TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

Արխիվ

Մինասի կտավի սեփականատիրոջ ու կանադահայ արվեստասերի միջև խնդիրը ծագել է մշակույթի նախարարության պաշտոնյայի պատճառով. կողմերի կարծիքները

17:24 27.11.2018

Փաստաբանների պալատում այսօր ներկայացվել է Մինաս Ավետիսյանի «Ամառը Ջաջուռում» կտավի իսկության հետ կապված խնդիրը։ Դա, սեփականատիրոջ հավաստմամբ, իր ընտանիքը ձեռք է բերել 1970-ականներին անձամբ հեղինակից: Կտավի իսկական լինելու խնդիրը ծագել է այն ժամանակ, երբ կանադահայ Արտո Թավուկչյանը ցանկություն է հայտնել գնել այն, անգամ փոխանցել այդ ու ևս մեկ այլ կտավի նախավճարը՝ խոստանալով 2018թ. ամռանը վճարել […]

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ և հետևել մարտավարական զորավարժությանը

16:20 16.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ և զորավարժարանում հետևել ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է առաջնագծում առկա իրավիճակին, այնուհետև նրան են ներկայացվել ինժեներական և ամրաշինական կառուցվածքները, հուսալի […]

̰
Գյումրիում վերջին հրաժեշտը տվեցին լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանին

18:01 12.11.2018

Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի աճյունն այսօր կեսօրին տեղափոխվել է իր հայրենի քաղաք Գյումրի: Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում հարազատներն ու բարեկամները, մարզաշխարհի ներկայացուցիչները և շարքային գյումրեցիները հարգանքի տուրք են մատուցել լեգենդար մարզիկին: Գյումրեցիները աշխարհահռչակ մարզիկի հաղթանակներն ու հաջողությունները համարում են բոլորինը: Երեկոյան՝ ժամը 18։00-ին, ի հիշատակ լեգենդար մարզիկի, մատուցվելու է […]

̰
Հայկական մարտական ռոբոտը պատրաստ կլինի 2-3 ամսում․ նախագծող

17:10 10.11.2018

Համացանցում այս օրերին տարածվում է հայկական մարտական ռոբոտի աշխատանքը ներկայացնող տեսանյութ, որտեղ սարքը արագ-արագ խուսավարում է, նշանառում ու կրակում։ Այն առայժմ ունի միակ օրինակ, բայց հեղինակները մտադիր են այն զարգացնել ու մատակարարել հայկական բանակին: Հայկական այս ռոբոտն աշխատում է հեռակառավարումով ու կարող է մարտական խնդիրներ կատարել, կամ ավելի պարզ լեզվով՝ հակառակորդի վրա կրակել հենց մարտի […]

̰
Երևանում բացվեց առաջին Սմարթ այգին

12:16 09.11.2018

Երևանում բացվել է առաջին Սմարթ այգին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Անգամ փոքր հարցերը կարող են մեծ խնդիրների պատճառ դառնալ. Արմեն Սարգսյան

19:06 01.11.2018

Սպառազինությունների վերահսկում և վստահության կառուցում,և տարածաշրջանային հակամարտություններ: Այս երկու հարցերի ուղղությամբ են ընթացել Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի այսօրվա աշխատանքները, որոնց մասնակցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Մինսկից: Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի այս քննարկումների ընթացքում արտահայտվող գլխավոր մտահոգությունն այն է, որ տարածաշրջանային հակամարտություններն ու սպառազինությունների վերահսկողությունը մնում է չլուծված խնդիր, […]

̰
Բարձր եմ գնահատում, որ Հայաստանի նախագահը որոշեց մասնակցել Մյունխենի համաժողովին. Վոլֆգանգ Իշինգեր

18:02 31.10.2018

Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի Մինսկում մեկնարկած աշխատանքները միավորում են մոտ 70 լիդերների: Այն գործնականում կարևոր հարթակ է գլոբալ անվտանգությանն ու ռազմական խնդիրներին վերաբերող քննարկումների համար՝ փետրվարին կայանալիք Մյունխենի համաժողովին ընդառաջ: Մոտ 70 ղեկավարների առաջին քննարկումները տեղի են ունենում Բելառուսի նախագահական պալատում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Մինսկից: Անվտանգության համաժողովների հիմնական խմբի աշխատանքներին Հայաստանը մասնակցում է […]

̰
Որևէ բանկ, կառուցապատող կամ վարկառու այլևս արտոնություններ չի ունենալու. ԿԲ ներկայացուցիչ

19:23 25.10.2018

Ցանկացած մարդ, ցանկացած պահի՝ ամուսնացած, չամուսնացած, ընտանիքով, առանց ընտանիքի կարող է վերցնել հիփոթեքային վարկ, եթե ունի համապատասխան եկամուտ: Այս մասին հայտարարել է Կենտրոնական բանկի ներկայացուցիչ Անդրանիկ Գրիգորյանը: Նա պնդել է՝ ցանկացած վարկունակ քաղաքացի հիփոթեք ձևակերպելու հնարավորություն կունենա, եթե անգամ չունի 20-30 տոկոս կանխավճար: «Կա 10% կանխավճարի հնարավորություն, եթե գրավ է դրվում երկրորդ գույք կամ ձեռք […]

̰
Պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված նորածինների վիճակը լավ է. փոքրիկները մանկատանն են

18:16 18.10.2018

Գյումրիի երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված 2 նորածինները գտնվում են Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը: Փոքրիկներն անցել են նախնական բուժզննություն, առողջական խնդիրներ չեն հայտնաբերվել։ Արդյո՞ք նորածինները երկվորյա՞կ են, թե՞ ոչ, կպարզվի գենետիկ հետազոտությամբ: Ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցները շարունակում են քննչական գործողությունները՝ պարզելու դեպքի հանգամանքները, ճշտելու, թե ովքեր են ծնողները: Երեկ երեկոյան Գյումրիում տեղի […]

̰
«Էրեբունի» բազայից ռուսական ինքնաթիռների թռիչքները նյարդայնացնում են Թուրքիային, բայց խնդիր չէ. ռազմաբազայի իրավաբան

19:59 13.10.2018

Հայաստանում տեղակայված ռուսական ավիաբազայից ինքնաթիռների թռիչքները չեն կարող խնդիրներ հարուցել՝ չնայած Թուրքիայի հետ սահմանին մոտ լինելուն։ Անկախ սահմանից հեռավորությունից՝ ավիաբազայի տեղակայումը հիմնավորված է միջազգային պայմանագրերով։ Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի իրավաբան, փոխգնդապետ Կարեն Խաչատրյանը։ ShantNews.am-ի հարցին, թե չե՞ն նյարդայնացնում թուրքական կողմին այդ թռիչքները, Կարեն Խաչատրյանը պատասխանեց. «Իհարկե, նյարդայնացնում են, քանի որ թռիչքները կատարվում […]

̰
Թուրքիայի սահմանը չի խանգարում «Էրեբունուց» կատարվող թռիչքներին. վստահեցնում է ռուսական ավիաբազայի հրամանատարը

19:12 13.10.2018

«Էրեբունի» օդանավակայանը, որտեղ տեղակայված են Ռուսաստանի զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումն ու ռազմական ինքնաթիռները, շատ մոտ է գտնվում թուրքական սահմանին։ Սա որոշակիորեն բարդացնում է թռիչքները, բայց ոչ այնքան, որ խոչընդոտի։ Այս մասին այսօր ShantNews.am-ի հարցին պատասխանելիս ասաց ռուսական ավիաբազայի հրամանատար Ալեքսանդր Պետրովը։ Զինվորականը հայտարարեց, որ իրենց օդաչուների վարպետությունն ու ինքնաթիռների հնարավորությունը թույլ են տալիս խուսափել արգելված […]

̰
20 տարի է՝ ՌԴ ԶՈւ ինքնաթիռները Երևանից են հսկում ՀՀ օդային տարածքը

18:43 13.10.2018

Երևանում՝ «Էրեբունի» օդանավակայանում, ռուսական ավիաբազան տեղակայվել է 1998 թվականին, ինչի առիթով էլ այսօր ավիացիոն շոու էր կազմակերպվել ռուսական ինքնաթիռների մասնակցությամբ։ Ռուսական հանրահայտ «Ստրիժի» խմբի օդաչուները Հայաստան էին ժամանել՝ այստեղ տեղակայված ռուսական ինքնաթիռներով բարդ հնարքներ կատարելու։ Ավիաբազայի հրամանատարը բացատրեց, որ այստեղ իրենց ծառայությունը կատարում են հենց այն ինքնաթիռներով, որոնք ստացել են 1998 թվականին, և դրանք, ինչպես […]

̰
Երևանի երկնքում ինքնաթիռներով բարձրագույն պիլոտաժի հնարքներ ցուցադրեցին ռուս հայտնի օդաչուները

16:38 13.10.2018

Էրեբունու օդանավակայանում այսօր բաց դռների օր էր: Մարդիկ ուսումնասիրում էին այնտեղ գործող ռուսական բազայի ինքնաթիռները, ուղղաթիռներն ու առկա զինամթերքը: Երեխաները բարձրանում էին զինտեխնիկայի վրա ու լուսանկարվում։ Բայց միջոցառման «մեխը» Ռուսաստանից ժամանած վարպետ օդաչուների թռիչքներն էին: Նրանք եկել էին ավիաբազային ու Երևանի 2800-ամյակը շնորհավորելու։ Ավիաբազայի հրամանատարը ողջունում է հյուրերին ու կեսկատակ խնդրում՝ տեխնիկայի վրայից ոչինչ չպոկել, […]

̰
Անհեռատեսությո՞ւն, թե՞ անփութություն. միլիոնավոր դրամներ «պենոպլաստե» բարեկարգման համար

18:13 02.10.2018

Այս նկարները բնավ տարիներ շարունակ չբարեկարգված տարածքից չեն: Ընդամենը օրեր կամ ամիսներ առաջ նորոգված «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանից Երևան տանող ճանապարհի հարակից տարածքն է: Որ Հայաստան ժամանող հյուրերին լավ դիմավորենք ու տպավորություն գործենք, ավելի քան 4․5 կմ երկարությամբ ճանապարհին ու հարակից տարածքներում սկսեցին իրականացնել վերանորոգման և արտաքին տեսքի բարելավման աշխատանքներ: Դրա համար միլիոնավոր դրամներ հատկացրին: […]

̰
Բաղրամյան 26-ը հավակնում է դառնալ մայրաքաղաքի ամենաայցելվող զբոսավայրերից մեկը

19:15 29.09.2018

Արդեն գրեթե մեկ շաբաթ է՝ հանրության համար բաց են Բաղրամյան 26-ի դարպասները: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն այսօր եղել է նախկինում նախագահի, այժմ արդեն վարչապետի նստավայրի տարածքում, որտեղ այս օրերին բազմաթիվ հյուրեր են գալիս՝ ծանոթանալու տարածքին, լուսանկարվելու և զբոսնելու: Բաղրամյան 26-ը հավակնում է դառնալ մայրաքաղաքի ամենաայցելվող զբոսավայրերից մեկը: Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներից մեկը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, […]

̰
Ինչպե՞ս խորհրդային միլիցիայի մեքենան հայտնվեց ժամանակակից ոստիկանությունում

19:30 15.09.2018

Պետավտոտեսչության տուգանային հրապարակում տասնյակ ավտոմեքենաներ կան: Բոլորի պատմությունները, ճանապարհից մինչև տուգանային հրապարակ, տարբեր են: Բայց օրերս տուգանային հրապարակ է տարվել 1979 թվականի «Ժիգուլի» ավտոմեքենա, որը խորհրդային տարիներին ծառայել է որպես ոստիկանական ավտոմեքենա: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ճանապարհային ոստիկանությունը սկզբում ցանկացել է ոստիկանական ավտոմեքենային հատուկ գունագրաֆիկ նշանների առկայության և ազդանշանների համար վարչական խախտման ակտ գրել, […]

̰
Հայաստանի քաղաքական երկնակամարում շուտով նոր կուսակցություն կհայտնվի

14:15 15.08.2018

Այսօր քաղաքագետներ Լևոն Շիրինյանն ու Հայկ Սուքիասյանը, իրավագետ Վարդան Այվազյանը, տնտեսագետ Նարեկ Մկրտչյանը և հասարակական գործիչ Մարիամ Մանուկյանը հայտարարել են, որ ձևավորել են նախաձեռնող խումբ «Հայաստանի քրիստոնյա ժողովրդական կուսակցություն» հիմնադրելու համար: Կուսակցությունը կարճ տարբերակով կանվանվի ՀՔԺԿ: Կուսակցության հիմնադրման առիթով հրավիրած մամուլի ասուլիսում քաղաքագետ Լևոն Շիրինյանը հայտարարել է, որ թեև հայ ժողովրդի պատմության մեջ շատ կուսակցություններ […]

̰
ՀՔԾ-ն Քոչարյանի կալանքի հարցում շտապել է. Լարիսա Ալավերդյան

15:28 14.08.2018

Այսօր, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքին վերաբերող զարգացումներին, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանն ընդգծել է, որ ինչ էլ անեն, պետք է անեն օրենքի և իրավունքի ոսկերչական ճշգրտության կատարմամբ: Այն, որ Վերաքննիչ քրեական դատարանը երեկ բավարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ներկայացրած հայցը և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ  ընտրված խափանման միջոց կալանքի վերաբերյալ որոշումը փոխելու […]

̰
Լարիսա Ալավերդյանը ԼՂ բանակցային գործընթացում որևէ տեղաշարժ չի ակնկալում

14:29 14.08.2018

«Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում իրավիճակը շարունակում է մնալ նույնը, քանի որ բանակցային սեղանին, ըստ էության, դրված են նույն Մադրիդյան սկզբունքները, ինչն ավելի շատ հակաղարաբաղյան փաստաթուղթ է»,- այսօր հրավիրված ասուլիսում այսպիսի տեսակետ է հայտնել «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը: Նրա պնդմամբ՝ այդ փաստաթղթի հիմքը դրվել է դեռևս 1992 թվականին, երբ հայկական կողմը համաձայնել […]

̰
Արամ Մանուկյանը «մեյմունություն» է անվանել Քոչարյանի կալանքը քաղաքական հետապնդում որակելը

19:07 13.08.2018

ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Մարտի 1-ի գործին ու այդ գործով վերջին զարգացումներին, նշել է, որ այդ գործով 10 տարի շարունակ իրենք տարբեր ուսումնասիրություններ են արել, հավաքել են փաստեր, կազմել հնարավոր բոլոր հանցագործների ցանկը, այդ թվում՝ կեղծ ցուցմունքներ տված ոստիկանների ցուցակը, այն դատախազների անունները, ովքեր […]

̰
Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագիրը

16:00 10.08.2018

Օգոստոսի 10-ին Երևանի Հայ-ռուսական համալսարանում ՀՀ Սփյուռքի նախարարությունը տվել է «Քայլ դեպի տուն»ծրագրի մեկնարկը, որն ըստ էության նախորդ տարիներին ու նախորդ կառավարության օրոք հայտնի էր «Արի տուն» անվամբ: «Քայլ դեպի տուն» ծրագիրը, սակայն, իր նախորդից տարբերվում է մեկ առանձնահատկությամբ. այս ծրագրում առավել շատ են ընդգրկվել կրթական բնույթի նախագծերը: Աշխարհի 25 երկրից ժամանած շուրջ 500 պատանիներ ու […]

̰
Թուրքիայի ափերի մոտ նավ է խորտակվել, կան զոհեր

17:17 09.08.2018

Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի Այդընի նահանգի Քուշադասը քաղաքի ափերի մոտ անօրինական ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել: Գործակալության տարածած տեղեկության համաձայն՝ նախնական տվյալներով զոհվել է 9 մարդ, փրկվել է 4-ը: Զոհերից յոթը երեխա է եղել, երկուսը՝ կին: Նավաբեկությունից փրկվածների պատմելով՝ նավում եղել է 13 մարդ, որոնք փորձել են Հունաստան հասնել: Դեպքի վայր են ժամանել Թուրքիայի […]

̰
Մերի Մարգարյանի գործով մեղադրական եզրակացությունը դատախազությունը ուղարկել է դատարան

13:42 09.08.2018

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի դատախազության դատախազի որոշմամբ հաստատվել է մահացած ծննդկան Մերի Մարգարյանին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ մեղադրվող երկու բժիշկների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը: Նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից  հիմնավորված է համարվել, որ Տիգրան Սարգսյանը, հանդիսանալով «Շենգավիթ» բժշկական կենտրոնի հերթապահ մանկաբարձ-գինեկելոգ, 2015 […]

̰
Կառավարությունն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նոր ղեկավար է նշանակել

11:50 09.08.2018

Կառավարության այսօրվա նիստում որոշվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար նշանակել Սարհատ Պետրոսյանին։ Սարհատ Պետրոսյանը ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մագիստրատուրան և ասպիրանտուրան՝ ստանալով ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։ 2004-2017 թվականներին դասավանդել է նույն համալսարանի քաղաքաշինության ամբիոնում՝ որպես դոցենտ։ Շուրջ երկու տասնյակ հրատարակությունների ու բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ 2016 թվականին նշանակվել է […]

̰
Վերին Լարսում ստեղծված իրավիճակը կշարունակվի մինչև օգոստոսի վերջ

18:18 08.08.2018

Օգոստոսի 6-ին Վերին Լարս մեկնած ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալուց հետո այսօր Shantnews-ի հետ զրույցում նշել է, որ իր համոզմամբ՝ իրադրությունը Վերին Լարսում կշարունակվի մինչև օգոստոսի վերջ: Նախարարի խոսքերով՝ Լարսում այսօր մեքենաների լուրջ կուտակում կա: Մոտ 3 կմ ձգվող լեռնային նեղ ճանապարհի վրա 550- 600 բեռնատար մեքենաներից բացի, […]

̰
Կոռուպցիոն ռիսկեր ՊՆ և ոստիկանության գնումների ոլորտում

16:56 07.08.2018

«Պաշտպանության նախարարության և ոստիկանության գնումների ոլորտում տարվող քաղաքականությունը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»,- այսպիսի հայտարարություն է այսօր արել վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը, որը ներկայացրել է իր ղեկավարած «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի՝ այդ ոլորտում վերջին մի քանի տարում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները: Ըստ Մանուկյանի՝ գնումների մեծ մասը կատարվում են տարվա սկզբին և վերջին: Առաջին դեպքում դա պայմանավորված է […]

̰
Հնագետները 100-ից ավելի հուշարձաններ են հայտնաբերել՝ մեծ մասը ուրարտական ժամանակահատվածի

19:33 06.08.2018

«Օրինակ՝ միայն Կոտայքում մինչ այսօր մենք արձանագրել ենք 100-ից ավելի հնավայրեր, որոնց մի մասը հուշարձանների ցուցակներում ընդհանրապես չկային և բոլորովին նոր հայտնաբերված հուշարձաններ են»,- այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսում տեղեկացրել են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողները, որոնք ամերիկացի և իտալացի գործընկերների հետ միասին Հայաստանում իրականացնում են մի շարք ծրագրեր: Հնագիտության և ազգագրության […]

̰
ԸՕ-ի՝ ՏԻՄ ընտրություններին վերաբերող հատվածում փորձագետների միջև կան տարաձայնություններ

17:21 01.08.2018

«Համայնքների ֆինանսիստների միավորում» կազմակերպությունն այսօր նախաձեռնել էր փորձագիտական քննարկում Ընտրական օրենսգրքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հատվածը քննարկելու համար: Խնդիրն այն է, որ Ընտրական օրենսդրության բարեփոխումների կառավարական հանձնաժողովում վերջերս տեղի ունեցած փորձագիտական քննարկումների ժամանակ ՏԻՄ ընտրություններին վերաբերող հատվածում մասնագիտական կարծիքները էականորեն տարբերվել են: Հենց այդ պատճառով էլ փորձագետները որոշել էին կրկին հանդիպել ու քննարկել մոտեցումներն […]

̰
«Շահարտ» ՍՊԸ-ն յուրացրել է մոտ 43 միլիոն դրամ

20:49 21.07.2018

Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի գրասենյակի» պատվերով 2016-17 թթ. ընթացքում «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրի իրականացման շրջանակներում թույլ են տրվել չարաշահումներ: Պարզվել է, որ գրասենյակի և շինարարական մի շարք կազմակերպությունների միջև կնքվել են յոթ մարզերի համայնքներում ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքների վերաբերյալ մոտ 13 միլիարդ դրամի շինարարական կապալի պայմանագրեր, […]

̰
Սևանը գնում է ճահճացման. Կարինե Դանիելյան

16:17 21.07.2018

Բնապահպան Կարինե Դանիելյանը, անդրադառնալով Սևանա լճի ջրի կանաչացմանը, լրագրողների հետ զրույցում նշել է, որ այն շատ լուրջ ահազանգ է բոլորիս համար: Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, որ Սևանա լճի ջուրը կանաչել է: Բնապահպանի խոսքով՝ 1964-ից լիճը պարբերաբար մամռակալել է, բայց այս աստիճանի կանաչ ու մամուռներով պատված […]

̰
BACK_TO_TOP