2022-ի սուբվենցիոն ծրագրերի մեկնարկից առաջ Փարաքար միավորված համայնքում  ավարտում են նախորդ տարվա ծրագրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+29.09 oC

2022-ի սուբվենցիոն ծրագրերի մեկնարկից առաջ Փարաքար միավորված համայնքում  ավարտում են նախորդ տարվա ծրագրերը

20:25 15.04.2022

Շարունակվում են  Մուսալեռ համայնքի Նար-Դոս, Շիրազ փողոցների և Տիգրան Մեծ փողոց տանող ճանապարհի գազիֆիկացման աշխատանքները։ Ծրագրի արժեքը՝ 21.4 մլն դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 45%` 9.6 մլն դրամ, համայնքի մասնակցությունը՝ 55%` 11.8 մլն դրամ: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը 18.1 մլն դրամ է։ Կապալառու կազմակերպությունը «Արտդիանշին» ՍՊԸ-ն է, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունը՝ «Բագարանի Բարիք» ՓԲԸ-ն։ Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։

Ծրագրով իրականացվում են գրունտի մշակման, հարթեցման, հենարանների համար բետոնե հիմքերի կառուցման, պողպատե խողովակներից հենարանների տեղադրման, հենասյուների վրա պողպատե խողովակներից 1100 մ գազատարի մոնտաժման աշխատանքներ։ Նախատեսվում է նաև հակակոռոզիոն ներկով գազատարի խողովակների և հենասյուների ներկում ։ Կատարված է ընդհանուր աշխատանքի 55%-ը։

Ընթացքի մեջ են Փարաքար համայնքի Վ.Սարգսյան թաղամասի կոյուղագծի կառուցում և Էրեբունի փողոցի կոյուղագծի նորոգման աշխատանքները։ Ծրագրի արժեքը՝ 119.8 մլն դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 55%` 65.9 մլն դրամ, համայնքի մասնակցությունը՝ 45%` 53.9 մլն դրամ: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը 115.5 մլն դրամ է։ Կապալառու կազմակերպությունը «Բիդեք» ՍՊԸ-ն է, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունը՝ «ՀՏ-ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ-ն։

Ծրագրով կստեղծվի Փարաքար բնակավայրի Վ.Սարգսյան թաղամասի և Էրեբունի փողոցի կեղտաջրերի հեռացման համակարգ՝ 1420 գծ.մ երկարությամբ։ Կատարված է աշխատանքների 20%-ը։

Ավարտական փուլում են գտնվում Բաղրամյան (Վաղ.) համայնքի ջրամատակարարման բաշխիչ ցանց կառուցման աշխատանքները։ Ծրագրի արժեքը կազմում է 99.72 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 50%` 49.86 մլն դրամ, համայնքի մասնակցությունը՝ 50%` 49.86 մլն դրամ: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը 94.1 մլն դրամ է։ Կապալառու կազմակերպությունը «Ռադիկ Շին» ՍՊԸ-ն է, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունը՝ «Վերսամ» ՍՊԸ-ն։

Ծրագրի արդյունքում կառուցվել է շուրջ 11 կմ երկարությամբ նոր բաշխիչ ցանց՝ 8 հատ փականային հորեր հավաքովի էլեմենտներից, տեղադրվել են 2 հատ հակահրդեհային հիդրանտներ և 670 հատ ջրաչափական հանգույցներ՝ ավազապոլիմերային հորերում։ Կատարված է աշխատանքի 95%-ը:

Ավարտական փուլում են գտնվում 2020 թվականից շարունակվող՝ Արևաշատ համայնքի մանկապարտեզի կառուցման աշխատանքները։ Ծրագրի արժեքը կազմում է 64.28 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը հավասար է՝ յուրաքանչյուրի մասով 32.14 մլն դրամ: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 120.3 մլն դրամ է։ Կապալառու կազմակերպությունը «Վիլլաշին» ՍՊԸ-ն է, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունը՝ «Բագարանի Բարիք» ՓԲԸ-ն։

Իրականացված աշխատանքների արդյունքում կառուցվել է միահարկ մանկապարտեզի շենք՝ նախատեսված 50 երեխայի համար։ Կատարվել է աշխատանքների 94%-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական համագործակցությունը խորանում է

14:00 01.06.2025

Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական համագործակցությունը խորանում է

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած սառցադաշտերի պահպանմանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահ պարոն Բահոդուր Շերալիզոդայի հետ, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Տաջիկստանի միջև բնապահպանական ոլորտում ձևավորված գործընկերության կարևորությունը։ […] ...

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչ

13:40 01.06.2025

Միշա Ջորկաեֆֆը՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների գլխավոր մարզիչ

Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆֆը։ Թիմի նախկին գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը համալրել է ազգային հավաքականի մարզչական շտաբը: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։ «Ջորկաեֆֆի գլխավորությամբ Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 1-ից 4-ը կանցկացնի մարզական հավաք, որից հետո հունիսի 5-ին կմեկնի Մոլդովա՝ ընկերական հանդիպումներ անցկացնելու Վրաստանի Մ-19, Մոլդովայի Մ-19 և Մոլդովայի Մ-20 հավաքականների հետ։ […] ...

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ

13:22 01.06.2025

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան 50–ամյակի առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել զանգի և շնորհավորանքի համար։ Քննարկվել են նաև ՀՀ–ՌԴ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ ...

«Հայրիկս ինձ ասում է, որ աշխատավայրում տանկ է քշում»․ ՊՆ տեսանյութը

13:08 01.06.2025

«Հայրիկս ինձ ասում է, որ աշխատավայրում տանկ է քշում»․ ՊՆ տեսանյութը

«Հայրիկս ինձ ասում է, որ աշխատավայրում տանկ է քշում»․ ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել․ ...

Ձեր մեծ երազանքներն իրականացնելու ճանապարհին ձեր կողքին է ամենամեծ աջակիցը՝ պետությունը․ Նարեկ Մկրտչյան

12:48 01.06.2025

Ձեր մեծ երազանքներն իրականացնելու ճանապարհին ձեր կողքին է ամենամեծ աջակիցը՝ պետությունը․ Նարեկ Մկրտչյան

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ․ «Սիրելի՛ երեխաներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Այս տոնը՝ լինելով ձերը, միաժամանակ մեզ՝ մեծահասակներիս համար հիշեցում է՝ շարունակելու անել ամենը՝ ձեր ձայնը լսելի դարձնելու, ձեր ցանկությունները հաշվի առնելու և ձեզ համար ապահով, սիրով ու հավասար հնարավորություններով լի միջավայր […] ...

Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը Պուտինի հետ

12:28 01.06.2025

Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը Պուտինի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինի հետ։ ՌԴ նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին ծննդյան 50–րդ տարեդարձի առիթով եւ իր բարեմաղթանքները հղել։ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել զանգի եւ բարեմաղթանքների համար։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերվող հարցեր։ ...

BACK_TO_TOP