16:36 03.04.2025
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանն ապրիլի 3-ին հանդիպել է Վիետնամի Ազգային ժողովի գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավար Լե Քուանգ Թունգին:
Ողջունելով գործընկերոջը՝ Դավիթ Առաքելյանը կարեւորել է նման փոխայցերի նշանակությունը երկու երկրների խորհրդարանների եւ խորհրդարանների աշխատակազմերի համագործակցության տեսանկյունից:
Նա նշել է, որ Հայաստանի խորհրդարանի աշխատակազմը բարեկամական եւ գործընկերային հարաբերություններ ունի տարբեր երկրների խորհրդարանների աշխատակազմերի հետ: «Նման համագործակցությունը հնարավորություն է ստեղծում ոչ միայն ապահովելու խորհրդարանների բնականոն գործունեությունը, այլեւ ընձեռում է հնարավորություն՝ ուսումնասիրելու այլ երկրների խորհրդարանների աշխատանքների փորձն ու ինստիտուցիոնալ գործելաոճը»,- ասել է Դավիթ Առաքելյանը: Նրա խոսքով փորձի փոխանակմամբ աշխատակազմի աշխատակիցները, ուսումնասիրելով այլ երկրների խորհրդարանների աշխատակազմի փորձը, տարատեսակ ծրագրեր են տեղայնացրել Հայաստանի խորհրդարանում՝ ստեղծելով ավելի մեծ հնարավորություններ արդյունավետ գործունեություն ապահովելու համար:
Դավիթ Առաքելյանը գործընկերոջը ներկայացրել է ԱԺ աշխատակազմի կողմից իրականացված հաջողված եւ արդեն ինստիտուցիոնալ դարձած ծրագրերը: Նա, մասնավորապես, խոսել է «Ամառային դպրոց» ծրագրի մասին՝ նշելով, որ այն հնարավորություն է ընձեռում աշակերտներին ավելի լավ պատկերացնել երկրի կառավարման առանձնահատկությունները:
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի խոսքով ակտիվ աշխատանքներ են իրականացվում երիտասարդական խորհրդարանի ներդրման ուղղությամբ, անցած տարի պիլոտային ներդրումից հետո բարձր էր գնահատվել ծրագրի ներուժը երիտասարդության շրջանում: Այս ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդներին ուսումնասիրելու եւ ավելի մատչելի պատկերացնելու օրինաստեղծ գործունեությունը, քանի որ երիտասարդները հանդես են գալիս որպես պայմանական պատգամավորներ, մշակում են օրենքի նախագիծ, քննարկում հանձնաժողովներում եւ ներկայացնում երիտասարդներից կազմված խորհրդարանին, որտեղ եւ քվեարկում են: Հաղթած օրինագիծը ներկայացվում է գործող մշտական հանձնաժողովի, իսկ այնուհետեւ լիագումար նիստին՝ քննարկման համար:
Դավիթ Առաքելյանը նշել է, որ Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի համար կարեւորագույն առաջնահերթություններից է խորհրդարանի գործունեության եւ գործընթացների թվայնացումը: Նա տեղեկացրել է նաեւ, որ Միջխորհրդարանական միության (IPU) շրջանակում անցյալ տարի մեր երկրում տեղի է ունեցել Երիտասարդ խորհրդարանների տարեկան համաժողովը: Հայաստանի խորհրդարանի աշխատակազմն ակտիվ է նաեւ Միջխորհրդարանական միության աշխատակազմերի ղեկավարների հարթակում:
Լե Քուանգ Թունգը շնորհակալություն է հայտնել Դավիթ Առաքելյանին ջերմ ընդունելության եւ խորհրդարանի հաջողված փորձն ու ծրագրերը ներկայացնելու համար: Վիետնամի խորհրդարանի գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավարը եւս ներկայացրել է իրենց աշխատակազմում իրականացված, հաջողված ծրագրերը՝ շեշտելով, որ աշխատակազմերի կողմից իրականացվող գործառույթների որակյալ եւ պատշաճ իրականացումն է ապահովում խորհրդարանի բնականոն գործունեությունը, հետեւապես խորհրդարանների աշխատակազմերի կարողությունների մշտական կատարելագործումը մեծ նշանակություն ունի:
Նա երկու երկրների աշխատակազմերի համագործակցության, համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն է հայտնել, այդ թվում՝ Միջխորհրդարանական միության աշխատակազմերի ղեկավարների հարթակում:
Նշվել է, որ երկու երկրների խորհրդարանների աշխատակազմերի փոխհամագործակցությունը կլինի արդյունավետ թե՛ խորհրդարանների, թե՛ աշխատակազմերի հարաբերությունների խորացման համար:
Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը:
14:57 16.05.2025
Մբապեն պատմական ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել: Ֆրանսիացին նորամուտի մրցաշրջանում «Ռեալի» պատմության մեջ ամենաշատն է գոլ խփել Լա լիգայում: Հիշեցնենք, որ լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոն նորամուտի մրցաշրջանում (1953/54) խփել էր 27, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն (2009/10)՝ 26 գոլ: ...
14:50 16.05.2025
Սրբուհի Գալյանը դեսպանի հետ քննարկել է Հնդկաստանի արդարադատության ոլորտի թվայնացման փորձը ներդնելու հնարավորությունըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Նախարար Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին՝ Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև արդարադատության ոլորտին առնչվող հարցերը քննարկելու համար: Սրբուհի Գալյանը դեսպանին է ներկայացրել Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ Դատաիրավական, քրեակատարողական և պրոբացայի, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող […] ...
14:44 16.05.2025
Դոնալդ Թրամփը կրկին պապիկ է դարձելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր թոռան ծնվելու մասին։ «Տեղեկացա թոռանս ծննդյան մասին», – ասել է Թրամփը ՝ ավարտելով հանդիպումը Աբու Դաբիում ԱՄՆ-ԱՄԷ բիզնես ֆորումի շրջանակներում։ Թրամփը հայտնել է, որ խոսքն իր դստեր՝ Թիֆանի Թրամփի երեխայի մասին է։ Նա Թրամփի 11-րդ թոռնիկն է։ ...
14:37 16.05.2025
Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին 2025 թ. ամառային զորակոչից տարկետում ստանալու վերաբերյալ եզրակացությունՄշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում ստանալու համար հանձնաժողովի կողմից կայացրած եզրակացությունը: ...
14:30 16.05.2025
Մոուրինյուն կարող է գլխավորել Պորտուգալիայի հավաքականըԺոզե Մոուրինյուն կարող է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը, հայտնում է Fanatik-ը: Կողմերն արդեն նախնական համաձայնության են եկել, իսկ պայմանագիր կստորագրեն Ազգերի լիգայի որոշիչ հանդիպումներից հետո: Այժմ 62-ամյա մասնագետը գլխավորում է թուրքական «Ֆեներբահչեն», որը ներքին առաջնությունում 8 միավորով զիջում է առաջատար «Գալաթասարային» և երկրորդն է: Ռոբերտո Մարտինեսի գալուց հետո Պորտուգալիայի հավաքականը 28 խաղում 21 հաղթանակ է տարել, […] ...