարհը շատ արագ է արձագանքել Քոբի Բրայանթի մահվան փաստին և այս առնչությամբ հասարակական տրամադրություններին: Արդեն վաճառքի են հանվել բազմաթիվ խաղալիքներ Բրայանթի պատկերով: Այս մասին հայտնում է The Sun պարբերականը: Օրինակ` կարելի է արդեն ձեռք բերել Բրայանթի հեռակառավարվող մոդելը, որն ունի նաև ուղղաթիռի դետալներ: Առանձին նաև վաճառքի է հանվել խաղալիք ուղղաթիռ, որն ունի «Լոս Անջելես […]

̰
Ամասիայում և Աշոցքում  բուք է, ճանապարհները` դժվարանցանելի

21:21 31.01.2020

Այս պահին Շիրակի մարզի Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջաններում բուք է: Երեկոյան սկսված ձյան առատ տեղումներն ուղեկցվում են  ուժեղ քամիներով, ձյան շերտի բարձրությունն այս պահին հասնում է մոտ 20 սմ-ի: Աշոցքի ճանապարհաշինական ընկերությունից SHANTNEWS.am-ին փոխանցեցին, որ հյուսիսային տարածաշրջանների բոլոր ճանապարհները դժվարանցանելի են, ընթանում են ձյան շերտի մաքրման աշխատանքներ, սահմանվել է շուրջօրյա հերթապահություն:

̰
Լապշինը Կահիրեում հայկական շքեղ «առանձնատուն» է հայտնաբերել

19:15 31.01.2020

Եգիպտոսում գտնվող հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Կահիրեում զբոսանքի ընթացքում` Զեմալեք շրջանում, նկատել է Հայաստանի դեսպանության շենքը: Լապշինի խոսքերով՝ հայկական դեսպանության շենքը տեղակայված է Եգիպտոսի մայրաքաղաքի հենց կենտրոնում` հեղինակավոր թաղամասում: «Դեսպանությունը տեղակայված է շատ գեղեցիկ և արտասովոր առանձնատանը, որն ավելի շատ հիշեցնում է Գերմանիան կամ Նիդեռլանդները: Համացանցից տեղեկացա, որ շինությունը պատկանել է հարուստ հայ առևտրականի, որն […]

̰
Չինացի բլոգերին սպառնացել են չղջիկի միս ուտելու համար

19:00 31.01.2020

Չինացի բլոգերը հայտնել է իր նկատմամբ հնչած սպառնալիքների մասին տեսանյութի հրապարակումից հետո, որտեղ չղջիկով պատրաստված ապուր է ուտում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Վան Մենյուն անունով աղջիկը պատմել է այն մասին, որ իրեն սպառնացել են, թե կսպասեն: Պատճառը եղել է տեսանյութը, որտեղ աղջիկն ուտում է ապուրն ու ասում, որ այն շատ համեղ է: Օգտատերերը […]

̰
ՃՏՊ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին. կան տուժածներ

18:47 31.01.2020

Հունվարի 31-ին՝ ժամը 15:59-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ռյա-Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mitsubishi Airtek» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գուրգեն Բ., ծնված 1980 թ.) դուրս է եկել ճանապարհի […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է Կարլ Հայնց Շայդեին

17:40 31.01.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերի պատասխանատու Կարլ Հայնց Շայդեին: Բարձր գնահատելով Գերմանական Կարմիր խաչի մարդասիրական ծրագրերը Հայաստանում՝ նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այն գործունեության համար, որ կազմակերպությունը ծավալել է անցած տարիների ընթացքում և շարունակում է այսօր: Կարլ Հայնց Շայդեն ասել է, որ […]

̰
Մարությանը որոշում է կայացրել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործմանը համաձայնություն չտալու մասին

15:26 31.01.2020

Հիմնվելով հանրային լսումների արդյունքների վրա՝ Երևանի քաղաքապետը որոշում է կայացրել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործմանը համաձայնություն չտալու մասին: Ըստ այդմ` այսօր հայտատուին ուղարկվել է համայնքի մերժումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը: Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ նշել է՝ Երևանը պետք է կրկին կանաչ ու […]

̰
Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսի վիճակը ծանր է

15:23 31.01.2020

Այսօր կեսօրին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գյումրի-Երևան ավտոճանապարհին։ Սառնաղբյուր գյուղի մոտ` ոլորապտույտ  հատվածում, BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի մասից, հարվածել «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության նպատակով ճամփեզրին տեղադրված բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ գործելուց հետո գլխիվայր շրջվել։ Ուժեղ հարվածից մեքենայի բեռնախցիկի դուռն ու անիվներից երկուսը պոկվել ու հայտնվել […]

̰
Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում այրված տնակի բնակիչները փոխհատուցում են պահանջում

12:10 31.01.2020

Քաղաքաշինության պետական կոմիտեն հաշվառել է ժամանակավոր կացարանները ոչ միայն Գյումրիում, այլև Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում, որտեղ քիչ չեն ընտանիքները, որոնք տնակներում են ապրում, բայց անօթևանի կարգավիճակ չունեն, հետևաբար պետությունը նրանց նկատմամբ պարտավորություն չունի: Օրինակը Վահրամաբերդ գյուղում բնակվող Սարգսյանների ընտանիքն է: Անօթևան չեն, բայց նրանց դեպքում բնակարանային աջակցության հարցը հրատապ է: 2019թ. դեկտեմբերի 31-ին տնակն այրվել […]

̰
Porsche 911 կաբրիոլետի սրահը զարդարել են փայտով

19:15 30.01.2020

Թյունինգի բուլղարական Vilner ստուդիան մանրակրկիտ աշխատել է 996 սերնդի Porsche 911 Carrera կաբրիոլետի դիզայնի վրա, որը, բացի շքեղ արտաքին տեսքից, ստացել է նաև անսովոր ինտերիեր: Այդ մասին հայտնում է «Մոտոր»-ը: Մեքենան արտադրվել է 1997-2004թթ. և թվում է, թե թյունինգային ստուդիաների ուշադրության կենտրոնից պետք է որ դուրս եկած լիներ: Սակայն բուլղարական ընկերությունը անտարբեր չի անցել 1998-ին […]

̰
Սերգեյ Լավրովը մասնակցել է Տիգրան Սարգսյանի 60-ամյակի միջոցառմանը

14:52 30.01.2020

Հունվարի 29-ին ՌԴ ԱԳ նախարար Լավրովը մասնակցել է ԵՏՀ խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի 60-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջից:

̰
Կարո Փայլանը մասնակցել է «Երկաթե բռունցք» Կարպիս Զաքարյանի հրաժեշտի արարողությանը

12:35 30.01.2020

Գարո Փայլանը մասնակցել է «Երկաթե բռունցք»՝ Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի հրաժեշտի արարողությանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացել է «Երկաթե բռունցք»-ը՝ Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը:

̰
Շիրակի մարզում ոռոգման սեզոնը վտանգված է, ջրամբարներում ջուր չկա

19:30 29.01.2020

Շիրակի մարզի ֆերմերներն ու գյուղացիական տնտեսությունները պետք է գալիք գյուղատնտեսական տարվա իրենց անելիքները վերանայեն: Ավելի պարզ, պետք է որոշեն, թե ինչ ու ինչքան ցանել ոռոգման ջրի քիչ քանակության կամ ընդհանրապես բացակայության պայմաններում: Այս մասին այսօր Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը խորհրդակցություն է անցկացրել գյուղվարչության պետի և ջրօգտագործող ընկերության ներկայացուցիչների հետ: Շիրակի մարզի բոլոր ջրամբարներում, բացառությամբ Կառնուտի […]

̰
BACK_TO_TOP