23:35 18.12.2019
Հանրապետական կլինիկական ծննդատանը 1988 թվականին ծնված Լ.Մ.-ն հենց ծննդատնից վաճառվել է երկար տարիներ երեխա չունեցող ամուսիններին: Երեխայի կենսաբանական մորն ասել են՝ երեխան մահացած է ծնվել: Այս մասին Aravot.am-ին պատմել է Լ. Մ.-ի հորեղբոր որդին: Ըստ նրա՝ 1988-ին Ռազմիկ Աբրահամյանը հանրապետական ծննդատան գլխավոր բժիշկն է եղել:
Հիշեցնենք, որ այսօր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:
Ըստ Ռազմիկ Աբրահամյանի կենսագրական տվյալների՝ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը 1975 թվականին նշանակվել է Հանրապետական կլինիկական հիվանդանոցի նոր բացված օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, իսկ 1988 թվականին նշանակվել է իր կողմից վերոհիշյալ բաժանմունքի բազայի վրա հիմնադրած Հանրապետական կլինիկական ծննդատան գլխավոր բժիշկ:
«Լ. Մ.-ի կենսաբանական մորն ասել են, որ իր երեխան մահացած է ծնվել, այդ կինն արդեն չորս աղջիկ ուներ, Լ. Մ.-ն նրա 5-րդ աղջիկն էր, ամուսինը չէր ցանկանում 5-րդ աղջկան. այդ կնոջ ամուսինը, սկեսուր, սկեսրայրը չեն ցանկացել այդ երեխային եւ ծննդատան բժիշկներին ասել են՝ կասեք՝ երեխան մահացած է ծնվել, այդպես էլ արել են»,- մեզ հետ զրույցում պատմեց Հարութ Ֆարիսյանը:
Նշենք, որ այսօր նույն գործի շրջանակներում, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել են նաև «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ » ՓԲ ընկերության փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն » ՊՈԱԿ –ի տնօրեն Լիանա Կարապետյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշված քրեական գործի շրջանակներոմ, ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, մեղադրանք էր առաջադրվել մեկ անձի՝ Երևան քաղաքի բնակչուհու՝ ծնված 1976 թվականին:
16:22 09.08.2025
Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում. փրկարարներն ամբողջ գիշերվա ընթացքում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրելՆերքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը օգոստոսի 8-ի լույսի 9-ի գիշերն ահազանգ է ստացել Նուբարաշենի աղբավայրում հրդեհի բռնկման մասին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Նուբարաշենի աղբավայրում գիշերը հրդեհ է բռնկվել, ահազանգ ենք ստացել հրդեհի մասին։ Փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ ողջ գիշերվա ընթացքում իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Այս […] ...
16:12 09.08.2025
Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումըԿատարի Պետությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Այս մասին ասվում է Կատարի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: Կատարը հույս է հայտնել, որ համաձայնագիրը համագործակցության նոր փուլ կհաստատի երկու երկրների միջև՝ հիմնված բարիդրացիության սկզբունքների վրա՝ դրանով իսկ իրականություն դարձնելով երկու ժողովուրդների ձգտումները խաղաղության, զարգացման և բարգավաճման հասնելու վերաբերյալ […] ...
16:00 09.08.2025
Հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրներն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են8-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի ընթացքում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է 5 նիստ: Հանձնաժողովի ուշադրության տիրույթում են եղել աշխատանքային քննարկումները հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...
15:53 09.08.2025
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտարարել է հերթական թանկարժեք տրանսֆերի մասին«Մանչեսթեր Յունայթեդը» իր պաշտոնական կայքում հայտնել է 22-ամյա հարձակվող Բենյամին Շեշկոյի՝ «Լայպցիգից» տեղափոխության մասին։ Սլովենացի ֆուտբոլիստի հետ կնքվել է պայմանագիր մինչև 2030 թվականի հունիսը։ Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ «կարմիր սատանաները» Շեշկոյին ձեռք կբերեն 85 միլիոն եվրոյով, որից 76,5 միլիոնը գերմանական ակումբը կստանա միանվագ, իսկ 8,5 միլիոնը՝ բոնուսների տեսքով։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում […] ...
15:42 09.08.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարևոր հանգրվան է տասնամյակներ տևած թշնամանքին վերջ դնելու ճանապարհին. Մոլդովայի նախագահՄոլդովայի նախագահ Մայա Սանդուն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը: «Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կարևոր հանգրվան է տասնամյակներ տևած թշնամանքին վերջ դնելու ճանապարհին։ Մենք շնորհավորում ենք երկու կողմերին՝ նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին, ինչպես նաև Դոնալդ Թրամփին տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և բարգավաճման ավելի մեծ ուղի բացելու համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել […] ...
15:30 09.08.2025
Ի՞նչ զարգացումներ են Պաղեստինի շուրջ. Հեռանկար բանավեճԳազայում հումանիտար ճգնաժամը առանցքային կետ դարձավ Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ տարբեր երկրների հայտարարությունների համար: ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ սեպտեմբերին կճանաչի Պաղեստինի պետությունը: Ապա նաև Ֆրանսիայի ու Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի համաժողով հրավիրվեց, որտեղ քննարկման գլխավոր թեման երկու պետության ստեղծման գաղափարի իրագործումն էր: Հակառակ սրան՝ ԱՄՆ-ն ու […] ...