19:54 21.03.2022
Ռուսաստանի ԱԳՆ-ն երկուշաբթի օրը կանչել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից արված անընդունելի արտահայտությունների կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը։
«Մարտի 21-ին ՌԴ արտաքին գործերի նախարարություն կանչված ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին դեմարշ է արվել և բողոքի նոտա հանձնվել Ռուսաստանի նախագահի հասցեին Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի կողմից վերջերս արված անընդունելի հայտարարությունների առնչությամբ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Շեշտվել է, որ ԱՄՆ նախագահի նման հայտարարությունները հարիր չեն նման բարձրաստիճան պետական գործչին և ռուս-ամերիկյան հարաբերությունները խզման եզրին են կանգնեցնում։ Նախազգուշացրել ենք, որ Ռուսաստանի դեմ ձեռնարկվող թշնամական գործողությունները կստանան վճռական և կոշտ հակահարված»,- հայտնել են նախարարությունից։
Բացի դրանից, ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ ակտուալ երկկողմ հարցեր քննարկելիս դեսպանի առջև «սուր դրվել է ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների նորմալ աշխատանքային պայմանների ապահովման հարցը, ներառյալ դրանց անխափան գործունեության երաշխիքները»։
Հիշեցնենք՝ մարտի 17-ին Բայդենն անձնական վիրավորանքներ էր հնչեցրել իր ռուս գործընկերոջ հասցեին՝ նրան անվանելով «արյունարբու բռնապետ և լիակատար գլխակեր, որը անբարոյական պատերազմ է մղում Ուկրաինայի ժողովրդի դեմ»։
Դրանից մեկ օր առաջ, ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, ԱՄՆ նախագահն ասել էր, որ Պուտինին համարում է «ռազմական հանցագործ»: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Բայդենի այս հայտարարություններն անվանել էր անընդունելի և աններելի հռետորաբանություն։
14:51 07.08.2025
Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումըՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...
14:43 07.08.2025
Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառովԻսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...
14:35 07.08.2025
Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեցՕգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...
14:27 07.08.2025
Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ 2,5 տարեկան երեխան հենվել է տան երկրորդ հարկի լուսամուտի ցանցին և ընկելSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «դեմքի քերծվածքներ, ձախ ոլոքի փակ կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ծնողի կողմից «Վանաձոր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց […] ...
14:20 07.08.2025
Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերըՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են 2025/2026 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար հատկացվել է 104 անվճար տեղ, որից 10-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, 75-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, 19-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Որոշման համաձայն՝ պետության […] ...