19:05 22.02.2020
Փետրվարի 22-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան քաղաքացուն վրաերթի է ենթարկել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, […]
18:14 22.02.2020
Ղազախստանի նախկին մայրաքաղաքում այսօր տեղի է ունեցել իրարից անկախ 2 ընդդիմադիր ցույց։ Դրանք ուղեկցվել են ձերբակալություններով, որոնց քանակը գերազանցել է 100-ը։ Այս մասին հայտնում է Current Time հեռուստաալիքը: Օրվա առաջին կեսին Ալմաթիի հրապարակներից մեկում ցույց են արել Ղազախստանում նոր կազմավորվող «Դեմոկրատական կուսակցության» համակիրները։ Նրանք պահանջել են ազատ արձակել այսօր գիշերը ձերբակալված Ժանբոլատ Մամային, որն էլ […]
16:40 22.02.2020
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն այսօր ամուսնանում է: Համացանցում արդեն տարածվել են նրա հարսանեկան առաջին լուսանկարները: Արփինե Հովհաննիսյանի ընտրյալն «Աստղիկ» ԲԿ փոխտնօրեն Արշակ Մնացականյանն է: Ավելի վաղ հայտնել էինք` Արփինե Հովհաննիսյանը ցուցադրել է նշանադրության մատանին:
12:52 22.02.2020
Լեյլա Ամիրբեկյանը ծնվել է Թբիլիսիում, հայկական ընտանիքում, որտեղից տեղափոխվել է նախ` Ռուսաստանի Կրասնոդարի երկրամաս, այնուհետ` Օմսկ: Ուժային էքստրիմով զբաղվող աղջիկը համարվում է Ռուսաստանի ուժեղագույն կանանցից մեկն այդ մարզաձևում: Նա որոշեց սպորտով զբաղվել 27 տարեկանում` ձիգ կազմվածք ունենալու նպատակով: Մարզասրահում զբաղվելիս աղջիկը հանդիպել է աշխարհի ուժեղագույն մարդկանցից մեկին՝ Միխայիլ Շիվլյակովին, որը սկսեց մարզել նրան: Լեյլային հաջողվեց […]
18:58 21.02.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է անվանի հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությանը:
17:02 21.02.2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում վերահսկողական աշխատանքներ իրականացնող աշխատակիցների թիվը համալրվել է։ Ինչպես հայտնում են ԱԱՏՄ-ից, վերջին օրերին ևս 2 աշխատող է գործուղվել՝ այս անցակետով երկիր մուտք գործողների հանդեպ զննումներն ու հարցումներն առավել մեծ թիմով իրականացնելու նպատակով։ Տեսչական մարմինը պետական սահմանին (օդային, ավտոճանապարհային, երկաթուղային) սահմանային բժշկասանիտարական բոլոր հսկիչ կետերում, այդ […]
17:00 21.02.2020
Ռուս-թուրքական բանակցությունները, որոնք անցկացվում են մի քանի փուլով, գրեթե արդյունք չեն գրանցել: Փոխարենը Իդլիբում խիստ լարվել է իրավիճակը: Թեժ մարտեր են ընթացել: Երեկ մարտեր են մղել Իդլիբում հակամարտության երկու կողմերին աջակցող ուժերը՝ Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական ուժերը: Սիրիական ընդդիմադիր ուժերը թուրքական հրետանու օգնությամբ փորձել են ճեղքել սիրիական բանակի պաշտպանությունը: Ռուսական «Սու-24» օդանավերը կրակ են բացել […]
16:20 21.02.2020
Արդյոք կարո՞ղ են թուլանալ ռեֆորմիստների դիրքերը Իրանում Իրանում այսօր խորհրդարանական ընտրություններ են: Մեծ է հավանականությունը, որ երկրի նախագահ Հասան Ռոհանիի կողմնակից ռեֆորմիստները կթուլացնեն դիրքերը: Սա տեղի է ունենում Իրանի համար բավական դժվար ժամանակահատվածում՝ տնտեսական ու ոչ միայն տնտեսական պատժամիջոցներ Արևմուտքի կողմից: Վերջին օրերին էլ Իրանը բախվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի: Իրանում Մեջլիսի ընտրություններում առաջին ընտրողների […]
16:09 21.02.2020
Փետրվարի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել կին զինծառայողների հանդիսավոր երդման արարողություն: ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության կին զինծառայողները հրամանատարական կազմի ներկայությամբ երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին: Կին զինծառայողներին շնորհավորել, ծառայության մեջ հաջողություններ ու ձեռքբերումներ է մաղթել ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը:
16:05 21.02.2020
5-րդ զորամիավորման ենթակա N զորամասը փետրվարի 20-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Հայտարարվել է ուսումնական տագնապ, անձնակազմը ստացել է հաստիքային զենքը, դուրս է բերվել մարտական տեխնիկան: Ստորաբաժանումները զբաղեցրել են նախորոշված շրջանները և կատարել առաջադրված խնդիրները:
16:00 21.02.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Դանիա կատարած այցից՝ կից հետևյալ գրառմամբ. «Դանիայի խորհրդարանի նախագահ Հենրիկ Դամ Քրիստենսենի հրավերով պաշտոնական այցով Դանիայում էինք։ Ունեցանք շատ արդյունավետ շփումներ և հետաքրքիր քննարկումներ, ձեռք բերեցինք լավ բարեկամներ։ Պայմանավորվեցինք սերտ համագործակցություն սկսել»։
13:30 21.02.2020
«Վարկերի համաներում» անվանումն ստացած որոշումը ինչքանով հնարավորություն տվեց բանկերի «սև ցուցակներում» հայտնված քաղաքացիների վարկային կենսագրությունները մաքրել ու ազատել նրանց անհուսալի վարկերի տույժ ու տուգանքներից: Որոշումից ոմանք օգտվեցին, բայց այն հիմնականում չվերաբերեց երաշխավորներին, որոնք տարիներ շարունակ հարկադրված վճարում են անպարտաճանաչ վարկառուների փոխարեն: Նման վիճակում են հայտնվել Շիրակի մարզի Շիրակավան գյուղի բազմաթիվ տնտեսություններ։ Վարկերի տույժ ու տուգանքների […]
13:10 21.02.2020
Սպանդանոցային մորթի պարտադրանքը մինչև հուլիսի 1-ը հետաձգելու որոշմամբ հնարավորություն է տրվել ֆերմերային տնտեսություններին՝ կողմնորոշվելու սպանդանոցային կարողություններ ստեղծելու ուղղությամբ։ Այս ժամանակահատվածում հայտատուների մեծ ակտիվություն է նկատվել Շիրակի մարզում։ Մոտ 100 անհատներից դիմումներ են ստացվել Սննդամթերքի անվտանգության տեսչության մարզային կենտրոնում։ Հայտերը դեռ ուսումնասիրվելու են, թե 100-ից քանիսը կընդգրկվեն պետական աջակցության ծրագրերում. դա կախված է սպանդանոցների կառուցման չափորոշիչների […]
13:00 21.02.2020
Ադրբեջանի մաքսային ծառայությունը մեծ շուքով ոչնչացրել է հայկական ապրանքներ, որոնք մարդիկ իրենց հետ փորձում էին տանել Ադրբեջան։ Ենթադրվում է, որ դրանք եղել են այն զբոսաշրջիկների մոտ, որոնք սկզբից Հայաստանում են եղել, հետո փորձել են մեկնել նաև Ադրբեջան։ Դրանք ոչնչացվել են որպես անթույլատրելի ապրանքներ․ 324 հուշանվեր, 40 տուփ սիգարետ, 18 լիտր խմիչքներ։ Հրապարակված լուսանկարներից երևում է, […]
12:48 21.02.2020
Ուշագրավ միջադեպ է գրանցվել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ փուլի «Արսենալ»-«Օլիմպիակոս» խաղից առաջ: Երեխաներից մեկը, որը ֆուտբոլիստի ձեռքը բռնած խաղադաշտ է դուրս եկել, բացման արարողությունից հետո չի կողմնորոշվել, թե ինչ պետք է անի: Եվրոպա լիգայի օրհներգից հետո նա մյուս երեխաների հետ չի հեռացել խաղադաշտից: «Արսենալի» ֆուտբոլիստները, տեսնելով մոլորված փոքրիկին, հրավիրել են նրան միասին լուսանկարվելու:
18:45 20.02.2020
Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի որդեգրած դուստրը` Միքայելան, որոշում է կայացրել մասնագիտության ընտրության հարցում: 23-ամյա աղջիկը որոշել է պոռնոդերասանուհի դառնալ: Աղջիկը մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում հանդես կգա Sugar Star անունով, հայտնում է The Sun-ը: «Դա հաճելի է, ես ինձ վիրավորված չեմ զգում»,- ասել է Սփիլբերգի աղջիկը: Աղջիկն իր որոշման մասին հայտնել է […]
18:42 20.02.2020
Քարդաշյան քույրերը մոր՝ Քրիս Ջենների հետ ընտանեկան ճաշ են ունեցել իրենց սիրելի ռեստորաններից մեկում՝ հայկական «Կարուսել»-ում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը: Քլոեն, Քիմն ու Քորթնին Գլենդելի «Կարուսել» ռեստորան են ժամանել Դեյվիդ Լեթերմենի «Իմ հաջորդ հյուրը ներկայացման կարիք չունի» հայտնի շոուի նկարահանումից հետո: Պապարացիները ֆիքսել են քույրերին, նաև Քարդաշյանների մորը՝ Քրիս Ջեններին՝ այնտեղ մեքենան կայանելուց հետո: «Կարուսելը» […]
18:00 20.02.2020
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը, մարզիչներ Գևորգ Ալեքսանյանը և Սամվել Գևորգյանը ասուլիսով ամփոփեցին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում փետրվարի 10-12-ը տեղի ունեցած Եվրոպայի առաջնության արդյունքները: «Ունենք 2 ոսկե, 2 բրոնզե մեդալ: Ունեցանք նաև բացթողումներ: Մեդալների հույսեր էլի կային, տղաները, որոնք 3-րդ տեղում էին, կարող էին հայտնվել եզրափակչում: Պայքարը թեժ էր, ընդհանուր առմամբ մենք […]
16:20 20.02.2020
Փետրվարի 19-ին 2-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ, զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի: Անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և գործել մարտական հաշվարկի համաձայն: Զորամասերի հրամկազմը ստուգել է զինծառայողների պատրաստվածության աստիճանը, հրահանգավորել անձնակազմին և ցուցումներ տվել թերությունները վերացնելու ուղղությամբ:
21:01 19.02.2020
4-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար հետմահու ՀՀ նախագահի կողմից պետական պարգևի արժանացած պայմանագրային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Տիգրան Արզումանյանի, կրտսեր սերժանտ Նվեր Շահբազյանի և շարքային Կարապետ Նազարյանի ծնողներին է հանձնել «Մարտական ծառայության» մեդալները: Զորամիավորման հրամանատարը ցավակցության և զորակցության խոսքեր է ուղղել փետրվարի 7-ին Սյունիքի մարզում ձյան սողանքի հետևանքով մահացած […]
19:30 19.02.2020
Գյումրիի թիվ 9 հիմնական դպրոցում դասերը վերսկսվել են: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Հիշեցնենք, որ դպրոցի ջեռուցման համակարգի ջերմային խողովակաշարում տեղի ունեցած վթարը տնտեսվարն ու հնոցապանը ավելի շուտ էի հայտնաբերել։ Ավելի քան 10 օր նորմային անհամապատասխան ջերմություն էր դպրոցում։ Այդ ընթացքում տնօրինությունը կրճատեց դասաժամերը` 45 րոպեի փոխարեն դաս էին պարապում 30 րոպե, հետո ջերմաստիճանի […]
18:16 19.02.2020
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծնունդն ու Գիրք նվիրելու օրը նշել են նաև քաղցկեղ ունեցող երեխաները: Այսօր «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ նրանց է այցելել սիրված դերասան Հրանտ Թոխատյանը և փոքրիկների համար կարդացել «Խոսող ձուկը» հեքիաթը: «Մենք համոզված ենք, որ քաղցկեղը հաղթահարելու բարդ ճանապարհին մեր փոքրիկների լավագույն ընկերները պետք է լինեն արվեստը, գիրքը, լավ երաժշտությունն ու […]
18:00 19.02.2020
Թափառող շների շատանալուց ու հարձակումներից բողոքող մարդկանց թիվն ավելանում է։ Խնդիրը գնալով բարդանում է. սա անհանգստացնում է ոչ միայն Գյումրիի, այլև մյուս բնակավայրերի բնակիչներին։ Ահազանգերը շատ են գյուղական համայնքներից։ Շների դեմ պայքարի, վնասազերծման նախկին մեթոդները կիրառել չեն կարող, այլապես կենթարկվեն քրեական պատասխանատվության, իսկ ստերջացման նոր եղանակն էլ համայնքներին ձեռնտու չէ, ավելի հստակ՝ անհասանելի ծառայություն է։ […]
17:38 19.02.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անցորդներին գրքեր է նվիրել: «Նախարար Արայիկ Հարությունյանը նախարարության աշխատակիցների հետ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տարածքում անցորդներին նոր հրատարակված գրքեր է նվիրել և շնորհավորել տոնի կապակցությամբ: Հաջորդիվ նախարարը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մասնակցել է արդեն ավանդական […]
17:08 19.02.2020
Մասիսի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում օրեր առաջ ծնվել է արական սեռի փոքրիկ, որը կշռել է 5 կգ 500 գրամ, իսկ հասակը եղել է 60 սմ: «Մասիսի բժշկական կենտրոնի և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ողջ անձնակազմը շնորհավորում է մայրիկին՝ Մասիս քաղաքի բնակչուհի Լուսանուշ Սամվելյանին` ցանկանալով երջանիկ մայրություն, բալիկին` անհոգ մանկություն: Եղեք առողջ ու երջանիկ»,- ասված է ԲԿ-ի տարածած […]
15:20 19.02.2020
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին այսօր շնորհավորել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 3-12 դասարանցի լավագույն ընթերցողները: Շնորհավորելով Ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանի 151-ամյակի և Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ՝ նախարար Ա. Հարությունյանը նշել է, որ պետք է անել հնարավորը՝ երեխաների շրջանում խրախուսելու ընթերցանությունը: «Գիրք կարդալն արժեքային համակարգ է փոխում և […]
14:10 19.02.2020
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթ է ունեցել Կոնգրեսում կազմակերպված միջոցառման շրջանակում․ «Ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված միջոցառմանը՝ Ռոբերտ Ավետիսյանը մասնավորապես կարևորել է ԱՄՆ Կոնգրեսում նման միջոցառման անցկացումը՝ հարգելու Բաքվում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակը և դատապարտելու ադրբեջանական իշխանությունների կողմից հայ ազգաբնակչության դեմ իրագործված ոճրագործությունները։ Արցախի մշտական ներկայացուցիչն […]
12:50 19.02.2020
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետն ընդունել է մահացած զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներին (լուսանկարներ) ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը 18.02.2020թ. ընդունել է ս.թ. փետրվարի 12-ին մահացած ժամկետային զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են դեպքի առթիվ հարուցված […]
12:44 19.02.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ հայտնել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում է Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում: «Հանդիպեցինք Դանիայի խորհրդարանի խոսնակ Հենրիկ Դամ Քրիստենսենի (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ խորհրդարանի առաջին փոխխոսնակ Կարեն Էլլեմանը (Լիբերալ կուսակցություն) և փոխխոսնակ Յենս Ռոդեն (Դանիայի […]
22:49 18.02.2020
«Ռոման» շարունակում է նախապատրաստվել ՈՒԵՖԱ «Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակչի բելգիական «Գենտի» հետ առաջին հանդիպմանը: Այսօր հռոմեական ակումբը հերթական մարզումն է անցկացրել, Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզման լուսանկարներ է հրապարակել: «Նախապատրաստվելով հաջորդ խաղին»,- գրել է հայ ֆուտբոլիստը: «Ռոմա»-«Գենտ» հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում փետրվարի 20-ին՝ ժամը […]