16:38 18.12.2019
Հանրային խորհրդի նախագահ կարող է նշանակվել քաղաքագետ, ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանը: Այս մասին նա առաջարկ արդեն ստացել է, և դեկտեմբերի 18-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրա թեկնածությունը կներկայացնի կառավարության հաստատմանը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը: «Պարոն վարչապետը առաջարկել է, ես ընդունել եմ: Ինչով կարող եմ, օգտակար կդառնամ այդ կառույցի աշխատանքները կազմակերպելու […]
16:33 18.12.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանին է ներկայացրել Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։ Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական գրասենյակը: Պաշտպանը հարցականի տակ է դրել այն, որ արդյո՞ք դատարանը վերաբերելի և բավարար հիմքեր է բերել գրավը մերժելու […]
16:30 18.12.2019
Հայկական տեխնոլոգիական ընկերությունները գրանցվում են այլ երկրներում: Դրա պատճառներից մեկը 20 տոկոս շահութահարկն է: Այսօր այս մասին ասել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը: «Տեղական ընկերությունների դեպքում հիմնական խոչընդոտը շահութահարկի բարձր տոկոսն է, իրենք նախընտրում են տանել որևէ ազատ տնտեսական գոտում գրանցել ընկերությունը, այնտեղ գեներացնեն գումարը, բայց շահութահարկ չվճարեն, հիմա ընկերություններ կան, որ բավական լուրջ գումարներ […]
16:28 18.12.2019
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ձերբակալվել է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը: «ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող […]
16:22 18.12.2019
«Իսլամական պետություն» խմբավորումը շարունակում է ամրապնդվել Աֆղանստանում և պատրաստվում է Կենտրոնական Ասիա ներխուժմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: «Մեր վերջին հանդիպումից հետո տարվա ընթացքում Աֆղանստանում անվտանգության ոլորտում իրավիճակը նախկինի պես մնում է ոչ կայուն և վատանալու միտում ունի: Ամենամեծ անհանգստությունն առաջացնում է ԻՊ խմբավորման դիրքերի ամրապնդումը»,- Թեհրանում հայտարարել է նա: […]
16:22 18.12.2019
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին: «Երեկ տեղի ունեցավ ՀՀ վարչապետի հետ իմ հանդիպումը, որի ընթացքում քննվեցին Հայաստանի Հանրապետության առջև ծառացած արտաքին ռազմավարական և ներքին քաղաքական մարտահրավերները: Անդրադարձ եղավ նաև քաղաքագիտության՝ որպես պետականության կայացման ու զարգացման հիմնարար նշանակությանը, մասնավորապես՝ ուսանողության կողմից այդ գիտելիքների յուրացմանը: Ես նորից իմ […]
16:15 18.12.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքի զարգացած և հարուստ երկրները տապալել են փախստականների խնդրի մասին քննությունը: Կարծում է, որ նույնը կարելի է ասել արաբական մի շարք երկրների մասին, հայտնում է Anadolu-ն: «Համաշխարհային հանրությունը չպետք է անտեսի փախստականների խնդիրը, քանի որ նման մոտեցումը չի նպաստում դրա լուծմանը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը: Ըստ նրա` […]
16:03 18.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների հայտը: Քննարկումը ծավալվել է նախարարության 2020թ. առաջնահերթությունների, գերակա խնդիրների, միջոցառումների և բարեփոխումների շրջանակում անելիքների շուրջ։ Նախ քննարկվել են հանրակրթության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ուսումնական հաստատությունների արդյունավետության բարձրացման […]
15:58 18.12.2019
Երևանում ձևավորվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբ: Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր, նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանը՝ տեղեկացնելով, որ հանձնախմբի համակարգողը ինքն է: Հիմնական կազմի մյուս անդամների մասին տեղեկություններ չի հայտնել: «Շանթ» հեռուստաընկերությունը, հավատարիմ մնալով իր ձեռագրին, ստեղծված հանձնախմբի վերաբերյալ պարզաբանումներ է խնդրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ […]
15:52 18.12.2019
Թուրքիայում Քոնիայի հանրապետական դատախազությունը քաղաքապետարանին պատկանող գովազդային վահանակների վրա փակցված ազգային և կրոնական ատելություն քարոզող պաստառների գործով որոշում է կայացրել փակել վարույթը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Մարդու իրավունքների կազմակերպության ռասիզմի և անջատողականության դեմ պայքարի հանձնաժողովը հայց էր ներկայացրել Քոնիայի քաղաքապետ Ուղուր Իբրահիմ Ալթայի, պաստառների հեղինակ «Անատոլիայի երիտասարդական միության» և «Երիտասարդական ազգային հիմնադրամի» դեմ` «ժողովրդի մեջ […]
15:46 18.12.2019
Եվրոպական միության ղեկավարության փոփոխությունից հետո Ռուսաստանի ու Եվրոպայի հարաբերությունները վերագործարկելու, վերանայելու հնարավորություն կա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ «Եվրամիությունում հերթական ինստիտուցիոնալ ցիկլի մեկնարկը մեր հարաբերություններում օբյեկտիվորեն «նոր ստարտի» հնարավորություն է տալիս։ Դա առնվազն առիթ է մտածելու, թե ով ենք մենք միմյանց համար հարափոփոխ աշխարհում»,- ասել է Սերգեյ Լավրովը։ Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, […]
15:34 18.12.2019
Դեկտեմբերի 18-ին` ժամը 12:23-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-16 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Բագրատաշեն հատվածի 20-րդ կմ-ին բախվել են «Hyundai» (վարորդ՝ Ուլան Է., Ղազախստանի Հանրապետության քաղաքացի) և «Opel Astra G» (վարորդ՝ […]
15:24 18.12.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտակ Թադևոսյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանին կալանավորելու ՀՔԾ քննիչի միջնորդությունը: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Հիշեցնենք՝ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունը երրորդ միջնորդության քննությունն սկսվել էր դեկտեմբերի 13-ին, շարունակվել՝ երեկ, ինչից հետո էլ դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ:
15:22 18.12.2019
Նոյեմբերի 21-ին համացանցում հայտնված «Հայրենի ոստիկանները հակագազով և մահակով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի հրապարակումից հետո դեռ որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել. միայն Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորություններն են դադարեցվել: Այս իրավիճակի վերաբերյալ իրենց վրդովմունքն են հայտնել իրավապաշտպաններն ու տուժողի իրավահաջորդը նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Նրանք կարծում են, որ տեսանյութն արդեն բավարար հիմք […]
15:21 18.12.2019
Դեկտեմբերի 17-ին` ժամը 18:30-ի սահմաններում, «Նիսան Իքս Տրաիլ» մակնիշի մեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 33-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը․ 47-ամյա վարորդը և 45-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 72-ամյա Լեյլի Մխիթարյանը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։
15:18 18.12.2019
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիայի» 2020-2024թթ. ներդրումային ծրագրին, որի արժեքը 61 մլրդ դրամ է: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ գազատարները խորհրդային ժամանակներից են, որոնց վրա ներդրումներ չեն արվել. «Այդպես շահագործվում են, բայց շահագործումն իրականացվում է անվտանգ»: Նա նաև ընդգծեց, որ զարգացման ծրագրեր կան, […]
15:14 18.12.2019
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվելու քաղաքագետ, ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանը: Վաղը կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սաֆարյանի թեկնածությունը ներկայացնելու է կառավարության հաստատմանը: Տեղեկությունը կայքի հետ զրույցում հաստատել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: «Հանրային խորհրդի մասին» օրենքի համաձայն՝ Հանրային խորհրդի 45 անդամների կազմի ձևավորումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ՀՀ վարչապետը 45 անդամներից […]
15:10 18.12.2019
Գյումրին հավակնում է դառնալ Հայաստանի երկրորդ տեխնոլոգիական կենտրոնը: Այս մասին այսօր տեղի ունեցած ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը: Գյումրու տեխնոպարկն ունի 860 ուսանող, 35 ընկերություններ են տեղակայված այնտեղ, նախարարը կարևորել է «Սինոփսիսի» ներկայացվածությունը Հայաստանի երկրորդ քաղաքում: Երրորդ քաղաքում ևս առաջընթաց կա: «Վանաձորում 20 ընկերություն կա, 370 ուսանողներ են վերապատրաստվել, հաջորդ տարի […]
14:57 18.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ արձագանքել է իր համար ձեռք բերված մեքենայի վերաբերյալ մամուլում հայտնված որոշ տեղեկությունների: «Վստահ եմ՝ գրեթե բոլորը գիտեն, թե որն է իրականություն, որը՝ սուտ քարոզչություն: Ես ապրում եմ պարզ, սովորական մարդկային կյանքով, և հենց դա է պատճառը, որ իրենք ավելի են վրդովվում, ինչն էլ կրկնապատկում […]
14:56 18.12.2019
Չինաստանի կենտրոնական մասում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 5 տուժող կա։ Նրանց տեղափոխել են հիվանդանոցներ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Երկրաշարժը տեղի է ունեցել Սիչուան նահանգի Նեյցզյան քաղաքի տարածքում։ Տեղական իշխանությունները ճգնաժամային կառավարման համակարգն են գործի դրել, ինչից հետո դանդաղեցրել են գնացքների ընթացքը, իրականացրել են […]
14:49 18.12.2019
Զինված ուժերում իրականացվող սատարման ծրագրերը ամենապատվաբերն են, ու կան կազմակերպություններ, որոնք այս ուղղությամբ ծանր, բայց միաժամանակ մեծ արդյունավետությամբ աշխատանք են իրականացնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ «Դավիթ Թորոսյան, Հանուն հայ զինվորի հասարակական կազմակերպությունն այս տարվա ամենաակտիվ խմբերից է. աննկարագրելի աշխատանք է իրականացվել: Հույս ունենանք, որ զինված ուժերին սատարող […]
14:47 18.12.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 18-ին` ժամը 08:05-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքում ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ Գրիգոր […]
14:45 18.12.2019
Կառավարությունը պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին՝ ուսանելու Սիլիկոնյան հովտում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Ընտրված հայ ձեռներեցների ուսման հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: ✔️ Ծրագրի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
14:41 18.12.2019
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել` հիմք ընդունելով քաղաքացու դիմում-բողոքը։ Մթերային խանութում դեղորայքի վաճառքը կասեցված է: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը: Բողոքի համաձայն՝ Կոտայքի մարզի Արգել գյուղում գործող անհատ ձեռնարկատիրոջը պատկանող դեղատանը կասկածելի է լիցենզիայի առկայությունը։ Բացի դրանից՝ դեղերը վաճառվում են խանութում՝ մթերքի հետ մեկտեղ՝ ոչ […]
14:36 18.12.2019
Ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) Ռուսաստանի իշխանություններից թույլտվություն է ստացել Երևանից թռիչքներ իրականացնել Ռուսաստանի երեք ուղղություններով․ Ղրիմ՝ Սիմֆերոպոլ – շաբաթական 7 թռիչք, Ստավրոպոլ – շաբաթական 2 թռիչք, Ուֆա – շաբաթական 2 թռիչք։ Հիշեցնենք, որ Երևան-Ղրիմ չվերթի մասին հայտարարվում է այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահը Բաքվում հայտարարեց, որ իրենք Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում պաշտպանելու են […]
14:34 18.12.2019
Հոկտեմբերի 25-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ Թաիրով համայնքի Մայրաքաղաքային փողոցի մթերային խանութի դիմացի վճարային տերմինալից գումար են գողացել։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և կատարված քննությամբ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Երևանի 33-ամյա մի բնակիչ։ Նա դեկտեմբերի 17-ին ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին: Նախաքննությունը շարունակվում է:
14:30 18.12.2019
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-երի բացած կրակին: «Տավուշում Ոսկեվան-Բաղանիս-Ոսկեպար-Կոթի գծով հրադադարի ռեժիմի խախտումը՝ հայկական դիրքերի ու բնակավայրերի վրա բացված կրակը, միանշանակ կրակոց էր Բրատիսլավայում նախարարական մակարդակով հանդիպման ու ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության վրա, որի ճնշող մեծամասնությունը վերաբերում էր անվտանգության ու վստահության միջոցների ամրապնդմանը, ինչը հայկական կողմի առաջադրած նպատակներն […]
14:25 18.12.2019
Հայ բլոգերները կամ յութուբյան ալիք ունեցողները YouTube-ի կոնտենտից օգտվելու խնդիր ունեն, ի՞նչն է պատճառը, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հարցին է անդրադարձել ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը: «YouTube-ի հետ կապված երեք ճակատով աշխատում ենք, մեկը՝ պաշտոնական խողովակներն են, Կոնգրեսում հայերի բարեկամների խումբ ունենք, որոնց ընդունել եմ ու գրություն եմ փոխանցել, որ […]
14:18 18.12.2019
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը ինքնաբացարկ չհայտնեց։ Դատական նիստը շարունակվում է։ Նշենք, որ դեկտեմբերի 16-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։ Վերջինս պետք է քննի Ռ․ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ: ՀՀ երկրորդ […]
14:17 18.12.2019
«Google Maps-ի խնդիր ունենք, որպեսզի ուղղվի, երբ որ ճանապարհը կառուցվում է, քարտեզի վրա ադրբեջանական անկլավներ է ցույց տալիս սահմանի վրա, որը լուրջ խնդիր է, նաև Արցախի ոչ բաժանված լինելն է քարտեզի վրա, այս մասով ևս աշխատանք ենք իրականացնում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նա նշել է, որ […]