20:30 06.04.2022
Ռուսաստանում որոշել են ալիմենտ վճարել ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց։ Այդ մասին օրինագիծը Պետդումա է ներկայացրել Արխանգելսկի մարզի օրենսդիր ժողովը։ Նրանք մտադիր են աջակցել նախաձեռնությանը ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով համապատասխան հանձնաժողովում և խմբակցությունների մեծ մասում, գրում է «Известия»-ն։
Պետդուման արդեն հունիսին կքննարկի և կարող է ընդունել «Ռուսաստանի ընտանեկան օրենսգրքի 89-րդ և 90-րդ հոդվածներում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը։ Փաստաթղթով առաջարկվում է տղամարդկանց և կանանց համար սահմանել ալիմենտ ստանալու հավասար իրավունքներ։
Մասնավորապես, օրինագիծը թույլ է տալիս ամուսիններին ընդհանուր երեխայի ծննդյան օրվանից երեք տարվա ընթացքում նյութական աջակցությունից հրաժարվելու և ալիմենտի վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում դատական կարգով պահանջել ալիմենտի տրամադրում։ Պետդումայի իրավաբանական վարչությունը դրական եզրակացություն է տվել նախաձեռնությանը և նշել, որ դրա վերաբերյալ «հայեցակարգային բնույթի դիտողություններ» չկան։ Այդ միտումը նշել են, մասնավորապես, Կոմիի Հանրապետության Գերագույն դատարանը, Պերմի շրջանային դատարանը, Վլադիմիրի, Վոլգոգրադի և Յարոսլավլի շրջանային դատարանները»,- ընդգծել են նախագծի հեղինակները՝ Արխանգելսկի մարզային ժողովի պատգամավորները։
Նրանք մտադիր են դրական գնահատել օրինագիծը Պետդումայի ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով համապատասխան հանձնաժողովում։
«Խոսքն այն մասին է, որ տղամարդը երեխա է դաստիարակում, ալիմենտ ստանալու հնարավորություն ընձեռվի։ Մենք կաջակցենք այս օրինագծին, քանի որ ըստ Սահմանադրության՝ տղամարդն ու կինը հավասար իրավունքներ ունեն»,- ասել է հանձնաժողովի ղեկավար Նինա Օստանինան։
20:40 01.06.2025
«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը«Իմ մայրիկը շատ սիրուն է, հատկապես՝ զինվորի շորերով». ՊՆ-ը տեսանյութը։ ...
20:20 01.06.2025
Առաջնային համարվող մասնագիտություն ընտրած ուսանողները կստանան պետական կրթաթոշակ՝ մինչև 77 հազար դրամԿառավարությունն ընդլայնել է առաջնային համարվող մասնագիտությունների ցանկը՝ ընդգրկելով նաև ագրարային կրթական ծրագրեր։ Ագրարային ճարտարագիտություն, պարենամթերքի տեխնոլոգիա, ագրոնոմիա, անասնաբուծություն, անասնաբուժություն, անտառային տնտեսություն. այս ուղղություններն ընտրող ուսանողները կստանան պետական կրթաթոշակ՝ մինչև 77 հազար դրամ՝ կախված առաջադիմությունից։ Մանրամասները՝ Կառավարության ռեպորտաժում։ ...
20:00 01.06.2025
Սպիտակ տունը հայտարարել է, թե երբ կկայանա Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև զրույցը, ինչպես սպասվում է, կկայանա առաջիկա շաբաթվա ընթացքում, հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթը։ «Մենք սպասում ենք, որ նախագահ Թրամփը այս շաբաթ հիանալի առևտրային քննարկում կունենա նախագահ Սի Ծինփինի հետ։ Սա է մեր սպասումը», – ասել է նա ABC News-ին։ Հասեթը […] ...
19:38 01.06.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել կամրջի տակՀունիսի 1-ին, ժամը 15:39-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոեմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և […] ...
19:20 01.06.2025
Մեծ Բրիտանիայի միգրացիոն քաղաքականությունը խափանված է․ Ջոն ՀիլիՄեծ Բրիտանիան վերջին հինգ տարիների ընթացքում կորցրել է իր սահմանների նկատմամբ վերահսկողությունը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին՝ Sky News-ին տված հարցազրույցում մեկնաբանելով միգրացիոն իրավիճակը։ Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրության գրասենյակի (ONS) տվյալներով՝ 2024 թվականին երկիր ժամանած միգրանտների թիվը 431 հազարով ավելի է եղել, քան մեկնողներինը։ 2023 թվականին այդ թիվը հասավ 860 հազարի, իսկ […] ...
19:00 01.06.2025
Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ը երեխաների տոնին կազմակերպել էր ուսուցողական արշավՀունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության օրը, Ներքին գործերի նախարարությունը վերածել էր իսկական տոնի։ Փոքրիկները հնարավորություն ունեին ոչ միայն ուրախ և հետաքրքիր ժամանակ անցկացնելու, այլև սովորելու՝ ինչպիսին պետք է լինի իրավապահ, խելացի և հոգատար քաղաքացին, այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ ««Փոքրիկ ոստիկան» գոտում օրվա հերոսներն իմացան՝ ինչպես պետք է անցնել փողոցը, նաև սեփական ու շրջապատի անվտանգության […] ...