19:28 18.12.2019
Իմքայլական պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանը որոշել է հայկական ֆեյսբուքյան միջավայրը մաքրել ֆեյքերից ու հայհոյող մարդկանցից։ Դրա համար նա որոշել է սկզբից մաքրել «իր շուրջը» և մարտահրավեր է նետել մյուսներին՝ անելու նույնը։
Թունյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Էսօրվանից էսպիսի «ֆլեշմոբ» եմ սկսում։ Ընկերներիս ցանկից հեռացնում ու արգելափակում եմ բոլոր ֆեյքերին ու իրենց լեքսիկոնում հայհոյանք, վիրավորանք օգտագործողներին՝ անկախ նրանից, թե որ ճամբարում են ու ում են հայհոյում։
Անֆոլոու եմ անում նաև ֆեյքերի գրառումները տիրաժավորող ԶԼՄ-ներին։
Դրանով լուծում եմ 3 խնդիր.
- Խնայում եմ նյարդերս,
- Ֆրենդլիստումս տեղ եմ ազատում նորմալ մարդկանց համար,
- Իմ նպաստն եմ ունենում fakenews-ի տարածումը կանխելու ու ապատեղեկատվության, մանիպուլյացիայի դեմն առնելու գործում։
Մի ժամանակ մտածում էի՝ ճիշտը էդ գործով զբաղվող մարդկանց տեսադաշտում պահելն է։ Բայց հիմա հասկանում եմ, որ էդպես ակամայից մեծացնում եմ իրենց լսարանը՝ իմ նյարդերի հաշվին։ Իրենց ամենաշատը հարվածելու է իրենց լսարանի փոքրանալը։ Կամ, պահանջարկի նվազումը:
Ու եթե շատերս «ախտահանենք» մեր ֆեյսբուքյան տիրույթը, շատ արագ էֆեկտը կզգացվի։ Ինչպես ասում են, ничего личного 😉
Էնպես որ, մարտահրավերս նետում եմ բոլոր նորմալ մարդկանց, ովքեր ցանկանում են առողջացնել «Ֆեյսբուքի» հայկական տիրույթը։)))»։
https://www.facebook.com/babken.tunyan/posts/1606019456205665
13:43 09.08.2025
ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շարունակվում են․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարինՕգոստոսի 8-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Ողջունելով հյուրին՝ նախարար Սարգսյանը բարձր է գնահատել առկա սերտ համագործակցությունը մի շարք ոլորտներում։ Նա ներկայացրել է ՆԳ նախարարության կողմից վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ առանձնացնելով հատկապես բիոմետրիկ համակարգի ներդրման և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ […] ...
13:32 09.08.2025
Կասկադյորական ավտովթար՝ ԵրևանումԱյսօր՝ օգոստոսի 9-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Վանիկ Բաղդասարյանը իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Նոր Արեշ 50-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը, ապա՝ ճանապարհային նշանին, կոտրել դրանք, առաջ ընթացել և բախվել Նոր Արեշ 50-րդ փողոցի նրբանցքներից մեկի բնակչի տան քարե պարսպին։ Պարիսպը փլուզվել […] ...
13:20 09.08.2025
Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունըՍաուդյան Արաբիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ ԱԳ նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունը և գնահատում է այդ համաձայնագրին Միացյալ Նահանգների հովանավորությունը։ Սաուդյան Արաբիան նաև հույս է հայտնել, որ համաձայնագիրը կնշանավորի Հայաստանի և Ադրբեջանի միջև ըմբռնման, համագործակցության, ինչպես նաև […] ...
13:12 09.08.2025
Քրեական ոստիկանները Երևանում հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող օտարերկրացուՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ձեռնարկված օպերատիվ -հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 7-ին մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցում հայտնաբերել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել մի օտարերկրացու։ Նա 2025 թվականի մայիսի 11-ից հետախուզման մեջ էր գտնվում ՌԴ իրավապահների կողմից՝ խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Օտարերկրացին տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
13:00 09.08.2025
Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար․ ՄԹ ԱԳ նախարարՄիացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում նախաձեռնված «համարձակ» քայլերի համար։ Նա այս մասին գրել է X-ում։ «Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար։ Գնահատում եմ ԱՄՆ նախագահի դերն այս առաջընթացն ապահովելու հարցում։ Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանը, քանի որ երկու […] ...
12:50 09.08.2025
Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկը շարունակվում էԵրկրի վրա շարունակվում է թույլ G1 մագնիսական փոթորիկը, որը դեռևս չի սաստկանում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Մագնիսական փոթորիկը շարունակվում է։ Տիեզերական եղանակի մոնիթորինգի տվյալների համաձայն՝ սկզբից ի վեր Երկրի վրա մագնիսական խանգարումները դեռևս չեն բարձրացել թույլ G1 մակարդակից», – հաղորդել է ինստիտուտը։ Ինստիտուտի մասնագետները օգոստոսի 8-ին 4168 (N04W52) արեգակնային բծերի խմբի ռենտգենյան տիրույթում […] ...