Քաղաքացիների նկատմամբ դիտավորությամբ բռնություն գործադրելու համար ՃՈ տեսուչներին մեղադրանք է առաջադրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Քաղաքացիների նկատմամբ դիտավորությամբ բռնություն գործադրելու համար ՃՈ տեսուչներին մեղադրանք է առաջադրվել

12:55 09.09.2020

Իրավապահ մյուս մարմինների հետ գործակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը հետամուտ է պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելով քաղաքացիների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, ինչպես նաև խոշտանգումների, վատ վերաբերմունքի այլ դրսևորումների բոլոր դեպքերով քրեական վարույթների շրջանակներում համարժեք իրավական գնահատականներ տալու և նման արարքներ կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու իր որդեգրած քրեական անշեղ քաղաքականությանը:

Կոտայքի մարզի Առինջ Գյուղի բնակչի կողմից ներկայացրած հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի՝ ՀՀ ՀՔԾ-ում իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչների կողմից իրենց լիազորությունների անցմամբ դիտավորությամբ բռնություն գործադրելով զուգորդված գործողություններ կատարելու հանգամանքը:

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության նույն դասակի տեսուչներ Ս. Մ.-ն և Ս. Խ.-ն 2020թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Երևանի Մոսկովյան փողոցի վրա գտնվող «Կասկադ» համալիրի հարևանությամբ ծառայություն կատարելու ժամանակ նկատել են Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակչին պատկանող՝ կանգառն արգելված վայրում կայանված ավտոմեքենան և հատուկ տարհանում իրականացնող տրանսպորտային միջոցով այն տեղափոխել ՀՀ
ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պահպանվող հատուկ տարածք:

Ավտոմեքենայի սեփականատեր հանդիսացող քաղաքացին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր եղբորորդու հետ այցելել է ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ ավտոմեքենան դուրս բերելու համար: Նրանք ՃՈ երկու տեսուչներից պարզաբանումներ են պահանջել ավտոմեքենան տեղափոխելու պատճառների վերաբերյալ, պահանջել ցույց տալ կատարված իրավախախտման փաստը հավաստող լուսանկարը, սակայն վերջիններս հրաժարվել են ներկայացնել իրավախախտման վերաբերյալ ապացույցներ:

Այնուհետև ավտոմեքենայի սեփականատերը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ոստիկանության այդ աշխատակիցների հասցեին, ինչից հետո վերջիններս, քաղաքացու կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու համար նրան օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, դիտավորությամբ բռնություն են գործադրել նրա նկատմամբ՝ նախ սպայական գումարտակի դիմաց, փողոցում, ապա գումարտակի հերթապահ մասի առջև գտնվող միջանցքում և բակում ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով վերջինիս մարմնի տարբեր մասերին և պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցվել նաև բռնբության գործադրումը թույլ չտալու փորձ կատարող՝ քաղաքացու հետ տարածք եկած անձին:

Նշված արարքները կատարելու համար ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2020թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչներ Ս. Մ.-ին և Ս. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող քննիչը, քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի համաձայնությամբ, որոշում է կայացրել նրանց պաշտոնավարումը
ժամանակավոր դադարեցնելու մասին:

Պատշաճ դատախազական հսկողության պայմաններում իրականացվում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն դեպքին ներգրավված այլ պաշտոնատար անձանց հնարավոր մասնակցությունը պարզելու նպատակով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարևորվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը

22:29 18.07.2025

Կարևորվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը

Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում պաշտոնական հանդիպումները եզրափակվեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովի երկկողմ հանդիպմամբ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը` ընդգծելով տրանսպորտի և ենթակառուցվածքների, կապի, հեռահաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը […] ...

ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր

22:14 18.07.2025

ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր

ՀՀ ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր։ «Իսկ ինչո՞ւ է դա կարևոր. Որպեսզի պետությունը կարողանա ճիշտ ու նպատակային կազմակերպել սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը, իմանա՝ ում է պետք աջակցել և որտեղ է անհրաժեշտ բարելավում, պետք է ունենա բավարար տեղեկատվություն քաղաքացիների եկամուտների ու սոցիալական վիճակի մասին։ Եվ հիշի՛ր, հայտարարագիր […] ...

SHANTNEWS

22:00 18.07.2025

SHANTNEWS

Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համար

21:51 18.07.2025

Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համար

Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում իրավիճակը կայունացնելու և հանրապետության ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերը տարածաշրջան տեղակայելու համար, հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրին։ «Վաշինգտոնը շարունակում է աջակցել (Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ) ալ-Շարաային և ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ դադարեցնելու (իրավիճակին) միջամտելը՝ այս ճգնաժամին վերջ դրող համաձայնությունների հասնելու համար», […] ...

Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցում

21:37 18.07.2025

Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին քաղաքական համաձայնության են եկել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներդրումներ կատարելու և Վաշինգտոնի կողմից դրանք գնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ «Կա քաղաքական համաձայնություն: Խոսքն Ուկրաինայում արտադրության ընդլայնման մեջ ներդրումներ կատարելու մասին է: Այժմ պաշտպանության նոր նախարար (Դենիս) Շմիգալը կմշակի այս առաջարկն […] ...

Լոս Անջելեսի մարզական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

21:19 18.07.2025

Լոս Անջելեսի մարզական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) ուսումնական բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։ Նրա խոսքով՝ առնվազն երեք մարդ զոհվել է «Լոս Անջելեսի իրավապահ մարմինների ուսումնական բազայում տեղի ունեցած սարսափելի միջադեպի» հետևանքով։ Ինչպես հայտնել է Fox News-ը, նրանք շերիֆի օգնականներ են եղել։ […] ...

BACK_TO_TOP