TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC

Արխիվ

Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ անցկացվում են խորհրդարանի կրկնակի ընտրություններ

09:48 17.09.2019

Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ անցկացվում են խորհրդարանի կրկնակի ընտրություններ։ Բանն այն է, որ նախորդ ընտրությունների արդյունքում չի հաջողվել կառավարական կոալիցիա ձևավորել։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն կփորձի այս անգամ Կնեսեթում մեծամասնության կոալիցիա ստեղծել, ինչի համար անհրաժեշտ է ստանալ խորհրդարանի 120 նորաթուխ պատգամավորներից առնվազն 61-ի աջակցությունը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ընտրություններին մասնակցում է 30 կուսակցություն։ […]

̰
Քիչ առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշեց ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

20:04 16.09.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ քիչ առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել:

̰
Իրանը Հորմուզի նեղուցում ԱՄԷ-ի դրոշի տակ նավարկող նավ է կալանել

19:17 16.09.2019

Վերջին երեք ամիսներին Իրանը Պարսից ծոցում արդեն մի քանի անգամ լցանավեր է կալանել:

̰
Մարտի 1-ի գործը բացահայտված է՝ մեր բանակը, մեր զինվորներին հրամայել են կրակել մեր տների վրա․ Փաշինյան

17:35 16.09.2019

«Այո´, Մարտի 1-ի գործը բացահայտված է։ Որովհետև ի՞նչ է բացահայտված։ Բացահայտված է, որ մեր բանակը՝ մեր զինվորներին, բերել են, կանգնեցրել են մեր պատուհանների տակ և հրամայել են կրակել մեր տների վրա, մեր զինվորներին։ Եվ հիմա փորձում են խուսափել դրա պատասխանատվությունից»։ Այս խոսքերով Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ասուլիսի ժամանակ հնչած այն հարցին, որ դեռ մեկ տարի առաջ […]

̰
Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի եզրափակիչ գոտեմարտին. Ըմբշամարտի ԱԱ

17:22 16.09.2019

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի Ղազախստանում ընթացող ԱԱ-ի եզրափակչին: Ինչպես տեղեկացրել էինք, երեկ նա լուրջ  վնասվածք էր ստացել՝ կոտրել էր կողոսկրը: Այսպիսով, Ալեքսանյանը կարժանանա աշխարհի 2019 թվականի առաջնության փոխչեմպիոնի կոչմանը: Ոսկե մեդալը կստանա աշխարհի գործող չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևը: Նշենք նաև, որ Արթուր Ալեքսանյանը Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր […]

̰
Ես հրավիրել եմ, զրույց եմ ունեցել, որի արդյունքում ինքը դիմում է գրել. Փաշինյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին

16:18 16.09.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Արթուր Վանեցյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը: Այս առնչությամբ ՀՀ վարչապետին հարց ուղղվեց՝ հղում կատարելով նրա հայտարարությանը: Վարչապետից հետաքրքրվեցին՝ ի՞նչ հանձնարարություն պիտի կատարեր Արթուր Վանեցյանը, որ «հակասում է սպայի արժանապատվությանը»: Փաշինյանն արձագանքեց, որ առաջին անգամ է լսում նման բան: «Ես ասում եմ պաշտոնապես՝ չի եղել մի դեպք, երբ նա ասի, որ […]

̰
Նախագահը ստորագրել է Վանեցյանի ազատման հրամանը

16:17 16.09.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արթուր Վանեցյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,- ասված է  հրամանագրում:

̰
Իմ հրաժարականը թող լինի «Կա՛նգ առ»-ի սթափեցնող քայլ. Վանեցյանը հեռանում է

15:21 16.09.2019

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է իր հրաժարականի մասին: «Սիրելի՛ հայրենակիցներ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվարժա՛ն զինծառայողներ Հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։ […]

̰
ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ. Փաշինյան

15:20 16.09.2019

«ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ, համապատասխան հրամանագիրը մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի»,- այս մասին իր ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ Արթուր Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ են քննարկում։

̰
«Իմ քայլը» կարո՞ղ է փլուզվել. SHANTNEWS.am-ի հարցը Փաշինյանին

14:58 16.09.2019

Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի և տարբեր հարցերի շուրջ իշխող «Իմ քայլը» խմբակցությունում կան տարբեր կարծիքներ, ընդ որում՝ արմատապես տարբեր, կարո՞ղ է սա հանգեցնել խմբակցության փլուզման, որին էլ հաջորդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Սեպտեմբերի 16-ին Վանաձորում SHANTNEWS.am-ի թղթակիցն այս հարցն ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ըստ էության, այդ խմբակցությունը ձևավորվել է բոլորիս հայտնի պայմաններում: Մեր խմբակցությունը շատ լուրջ […]

̰
Բացահայտվել են ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունները

14:57 16.09.2019

Օրերս ԱԱԾ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նյութեր են նախապատրաստվել։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատարը, խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները, հրաման է ստորագրել է, […]

̰
Չեմ կարծում, թե ճշմարտության համար ծախսված որևէ գումար կարելի է համարել վատնված. Փաշինյան

14:49 16.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման համար ծախսված 400 հազար դոլարին: Լրագրողի դիտարկմանը նշված գումարի վատնման մասին՝ Փաշինյանն արձագանքել է` ծախսվել է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ճշմարտությունը բացահայտելու համար: «Ես չեմ կարծում, թե հանուն ճշմարտության ծախսված որևէ գումար կարելի է համարել «վատնված»: Սկսած առաջին օրվանից՝ կառավարությունն Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակում […]

̰
Հրաձգություն Մոսկվայի մետրոպոլիտենում. կա 2 տուժած

13:49 16.09.2019

Մոսկվայի մետրոպոլիտենի «Тимирязевская» կայարանի մոտ մի տղամարդ կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, որի հետևանքով 2 հոգի վնասվածքներ են ստացել, գրում է Gazeta-ն: Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ տուժածներից մեկի մոտ գանգուղեղային բաց վնասվածք է, գանգոսկրի կոտրվածք և ակնախնձորի վնասում: Երկրորդ վիրավորը ստացել է վնասվածքներ փորի, աջ ուսի և ականջի շրջանում: Կրակ բացած երիտասարդը փախուստի […]

̰
Ի՞նչ բարեփոխումներ են եղել Զինված ուժերում. Փաշինյանը փաստեր է մատնանշում

13:47 16.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ ՀՀ զինված ուժերում տեղ գտած փոփոխություններին: Նա տեղեկացրեց՝ ժամանակակից տեսադիտարկման սարքերի քանակն ավելացել է: Մինչև տարեվերջ մարտական դիրքերի 35 տոկոսն ապահովված կլինի խմելու ջրով: 2020թ. պետբյուջեով 114 տոկոսով կավելանա ռազմարդյունաբերության ոլորտի բյուջեի ֆինանսավորումը: Փաշինյանը հայտնեց՝ զինվորների սննդի կազմակերպումը արտապատվիրակվել է 6 մասնավոր ընկերության, ինչի արդյունքում բարձր […]

̰
ԱԺ-ն ընդունեց վարորդների խախտումները հեռախոսով նկարելը և ՃՈ-ին ուղարկելը հեշտացնող նախագիծը

12:58 16.09.2019

Ազգային ժողովն այսօր 87 կողմ, 21 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների առաջարկած նախագիծը, որով հեշտացվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը հեռախոսով տեսագրելն և ոստիկանությանն ուղարկելը։ Այս նախագիծն օրեր առաջ բուռն վեճերից մինչև վիճաբանության էր հասցրել «Իմ քայլի» և ԲՀԿ պատգամավորներին։ ԲՀԿ անդամներից մեկը այս նախագիծը որակել էր որպես բարոյականից զուրկ, […]

̰
Բենզա-գազալցականները կստուգվեն առանց ծանուցման, որ չհասցնեն կարգավորումները փոխել․ նախագիծն ընդունվեց

12:24 16.09.2019

Ազգային ժողովն այսօր ընդունեց կառավարության ներկայացրած նախագիծը, որով բենզալցակայաններում, գազալցակայաններում և այլ նմանատիպ կառույցներում չափագիտական ստուգումներ անցկացնելիս տեսչական խմբերն այլևս պարտավոր չեն լինի 3 օր առաջ ծանուցումներ ուղարկել տնտեսվարողներին։ Կառավարության հիմնավորման համաձայն՝ փոփոխությունն անում են տեխնոլոգիաների զարգացման պայմաններում հնարավոր չարաշահումներից խուսափելու համար։ Արդարադատության փոխնախարարի խոսքերի համաձայն՝ բենզալցակայաններում, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ հնարավոր է ընդամենը […]

̰
ԱԺ-ն ընդունեց ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների պաշտոնները «քաղաքականացնելու» նախագիծը

12:15 16.09.2019

Ազգային ժողովի այսօրվա քվեարկություններից մեկով առաջին ընթերցումով ընդունվեց այն նախագիծը, որով ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների պաշտոնների համար նախատեսվում են նույն չափանիշները, որոնք գործում են կառավարության անդամների և պատգամավորների համար։ Սա լրացուցիչ ազատություն է տալիս վարչապետին այս պաշտոններում նշանակումներ անելու համար, քանի որ գործող կարգավորումներով վարչապետը ստիպված է այդ կառույցների ղեկավարներ նշանակել բացառապես «համակարգի ներսի մարդկանցից»։ […]

̰
Զոհրաբյանի՝ կենդանիների նկատմամբ դաժանությունները քրեականացնող նախագիծն ընդունվեց ԱԺ-ում

12:14 16.09.2019

Ազգային ժողովն այսօրվա քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և գործընկերների մշակած նախագիծը, որով քրեական պատիժներ են նախատեսվում կենդաննիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Խորհրդարանի քվեարկության արդյունքներով կողմ ձայները 74 են, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 17։

̰
«Իմ քայլի» նոր պատգամավորը համալրեց Ազգային ժողովի կազմը

12:00 16.09.2019

Ազգային ժողովի կազմն այսօր համալրեց նոր պատգամավոր՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը։ Նա ռեժիսոր է, դերասան, երգիչ։ Մանուկյանը փոխարինեց մանդատը վայր դրած արդեն նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանին։

̰
Կոռուպցիոն բացահայտում․ Նախկին պաշտոնյաներին և Բուզանդի բնակիչների վտարման գործերով զբաղվող դատավորներին կաշառք է տրվել

11:10 16.09.2019

Հուլիսի 26-ին ինտերնետային կայքերից մեկում հրապարակվել էր ««Իմ քայլի» պատգամավորը ՄԻԵԴ-ի վճռի հետքերով դիմել է ոստիկանություն» վերտառությամբ հոդված: Հրապարակման մեջ, հղում կատարելով 2012թ. ինտերնետային կայքերից մեկում հրապարակված «Ամերիկահայ Պավել Անդերսոնը ասում է, որ կաշառել է քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին» վերտառությամբ հոդվածին և Յու. Վարդանյանին 1,6 մլն եվրո գումար փոխհատուցելու մասին 2019 թվականի հուլիսի 25-ի ՄԻԵԴ […]

̰
Սուրենավանում «ԿամԱԶ»-ի հետ բախումից «BMW»-ն այրվել է․ կան զոհեր

09:33 16.09.2019

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 04:01-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որր Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արարատի մարզի Սուրենավան գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի […]

̰
Թրամփը թույլատրել է բացել ԱՄՆ պահուստները՝ նավթի շուկայի կայունացման համար

08:22 16.09.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հրամայել է անհրաժեշտության դեպքում նավթ դուրս բերել երկրի պահուստներից՝ Սաուդյան Արաբիայի օբյեկտների վրա հարձակումից հետո նավթի շուկայում իրադրության կայունացման համար։ «Կապված Սաուդյան Արաբիայի վրա իրականացված հարձակման հետ, որը կարող է ազդել նավթի գների վրա, ես թույլատրել եմ անհրաժեշտության դեպքում բավարար ծավալով նավթ բաց թողնել նավթային ռազմավարական պահուստից՝ շուկաներն […]

̰
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. Արթուր Ալեքսանյանը 5:0 հաշվով հաղթանակ է տարել

11:05 15.09.2019

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը սկսել է պայքարը Ղազախստանում ընթացող աշխարհի առաջնությունում, տեղեկացնում է armtimes.com-ը: 97 կգ քաշային կարգում հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/32 եզրափակչից, որտեղ մրցել է Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդար Հրաբովիկի հետ և 5:0 հաշվով վստահ հաղթանակ տարել: Ալեքսանյանը դուրս է եկել ԱԱ-ի 1/16 եզրափակիչ:

̰
Թրամփը հաստատել է՝ Բեն Լադենի որդին սպանված է

20:30 14.09.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժայինները ոչնչացրել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդուն։ Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը։ «Համզա բեն Լադենը, «Ալ-Քաիդա»-ի բարձրաստիճան անդամ և Ուսամա բեն Լադենի որդին, սպանվել է ԱՄՆ-ի կողմից իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում՝ Աֆղանստանի և Պակիստանի սահմանի հատվածում»,- ասվում է ԱՄՆ […]

̰
Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին

19:04 14.09.2019

Ինչպես հայտնել էինք, Արագած լեռան վրա Լեհաստանի քաղաքացիները ենթարկվել են արջի հարձակման: Սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման, ընկերը վիրավոր է, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: SHANTNEWS.am-ը ավելի վաղ […]

̰
Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ արևելք

18:12 14.09.2019

Սեպտեմբերի 14-ին, տեղական ժամանակով ժամը 17:06-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:06-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.110 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի […]

̰
Արագած լեռան վրա արջի հարձակման ենթարկված զբոսաշրջիկը մահացել է

17:13 14.09.2019

SHANTNEWS.am-ի տեղեկություններով` Արագած լեռան վրա արջի հարձակման ենթարկված  լեհ զբոսաշրջիկը մահացել է: Այս պահին փրկարարները փորձում են դին իջեցնել լեռան գագաթից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման: […]

̰
Արագած լեռան վրա Լեհաստանի քաղաքացիները ենթարկվել են արջի հարձակման

16:29 14.09.2019

Սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման. ընկերը վիրավոր է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական […]

̰
Պարզվել է, թե ինչ հանգամանքներում է այրվել Լեհվազ համայնքի անտառը

15:45 14.09.2019

Օրերս Մեղրու հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանության Մեղրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ Լեհվազ գյուղից Վահրավար տանող ճանապարհի աջ կողմում գտնվող անտառային հատվածում հրդեհ է բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցել են նաև Մեղրիի ոստիկանները, մեկ օր տևեցին։ Բացի անտառային յոթ հեկտար հրդեհված տարածքից հրդեհվել էին նաև համայնքի երկու բնակչի հողամասերը։ նախնական հաշվարկով՝ սեփականատերերին պատճառվել է 700 հազար […]

̰
«Մալաթիա» առևտրի կենտրոնում ծագած հրդեհի դեպքով քրգործ է հարուցվել

15:34 14.09.2019

Օգոստոսի 24-ին «Մալաթիա» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի դեպքով քրեական գործ է հարուցվել՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով: Գլխավոր դատախազության խոսնակ Արևիկ Խաչատրյանը  SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց,  որ նյութերի նախապատրաստման ընթացքում ներկայացված տեղեկանքի համաձայն՝ հրդեհի հետևանքով ընկերությանը պատճառվել է 4.500.000.000 դրամի վնաս: Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին՝ ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի […]

̰
BACK_TO_TOP