Թբիլիսիում պատանու ինքասպանությունը ողջ հանրությանը դուրս է բերել ՆԳՆ համակարգի դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+35.09 oC

Թբիլիսիում պատանու ինքասպանությունը ողջ հանրությանը դուրս է բերել ՆԳՆ համակարգի դեմ

09:53 19.12.2019

15-ամյա Լուկա Սիրաձեն, ով մի քանի օր առաջ Վրաստանի ոստիկանության կողմից հարցաքննվելուց հետո ինքնասպանության փորձ էր կատարել՝ դեկտեմբերի 11-ին ցատկել էր բնակելի շենքի 9-րդ հարկից, երեկ հիվանդանոցում մահացել է:

Տասներորդ դասարանի աշակերտն այդ քայլին դիմել էր դպրոցի պատերին արված գրությունների համար հարցաքննվելուց հետո։ Պատերին գրություններ թողնելը որակվել է որպես խուլիգանություն:

Տղայի ընտանիքի անդամները պնդում են, որ իրավապահները տղայից խոստովանական ցուցմունք ստանալու համար հոգեբանական ճնշման են ենթարկել: Նրանք չեն բացառում, որ դեռահասը չի կարողացել դիմանալ հոգեբանական բռնություններին և սպառնալիքներին և ինքնասպանության փորձ է կատարել: Լուկա Սիրաձեի եղբայրը գործը վարող քննիչներին մեղադրել է եղբոր վրա ճնշում գործադրելու մեջ:

«Նա (Լուկան) դեկտեմբերի 10-ին և 11-ին հարցաքննության ժամանակ երկու անգամ 15-20 րոպեով քննիչների հետ մենակ է մնացել, երբ մայրս դուրս է եկել: Հենց այդ ժամանակ էլ նրան ճնշել են, ինչից հետո նա դպրոց գնալ էլ չէր ուզում: Երբ միջադեպից հետո առաջին անգամ գնացել էր՝ ուսուցիչը խոսել է հետը: Դրանից հետո առհասարակ հրաժարվել է դպրոց գնալ: Մայրս, զգալով, որ վիճակը լրջանում է, օգնություն էր խնդրել քննիչ Մարինա Չոլոյանից՝ նշելով դպրոցում առկա խնդիրների մասին, մինչդեռ քննիչը հրաժարվել էր աջակցել՝ ասելով, թե իր գործը չէ»:

Տղայի հետ տեղի ունեցածը հասարակական լայն արձագանք է գտել վրացական հասարակությունում, առավել ևս այն բանից հետո, երբ երեկ հարցաքննությունից հետո  ինքնասպանության փորձ է կատարել զոհվածի համադասարանցի մի աղջիկ: Թբիլիսիում զոհվածին աջակցող և ոստիկանության գործողությունները դատապարտող՝ «Գրողը տանի այս համակարգը» պաստառներով բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Դպրոցի պատին արած պատանու գրառումը հայտնվել է Թբիլիսիի փողոցներում: Հանրությունը պահանջել է  ՆԳ նախարարի ու նրա տեղակալի հրաժարականը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

16:12 09.08.2025

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Կատարի Պետությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Այս մասին ասվում է Կատարի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: Կատարը հույս է հայտնել, որ համաձայնագիրը համագործակցության նոր փուլ կհաստատի երկու երկրների միջև՝ հիմնված բարիդրացիության սկզբունքների վրա՝ դրանով իսկ իրականություն դարձնելով երկու ժողովուրդների ձգտումները խաղաղության, զարգացման և բարգավաճման հասնելու վերաբերյալ […] ...

Հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրներն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են

16:00 09.08.2025

Հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրներն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են

8-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի ընթացքում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է 5 նիստ: Հանձնաժողովի ուշադրության տիրույթում են եղել աշխատանքային քննարկումները հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտարարել է հերթական թանկարժեք տրանսֆերի մասին

15:53 09.08.2025

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտարարել է հերթական թանկարժեք տրանսֆերի մասին

«Մանչեսթեր Յունայթեդը» իր պաշտոնական կայքում հայտնել է 22-ամյա հարձակվող Բենյամին Շեշկոյի՝ «Լայպցիգից» տեղափոխության մասին։ Սլովենացի ֆուտբոլիստի հետ կնքվել է պայմանագիր մինչև 2030 թվականի հունիսը։ Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ «կարմիր սատանաները» Շեշկոյին ձեռք կբերեն 85 միլիոն եվրոյով, որից 76,5 միլիոնը գերմանական ակումբը կստանա միանվագ, իսկ 8,5 միլիոնը՝ բոնուսների տեսքով։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում […] ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարևոր հանգրվան է տասնամյակներ տևած թշնամանքին վերջ դնելու ճանապարհին. Մոլդովայի նախագահ

15:42 09.08.2025

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարևոր հանգրվան է տասնամյակներ տևած թշնամանքին վերջ դնելու ճանապարհին. Մոլդովայի նախագահ

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը: «Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարևոր հանգրվան է տասնամյակներ տևած թշնամանքին վերջ դնելու ճանապարհին։ Մենք շնորհավորում ենք երկու կողմերին՝ նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին, ինչպես նաև Դոնալդ Թրամփին տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և բարգավաճման ավելի մեծ ուղի բացելու համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել […] ...

Ի՞նչ զարգացումներ են Պաղեստինի շուրջ. Հեռանկար բանավեճ

15:30 09.08.2025

Ի՞նչ զարգացումներ են Պաղեստինի շուրջ. Հեռանկար բանավեճ

Գազայում հումանիտար ճգնաժամը առանցքային կետ դարձավ Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ տարբեր երկրների հայտարարությունների համար: ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ սեպտեմբերին կճանաչի Պաղեստինի պետությունը: Ապա նաև Ֆրանսիայի ու Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի համաժողով հրավիրվեց, որտեղ քննարկման գլխավոր թեման երկու պետության ստեղծման գաղափարի իրագործումն էր: Հակառակ սրան՝ ԱՄՆ-ն ու […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետ Լոուրենս Վոնգին

15:21 09.08.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետ Լոուրենս Վոնգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լոուրենս Վոնգին՝ Ազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի ժողովրդին՝ Սինգապուրի Հանրապետության Ազգային օրվա կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Սինգապուրի հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից վերահաստատում եմ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող […] ...

BACK_TO_TOP