22:16 05.04.2019
Մեղադրանք է առաջադրվել «Սպայկա» ընկերության տնօրենին: ՊԵԿ քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք: Դավիթ Ղազարյանը դատարան գնալուց առաջ խոսել է լրագրողների հետ և իր տեսանկյունից ներկայացրել իրավիճակը: Ասուլիսից հետո ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց. ««Սպայկա» ՍՊԸ-ի հրավիրած ասուլիսում հնչել են որոշ անհիմն գնահատականներ և պնդումներ, որոնց Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում […]
23:40 30.03.2019
Հանրապետության գրեթե բոլոր համայնքներում առատ ձյուն է տեղում: Թե ինչ խնդիրներ է ստեղծել գարնանը պատրաստված մարզերի բնակիչների համար «փոշմանած-հետ եկած» ձմեռը, փորձել են պարզել SHANTNEWS.am-ի թղթակիցները: Մանրամասները` տեսանյութում:
14:30 18.03.2019
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Անթիլիասի, Երուսաղեմի պատվիրակությունները դեռ նախօրեին ժամանել էին Թուրքիա` մասնակցելու Պոլսի արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանի վերջին օծման և հուղարկավորության արարողությանը: Պատվիրակության կազմում էին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը և Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Հուղարկավորությանը մասնակցել է նաև […]
13:10 09.03.2019
Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցում մարտի 8-ին վախճանվել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: Մինաս-Վարդան Մութաֆյանը ծնվել է 1956 թվականին Ստամբուլում։ 1977 թվականին ձեռնադրվել է սարկավագ, ապա կուսակրոն քահանա։ 1998 թվականի հոկտեմբերի 14-ին Պատգամավորական ժողովի կողմից ընտրվել է Պոլսի հայոց պատրիարք։ 2008 թվականից Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը տառապում էր անբուժելի հիվանդությամբ։ Գահակալության 20 տարի, որից պատրիարքական […]
22:37 02.03.2019
Ինչպես հայտնել էինք՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երեկ շինարարական վերելակ է պոկվել՝ 5-րդ հարկից ընկնելով առաջին հարկ: Ի՞նչն է եղել բեռներ բարձացնելու համար նախատեսված ամբարձիչի ընկնելու պատճառը, արդյո՞ք այն տեխնիկական փորձաքննություն անցել է, թե՞ ոչ, և ի՞նչ վիճակում են դեպքից տուժած 3 աշխատակիցները, փորձել է պարզել SHANTNEWS․am-ի թղթակիցը: Մանրամասները՝ տեսանյութում:
22:57 28.02.2019
Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին այսօր խնկարկել են նաև Արցախում: Ստեփանակերտից մեր թղթակցի խոսքերով՝ այսօր կրկին մարդաշատ էր Ստեփանակերտի հուշահամալիրը: Հազարավոր արցախցիներ են ծաղիկներ խոնարհել ի հիշատակ Սումգայիթի ջարդերի զոհերի: Հիշողություններից ու անպատասխան հարցերից բացի՝ օրը նաև արվածն ի մի բերելու և անելիքների մասին խորհելու խորհուրդն ունի՝ բոլոր սերունդների համար: Հուշահամալիրում նաև հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներն էին՝ […]
18:10 23.02.2019
Ադրբեջանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ուժերը անցկացրել են հատուկ մարտավարական զորավարժություն, որի ընթացքն ուղեկցվել է մարտական կրակով։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը։ Վարժանքներին ներգրավվել են Ադրբեջանի բանակի խորհրդային մոդելի Ս-125 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերը։ Զորավարժության ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը տագնապով դուրս են բերվել պայմանական մարտադաշտ ու չեզոքացրել «հակառակորդի» պայմանական հարձակումը։ Միևնույն ժամանակ, […]
22:29 21.02.2019
ԵՊՀ-ում խոշոր չարաշահումների վերաբերյալ ոստիկանության տարածած հայտարարությունից հետո կրքերը չեն հանդարտվում: Մայր բուհում հարուցված քրեական գործը շինծու ու քաղաքական են համարում, նրանց էլ կառավարությունից հակադարձում են՝ գործը շինծու չէ, քաղաքական շարժառիթ էլ չկա: Մանրամասները՝ տեսնայութում:
17:18 15.02.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Գերմանիա կատարած աշխատանքային այցը սկսվել է Հայդելբերգ այցով, որտեղ նա հանդիպել է քաղաքապետին, եղել է ամենահին գրադարաններից մեկում ու Գերմանիայում ամենահինը համարվող համալսարանում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նեկար գետի ափին բացվող պատմական այս քաղաքի մասին առաջին գրավոր վկայությունը վերաբերում է 1196 թվականին, ապա՝ ավելի ուշ, հիշատակվում է քաղաքի գլխավոր պատմական խորհրդանիշներից […]
21:37 14.02.2019
Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողով է հրավիրել Իրանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ: Ղեկավարները քննարկել են սիրիական հակամարտությանը վերաբերող հարցեր: Տեղի են ունեցել նաև երկկողմ հանդիպումներ, որոնց ժամանակ նախագահները քննարկել են համագործակցության սեփական ձևաչափերը և տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Մինչև եռակողմ գագաթնաժողովի մեկնարկը, Սոչիում հանդիպել են […]
19:24 13.02.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ալավերդու մետալուրգիական գործարանի աշխատակիցներն այսօր առավոտից անժամկետ փակել են երկաթգիծը` պահանջելով հստակեցում գործարանի ճակատագրի վերաբերյալ: Բողոքի այս ակցիայից առաջ գործարանի աշխատակիցները նամակ են գրել ՀՀ վարչապետին, իրենց ձեռքով այն հասցրել կառավարություն՝ նախապես հայտարարելով նաև, որ արձագանք չլինելու դեպքում սկսելու են բողոքի ակցիաները: Բանն այն է, որ մետալուրգիական գործարանի աշխատակիցներն արդեն ծանուցում […]
14:50 04.02.2019
Փետրվարի 6-ին Ժնևում կկայանա Տրանսկովկասյան առևտրային միջանցքների գործարկման հարցով ռուս-վրացական բանակցությունների վճռական փուլը: Ենթադրվում է, որ դրան կհետևեն Վերին Լարսի ճանապարհին այլընտրանք միջանցքների գործարկմանն ուղղված գործնական աշխատանքները: Մանրամասները` տեսանյութում:
12:25 02.02.2019
Նիդեռլանդներում ապրող հայաստանցի Թամրազյան ընտանիքին կեցության հատուկ իրավունք է տրվել։ Հիշեցնենք, որ շուրջ երկու ամիս առաջ Թամրազյանները դիմել են Հաագա քաղաքում գործող Ավետարանական եկեղեցի և ապաստան հայցել: Այդպիսով նրանք խուսափել են արտահանձնումից, որի համար համապատասխան վճիռ կար: Թեմայի շուրջ մանրամասները «Շանթ» հեռուստաընկերության եթերում պատմել է SHANTNEWS.am-ի թղթակից Սագօ Արեյանը: Թամրազյանների ընտանիքը 2010 թվականից ապրում է […]
22:58 01.02.2019
Վրաստանի գազաբաշխիչ համակարգի սեփականատեր Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությունը 2019 թ. մարտի 1-ից թանկացնում է Վրաստանին մատակարարվող գազի գինը: Փորձագետների գնահատմամբ՝ այդ որոշումը կարող է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական բնույթի հետևանքներ ունենալ: Մասնավորապես՝ վրացական կողմը քննարկում է որպես ադրբեջանական մենաշնորհին այլընտրանք, օգտվել իրանական կամ ռուսական գազից:
12:18 01.02.2019
Երբևէ լսել ե՞ք՝ ինչպես են հնչում աստղերը: Այս հարցը շատերին կարող է տարօրինակ թվալ, բայց դա իրականություն է: Երկնային մարմինները՝ աստղերը, մոլորակները, ձայներ են արձակում, այլ կերպ ասած՝ տիեզերական երաժշտություն, որ կարող է շատերին զարմացնել: Մեր հայրենակից, աշխարհահռչակ աստղագետ Գարիկ Իսրայելյանը տիեզերական այդ երաժշտության շտեմարան է ստեղծել, որն առաջին անգամ կներառվի մարդու կողմից ստեղծված երաժշտական […]
14:18 24.01.2019
50կմ/ժ արագությամբ ընթացող մեքենայի վթարի դեպքում մարդու մարմնի քաշը կրկնապատկվում է մոտ 25 անգամ: Դա նշանակում է, որ եթե նա չամրակապվի, լուրջ վնասվածքների վտանգը, նաև մահացու ելքի հավանականությունը մի քանի հարյուր անգամ կավելանա: Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում երեխաներին անվտանգ տեղափոխելու համար քարսիթ կամ մանկական նստատեղ են օգտագործում: Միտումը Հայաստան էլ է հասնում: «Ապահով է, ամբողջ […]
18:00 19.01.2019
Կառավարության կազմն արդեն ուրվագծվում է: Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք նախարարների նշանակման հրամանագրերը: Նրանց մեծ մասը վերանշանակվել է, նախարարի պաշտոնում միայն մեկ անուն է նոր՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: SHANTNEWS.am-ը ներկայացնում է նշանակված նախարարների կենսագրությունները: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի նախագահի հրամանագրերով այսօր նշանակվեց 12 նախարար։ Նորություն կարծես չկար, […]
13:58 15.01.2019
ԱԺ-ում այսօր առավոտյան շարունակվեց կիսատ մնացած նիստը՝ ԱԺ փոխխոսնակների ընտրության հարցի շուրջ: Պատգամավորները լսեցին ԲՀԿ, ԼՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունների ղեկավարների ելույթները: Առավել աչքի ընկան ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի բանավեճը ԱԺ ամբիոնից: SHANTNEWS.am-ը առանձնացրել է խորհրդարանական ուժերի բանավեճի ամենաինտրիգային մասերը՝ առանց մեկնաբանության:
19:50 14.01.2019
Տոնածառը՝ որպես Նոր տարվա խորհրդանիշ, սովորություն է թողնել մինչև հին տոմարով նշվող Ամանորը, իսկ հնում բնական եղևնին պահում էին ավելի երկար՝ մինչև մարտի 21-ը՝ գարնանային գիշերահավասար: Բայց զարդարանքն էլ ուրիշ է եղել՝ հիմնականում բնական մրգերով: Իսկ մեկ դար առաջ, երբ ԽՍՀՄ-ում եղևնին ոչ թե Սուրբծննդյան, այլ Նոր տարվա խորհրդանիշ համարվեց, զարդարանքի թեմատիկան ևս փոխվեց: Սկսեցին արտադրվել խորհրդային […]
20:44 29.12.2018
Ինչո՞ւ են ինքնաբացարկ ներկայացրել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներն ու արդյո՞ք խորհրդարան անցած մյուս քաղաքական ուժերում ևս պատգամավորական մանդատից հրաժարվողներ կան: SHANTNEWS.am-ը փորձել է ստանալ այս հարցերի պատասխանները: Պատգամավորի մանդատից հրաժարված միայն մեկ անուն է հայտնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հայտարարեց, որ «Իմ քայլը» դաշինքից 18 թեկնածու հրաժարվել է պատգամավորի մանդատից: Ովքե՞ր են ինքնաբացարկ ներկայացնող թեկնածուները, «Քաղաքացիական […]
19:39 27.12.2018
Փաշինյանը նաև վստահություն է հայտնել, որ այսօրվա քննարկումները դրական արդյունքներ կունենան:
18:53 27.12.2018
Նիկոլ Փաշինյանը նաև բարձր է գնահատել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան:
20:41 22.12.2018
Ամանորին շատ չի մնացել, ու արդեն սկսվել է նախատոնական առևտուրը: Արդյո՞ք թանկացումներ կան և ինչպե՞ս են քաղաքացիները պատրաստվում տոնել Նոր տարին: SHANTNEWS.am-ը զրուցել է վաճառողների ու գնորդների հետ՝ պարզելու հարցերի պատասխանը: Վաճառողները պնդում են՝ դեռ թանկացումները չեն սկսել, հակառակը՝ գներն անփոփոխ են վերջին ամսվա ընթացքում, դեռ մի բան էլ որոշ ապրանքատեսակների գները նվազել են, իսկ […]
14:50 14.12.2018
Դեկտեմբերի 20-ից կավարտվի ARM TVs հավելվածի անվճար ակցիան: Ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը և ի՞նչ պետք է իմանան օգտատերերը հավելվածից հետագայում օգտվելու համար: Առաջիկա օրերին մենք կտանք ոչ միայն այս հարցերի պատասխանները, այլև կպատմենք «Շանթ»-ի այս նախաձեռնության շրջանակներում մասնագիտացված նոր ալիքների գործարկման ու այլ անակնկալների մասին: Շուրջ մեկ տարի օգտատերերը հնարավորություն ունեին հավելվածն անվճար ներբեռնել, գրանցվել և […]
20:30 13.12.2018
Հանրապետության հրապարակում նոր տոնածառն են զարդարում, իսկ դրա շուրջ քննարկումներ են ծավալվում: Պատճառը տոնածառի արժեքն է: Ինչո՞վ է առանձնանում այն: Մայրաքաղաքի նոր տոնածառը պատրաստված է բարձրորակ արհեստական եղևնու ճյուղերից, այն կունենա 35 մետր բարձրություն, կզարդարվի շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով և 1500 խաղալիքով։ Նոր տոնածառ ունենալու լուրը հասարակության շրջանում միանշանակ չընդունվեց՝ հնչեցին և՛ քննադատություններ, և՛ […]
23:59 07.12.2018
Սպիտակի երկրաշարժն աշխարհում ամենաքննարկվածներից է: Ըստ պաշտոնական տվյալների` Սպիտակի երկրաշարժի ժամանակ զոհվեց շուրջ 25 հազար մարդ, որոնցից 17 հազարը` Գյումրիում: Լրիվ կամ մասնակի ավերվեց 11 քաղաք, 58 գյուղ: Անօթևան դարձավ 514 հազար մարդ: Հայաստանը ուզենք, թե չուզենք համարվում է սեյսմոակտիվ գոտի:Աշխարհում նման երկրներ շատ կան, որտեղ երկրաշարժեր եղել են ու կլինեն, միայն թե այդ երկրներից […]
17:06 01.12.2018
Կենդանաբանական այգու կոկորդիլոսներից մեկի անկման դեպքը օրերս հանրության ուշադրության կենտրոնում էր: Քննության արդյունքներն արդեն պարզ են: Կենդանաբանական այգու աշխատակազմը հայտարարել է, որ այս անգամ արտառոց որևէ բան չկա: Երևանի կենդանաբանական այգու ղեկավարությունը հյուրընկալել է Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու գլխավոր կուրատոր Յանոշ Շանտոնին: Հյուրը նկատեց, որ նախկինի համեմատ այգին ավելի բարվոք վիճակում է: Երևանի կենդանաբանական […]