ԵՄ-ն պետք է ապահովի իր էներգետիկ անվտանգությունը և պարենային ինքնիշխանությունը․ Մակրոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+35.09 oC

ԵՄ-ն պետք է ապահովի իր էներգետիկ անվտանգությունը և պարենային ինքնիշխանությունը․ Մակրոն

21:19 21.03.2022

Եվրամիությունը պետք է ապահովի իր էներգետիկ անվտանգությունը և պարենային ինքնիշխանությունը։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ երկուշաբթի օրը Փարիզում ընդունելով Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին։

«Մենք կքննարկենք Ուկրաինայում տիրող իրավիճակը, խաղաղությանը վերադառնալու համար բոլոր միջոցների օգտագործումը՝ մարդասիրական օգնության հասանելիություն, զինադադար, ռուսական զորքերի դուրսբերում և հակամարտությունը կարգավորելու դիվանագիտական պայմաններ»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։

Նա նշել է, որ «ԵՄ-ն կարողացավ արագ և համակարգված արձագանքել ճգնաժամին՝ կազմակերպելով փախստականների ընդունելություն, ռազմական տեխնիկա ուղարկելով Ուկրաինա, ինչպես նաև աննախադեպ պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի դեմ»։

Մակրոնի խոսքով՝ Իսպանիայի վարչապետի հետ բանակցությունների օրակարգը էներգակիրների գների հարցն է և այդ առնչությամբ Եվրոպայի գործողությունները։

«Մենք պետք է գործուն լուծում գտնենք գազի սակագնի բարձրացումը զսպելու, էլեկտրաէներգիայի գների վրա ազդեցությունը սահմանափակելու, ինչպես նաև Եվրոպայում համապատասխան պաշարներ ստեղծելու և մեր մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Ինչպես նշել է Մակրոնը, Ֆրանսիան և նրա ԵՄ գործընկերները կաշխատեն ձեռնարկությունների պաշտպանությունը կարճաժամկետ հեռանկարում ապահովելու և էներգետիկ անվտանգությունը երաշխավորելու համար։

«Պարենային ինքնիշխանություն, ռազմավարական ինքնավարություն պաշտպանական կարևոր ոլորտներում՝ ահա թե ինչի վրա ենք աշխատելու»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Նա նաև հայտնել է, որ մտադիր է Սանչեսի հետ քննարկել ԵՄ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, որը կանցկացվի մարտի 24-25-ը Բրյուսելում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

14:43 07.08.2025

Իսպանիայի բնակչության թիվը ռեկորդային մակարդակի է հասել ներգաղթյալների պատճառով

Իսպանիայի բնակչությունը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցել է 49,3 միլիոնը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է։ Այս մասին ասվում է Ազգային վիճակագրության ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ։ Իր տեղեկատվության համաձայն՝ «Իսպանիայում բնակվողների թիվը երկրորդ եռամսյակում աճել է» 119,8 հազարով և «2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 49,315,949»։ Սա դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, […] ...

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

14:35 07.08.2025

Չվերթի ժամանումից հետո խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Օգոստոսի 5-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 47-ամյա մի օտարերկրացի, որը 2024 թվականի օգոստոսի 27-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Դատախազությանը։ ...

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

14:20 07.08.2025

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են 2025/2026 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար հատկացվել է 104 անվճար տեղ, որից 10-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, 75-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, 19-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Որոշման համաձայն՝ պետության […] ...

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:11 07.08.2025

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Արմեն Տիգրանյան, Դավիթ Անհաղթի, Էզրաս Հասրաթյան, Զաքարիա Քանաքեռցու, Դրոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

64-ամյա տղամարդու բակում հայտնաբերվել է կանեփի 402 թուփ․ Սպիտակի համայնքային ոստիկանների բացահայտումը

14:05 07.08.2025

64-ամյա տղամարդու բակում հայտնաբերվել է կանեփի 402 թուփ․ Սպիտակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Սպիտակ համայնքի բնակիչ 64-ամյա տղամարդը տան բակում ցանում և աճեցնում է կանեփ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 402 թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...

BACK_TO_TOP