19:42 18.12.2019
Դեկտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի՝ նոյեմբերի 28-ի N 1765-Ա որոշմամբ ստեղծված «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայից բխող ՀՀ պարտավորությունների կատարման աշխատանքները կանոնակարգող միջգերատեսչական հանձնաժողովի (Ազգային մարմին) նիստը՝ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նիստը նախագահում էր ՀՀ ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության պետ Արմեն Եդիգարյանը: Նիստի […]
19:38 18.12.2019
Դատարանի որոշմամբ՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը ստացել է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի Permanent Record ինքնակենսագրական գրքի վաճառքից գումար ստանալու իրավունք, հայտնում է Washington Post-ը: Դատական գործընթացը կապված է այն տեղեկությունների բացահայտման հետ, որոնք դասակարգվել են ԱՄՆ ՊՆ-ի կողմից: Դատարանը համաձայնել է, որ գիրքը հրատարակվել է չբացահայտման պարտավորությունների խախտմամբ: Փախստական ամերիկացու փաստաբաններն արդեն հայտարարել […]
19:28 18.12.2019
Իմքայլական պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանը որոշել է հայկական ֆեյսբուքյան միջավայրը մաքրել ֆեյքերից ու հայհոյող մարդկանցից։ Դրա համար նա որոշել է սկզբից մաքրել «իր շուրջը» և մարտահրավեր է նետել մյուսներին՝ անելու նույնը։ Թունյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Էսօրվանից էսպիսի «ֆլեշմոբ» եմ սկսում։ Ընկերներիս ցանկից հեռացնում ու արգելափակում եմ բոլոր ֆեյքերին ու իրենց լեքսիկոնում […]
19:16 18.12.2019
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Երևանյան խճուղում: Բախվել 4 ավտոմեքենա։ Ըստ ճանապարհային ոստիկանության նախնական զննության՝ «Վազ 21-07» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել փայտանյութով, հարվածել է հանդիպակաց ընթացող 3 մեքենաների՝ «Մերսեդես Վիտոյին», «Ֆորդ տրանզիտին» և «Մերսեդեսին»։ Բախման հետևանքով «Վազ 21-07» մակնիշի մեքենան, մի քանի պտույտ գործելով, կողաշրջված վիճակում հայտնվել էր փողոցի մեջտեղում։ Ըստ ականատեսների՝ […]
19:10 18.12.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է գրել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին՝ կոչ անելով դադարեցնել իմփիչմենթի գործընթացը, որի քվեարկությունը կլինի դեկտեմբերի 18-ին: Այն հրապարակել է Fox News հեռուստաալիքը: «Ես գրում եմ, որ կտրականապես արտահայտեմ իմ բողոքը կուսակցության «խաչակրաց արշավանքի» դեմ՝ իմփիչմենթի նպատակներով»,- ասել է ԱՄՆ նախագահը: Նրա կարծիքով՝ ժամանակն է, որ դեմոկրատները դադարեցնեն մեղադրանքներ հորինելը […]
19:03 18.12.2019
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանի «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնում մասնակցել է Ղազախստանի վարչապետի նախագահությամբ կայացած Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են 2019 թվականին ԵԶԲ գործունեության արդյունքները և սահմանվել են 2020 թվականի համար Բանկի առաջնահերթությունները: Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել ներդրումային տարբեր ծրագրերի, այդ թվում՝ Բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի […]
18:58 18.12.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քիչ առաջ ավարտվեց քվեարկությունը, որը վերաբերում էր Հանրապետական խմբակցության առաջարկին։ Նրանք առաջարկում էին հետաձգել իրենց կուսակից նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու մասին քննարկումները։ Դա, սակայն, չստացվեց։ Ներկայացուցիչների պալատում մեծամասնությունը Դեմոկրատական կուսակցության անդամներն են։ Նրանք դեմ քվեարկեցին այդ նախագծին։ Արդյունքում Թրամփի իմփիչմենթի հարցը քննարկվելու է այսօր՝ առանց հետաձգման։ Դեմոկրատական կուսակցությունը նախագահին մեղադրում է […]
18:51 18.12.2019
ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի (ՄԱԶԾ) փորձագետների խումբն այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանն առնչվող առանձին հարցերի վերաբերյալ քննարկումներ է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանի հետ: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ ՀՀ դատախազությունը մշտապես բաց է միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ դատախազության, ընդհանրապես դատաիրավական համակարգի արդյունավետության բարձրացմանը միտված ծրագրերի, նախաձեռնությունների քննարկման […]
18:43 18.12.2019
Հրաձգությունը տեղի է ունեցել Պանամայի մերձակայքում գտնվող բանտում, որի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, 13-ը վիրավորվել է, հաղորդել է Xinhua-ն՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը: «Մայրաքաղաքից 25 կմ արևելք գտնվող Լյա Ջոյտի բանտում փոխհրաձգությունից հետո մի քանի միավոր հրազեն է առգրավվել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Համաձայն Պանամայի ոստիկանության պետի տեղակալ Ալեքսիս Մունոզի խոսքերի՝ կրակոցները սկսվել են […]
18:30 18.12.2019
Գյումրիի գիշերօթիկ 2 հաստատություններից մեկն արդեն փակվել է, մյուսն էլ աշխատանքը կշարունակի մինչև 2020 թվականի հուլիս ամիսը: Թիվ 1 գիշերօթիկ հաստատության լուծարումից հետո 60 երեխա ընտանիք է վերադարձել, ևս 68 երեխա դեռ մնում է Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկում: Հաստատությունների բեռնաթափման գործընթացին զուգահեռ, անորոշ է Գյումրիում երեխաների գիշերային խնամք իրականացնող ևս մեկ կառույցի՝ «Թռչունյան տան» […]
18:20 18.12.2019
Էլ Կլասիկոյից առաջ Բարսելոնի գլխավոր փողոցներից մեկում հայտնվել է համբուրվող Ժերար Պիկեի և Սերխիո Ռամոսի գրաֆիտին: Իսպանական AS պարբերականի տվյալներով` նկարի հեղինակը հայտնի նկարիչ Tvboy-ն է: Նկարը վերնագրվել է «Իսպանիա, համբուրի´ր և խոսի´ր». այն կոչ է Իսպանիային և Կատալոնիային, որի քաղաքացիները ցանկանում են անկախանալ Իսպանիայից: 2017 թվականին նկարիչն արդեն ներկայացրել է նմանատիպ աշխատանք՝ Լիոնել Մեսսիի […]
18:17 18.12.2019
Միացյալ Նահանգների նախագահի աշխատակազմը որոշել է 28 տոկոսով կրճատել ԱՄՆ պետական ծառայողների քանակը Իրաքում։ Այդ մասին փաստաթուղթը Սպիտակ տնից ուղարկվել է Սենատ ու ճանապարհին «ընկել լրագրողների ձեռքը»։ CNN-ը որոշ թվեր է հրապարակել այդ որոշումից։ Մասնավորապես 114-ով կրճատվելու է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը, 15-ով՝ Բաղդադում ԱՄՆ դիվանագիտական աջակցության գործակալությունը, 8-ով՝ Էրբիլում գործող գլխավոր հյուպատոսությունը։ Պատճառներից մեկը […]
18:16 18.12.2019
ԱՄՆ խորհրդարանի ստորին պալատում՝ Ներկայացուցիչների պալատում, այս պահին ընթանում է այն նիստը, որի ժամանակ քվեարկության է դրվելու երկրի նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախագիծը։ Քիչ առաջ քվեարկության դրվեց նախագիծն ընդունելու կարգը։ Ենթադրվում է, որ Ներկայացուցիչների պալատը կողմ կքվեարկի նախագահին պաշտոնից ազատելուն, քանի որ այստեղ մեծամասնությունը դեմոկրատներն են, որոնք դեմ են հանրապետական նախագահի պաշտոնավարմանը։ Սակայն օրենքի […]
18:07 18.12.2019
Ռուսական Эксперт ամսագիրը հոդված է հրապարակել 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո երկրում տիրող իրավիճակի, հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի տնտեսական ցուցանիշների մասին: Ըստ հոդվածի` Հայաստանում մինչև այս պահը հետհեղափոխական զարգացումներ են: «Դեկտեմբերին Փաշինյանը վերահաստատեց իր լիազորությունները. խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը հաղթեց՝ հավաքելով ընտրողների ձայների 70.43 տոկոսը: Այսօր նա հսկայական աջակցություն […]
18:05 18.12.2019
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջեֆ Ջիակոմինիին և հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանին։ Նախարար Էրիկ Գրիգորյանն ու Ջեֆ Ջիակոմինին քննարկել են համատեղ ծրագրերի արդյունքները։ Պարոն Ջիակոմինին իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում կատարված ու ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։ Նախարար Գրիգորյանը հանդիպման ընթացքում նշել է, […]
18:01 18.12.2019
«Ռիո-2016» Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է ավարտին մոտեցող տարին՝ խոսելով նվաճումների, ԱԱ-ում ստացած վնասվածքի և Հայաստանում UNICEF-ի դեսպան դառնալու մասին։ – Արթուր, ինչպիսի՞ն էր ավարտվող տարին քեզ համար։ -Տարին լավ սկսվեց ինձ համար, նախ Ղազախստանում մասնակցեցի լավ […]
17:57 18.12.2019
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև անազատության մեջ գտնվող անձանց փոխանակման հնարավորությանը: Նա նշել է, որ այս հարցը բանակցությունների օրակարգում է, այն Մոսկվայում քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Հանդիպման ժամանակ կողմերը փոխադարձ պայմանավորվածություն են ձեռք բերել կողմերի […]
17:53 18.12.2019
Ն. Ա. Սահակ Բ. Ընտրեալ Պատրիարք Հայրը, 13 Դեկտեմբեր 2019, Ուրբաթ, ժամը 11.00-ին Պատրիարքարանի մէջ ընդունել է Աթոռանիստ Մայր Եկեղեցւոյ Թաղային Խորհուրդը եւ յարակից մարմիններու ներկայացուցիչները, գլխաւորութեամբ Եկեղեցւոյ երէց՝ Արժ. Տ. Անդրէաս Աւ. Քհնյ. Յակոբեանի եւ Ատենապետ՝ Հրանդ Մոսկոֆեանի։ Հիւրերը, Նորին Ամենապատուութեան, որպէս Թրքահայոց Պատրիարք ընտրութիւնը շնորհաւորել են եւ իրենց բարեմաղթանքները յղել։ Իրենց գործունէութեանց մասին եւս […]
17:50 18.12.2019
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի կարծիքով` ցանկացած հակամարտությունում իրավիճակը կարող է ապակայունացնել ուժերի անհամաչափությունը: Այս մասին Կոսաչովն ասել է «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների` Ռուսաստանի և Բելառուսի կողմից Ադրբեջանի Հանրապետությանը զենքի վաճառքին: «Ցանկացած […]
17:48 18.12.2019
Ռեփեր Փի Դիդին, կամ ինչպես շատերն են նրան անվանում՝ Պափ Դիդին, նշում էր ծննդյան 50-ամյակը, որին հրավիրել էր իր մտերիմներին և հարազատներին: Երեկույթը իսկական աստղային հավաքի էր վերածվել: Հրավիրյալների թվում էին Ջեյ Զին և Բեյոնսեն, Քիմ և Քլոե Քարդաշյանները, Քենդալ Ջենները, Պերիս Հիլթոնը, Ֆերգին և այլք:
17:44 18.12.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր այցելել է բուժհաստատություններ՝ ծանոթանալու աշխատանքներին և մատուցվող ծառայություններին: Արյան բանկում Տիգրան Պետրոսյանը հետևել է կենտրոնի գործունեությանը, մարզպետին են ներկայացվել ընթացիկ աշխատանքները, արյան հետազոտություններին վերաբերող տվյալներ։ Պատասխանատուները տեղեկացրել են, որ վերջին տարիներին դոնորների ցուցանիշը ցածր է, մեծ մասը վճարվող դոնորներն են, կամավոր դոնորների թիվն ավելի փոքր է։ Ամիսը միջինը 35-40 արյունատվություն […]
17:40 18.12.2019
Կալիֆոռնիացի երգչուհի Բիլի Այլիշը տարվա գլխավոր սենսացիան է: Նրա «Bad Guy» հիթը գլխավորեց «Billboard Hot 100» աղյուսակը և դարձավ 2019-ի ամենապայծառ հուշերից մեկը, իսկ «When We All Fall Asleep, Where Do We Go?» դեբյուտային ալբոմը «Apple Music »-ում ներբեռնումների ռեկորդ սահմանեց: Երգչուհին, ի պատիվ 18-ամյակի, վերջապես դուրս եկավ իր թախծոտ կերպարից և դրական՝ իր մանկության […]
17:25 18.12.2019
Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը: Վերջինս նշեց, որ այս պահին Խաչիկյանի՝ այս որոշման պատճառների մասին բան չի կարող ասել։
17:24 18.12.2019
Իրաքում հոկտեմբերին սկսված բողոքի ցույցերի ընթացքում առնվազն 496 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով երկրի մարդու իրավունքների հարցերով բարձրագույն հանձնաժողովի տվյալները: Նշվում է, որ վիրավորվել է 17 հազար մարդ: Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ էր անում Իրաքի կառավարությանը հետաքննել ցուցարարների նկատմամբ բռնությունների դեպքերը:
17:23 18.12.2019
«Business Грузия» պարբերականը հրապարակել է Վրաստանի պետական պարտքի մասին նյութ: Պետական պարտքը, ընդհանուր առմամբ, կազմում է 5,4 միլիարդ դոլար: Խոշոր վարկատուներ են Ասիական զարգացման բանկը (1,1 մլրդ դոլար), Համաշխարհային բանկը (978 միլիոն դոլար), Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը (910 միլիոն դոլար): Ինչ վերաբերում է վարկատու երկրներին, ապա դրանք են Գերմանիան (322 միլիոն դոլար), Ֆրանսիան (238 […]
17:18 18.12.2019
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփել է տարին ու հիշեցրել տարեկան գոնե մեկ անգամ բժշկի մոտ ստուգման գնալու անհրաժեշտության մասին: Հակոբյանի խոսքերով՝ բազմաթիվ կյանքեր են փրկվում հիվանդության վաղ ախտորոշման դեպքում: Մանրամասները` տեսանյութում:
17:15 18.12.2019
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել Թլիկ համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես պարզվել է, որ Թլիկ համայնքի մշակույթի տան նախկին տնօրենը, որը պաշտոնավարում է 1999 թվականից 2018 թվականը, 2015 թվականին պարբերաբար բացակայել է Հայաստանից, սակայն նրա անվամբ աշխատավարձ է դուրս գրվել։ Դեպքի առթիվ […]