22:18 18.12.2019
Windows10 օպերացիոն համակարգերը այսուհետ գովազդ ցույց կտան որոշ «գործարանային» ծրագրերում, և այդ գովազդը անջատել հնարավոր չի լինի։ Սա սկզբից նկատել են օգտվողները, ապա նաև հաստատել են ընկերության ներկայացուցիչները։
Օգտատերերը սրանից դժգոհ են, որովհետև գովազդները երբեմն մեծ տեղ են գրավում օրացույցի ու փոստի ծրագրերի պատուհաններում։ Պատճառն այն է, որ նրանք ստիպված են գովազդ տեսնել, թեև վճարել են արտոնագրված օպերացիոն համակարգի համար։ Սակայն ընկերությունը անզիջում է այս հարցում։
Մինչ այդ նման գովազդ փորձնականորեն համակարգում հայտնվել է մեկ տարի առաջ՝ 2018-ի նոյեմբերին։ Այդ ժամանակ գովազդը ցուցադրվում էր այն օգտատերերին, որոնք չունեին արտոնագրված օպերացիոն համակարգ կամ չէին օգտվում Office-365 փաթեթից։ Հիմա գովազդը տեսնելու են բոլորը։
16:22 09.08.2025
Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում. փրկարարներն ամբողջ գիշերվա ընթացքում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրելՆերքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը օգոստոսի 8-ի լույսի 9-ի գիշերն ահազանգ է ստացել Նուբարաշենի աղբավայրում հրդեհի բռնկման մասին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Նուբարաշենի աղբավայրում գիշերը հրդեհ է բռնկվել, ահազանգ ենք ստացել հրդեհի մասին։ Փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ ողջ գիշերվա ընթացքում իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս […] ...
16:12 09.08.2025
Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումըԿատարի Պետությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Այս մասին ասվում է Կատարի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: Կատարը հույս է հայտնել, որ համաձայնագիրը համագործակցության նոր փուլ կհաստատի երկու երկրների միջև՝ հիմնված բարիդրացիության սկզբունքների վրա՝ դրանով իսկ իրականություն դարձնելով երկու ժողովուրդների ձգտումները խաղաղության, զարգացման և բարգավաճման հասնելու վերաբերյալ […] ...
16:00 09.08.2025
Հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրներն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են8-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի ընթացքում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է 5 նիստ: Հանձնաժողովի ուշադրության տիրույթում են եղել աշխատանքային քննարկումները հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...
15:53 09.08.2025
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտարարել է հերթական թանկարժեք տրանսֆերի մասին«Մանչեսթեր Յունայթեդը» իր պաշտոնական կայքում հայտնել է 22-ամյա հարձակվող Բենյամին Շեշկոյի՝ «Լայպցիգից» տեղափոխության մասին։ Սլովենացի ֆուտբոլիստի հետ կնքվել է պայմանագիր մինչև 2030 թվականի հունիսը։ Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ «կարմիր սատանաները» Շեշկոյին ձեռք կբերեն 85 միլիոն եվրոյով, որից 76,5 միլիոնը գերմանական ակումբը կստանա միանվագ, իսկ 8,5 միլիոնը՝ բոնուսների տեսքով։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում […] ...
15:42 09.08.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարևոր հանգրվան է տասնամյակներ տևած թշնամանքին վերջ դնելու ճանապարհին. Մոլդովայի նախագահՄոլդովայի նախագահ Մայա Սանդուն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը: «Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարևոր հանգրվան է տասնամյակներ տևած թշնամանքին վերջ դնելու ճանապարհին։ Մենք շնորհավորում ենք երկու կողմերին՝ նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին, ինչպես նաև Դոնալդ Թրամփին տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և բարգավաճման ավելի մեծ ուղի բացելու համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել […] ...
15:30 09.08.2025
Ի՞նչ զարգացումներ են Պաղեստինի շուրջ. Հեռանկար բանավեճԳազայում հումանիտար ճգնաժամը առանցքային կետ դարձավ Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ տարբեր երկրների հայտարարությունների համար: ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ սեպտեմբերին կճանաչի Պաղեստինի պետությունը: Ապա նաև Ֆրանսիայի ու Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի համաժողով հրավիրվեց, որտեղ քննարկման գլխավոր թեման երկու պետության ստեղծման գաղափարի իրագործումն էր: Հակառակ սրան՝ ԱՄՆ-ն ու […] ...