Շիրակի մարզպետն այցելել է բուժհաստատություններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+33.09 oC

Շիրակի մարզպետն այցելել է բուժհաստատություններ

17:44 18.12.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր այցելել է բուժհաստատություններ՝ ծանոթանալու աշխատանքներին և մատուցվող ծառայություններին: Արյան բանկում Տիգրան Պետրոսյանը հետևել է կենտրոնի գործունեությանը, մարզպետին են ներկայացվել ընթացիկ աշխատանքները, արյան հետազոտություններին վերաբերող տվյալներ։ Պատասխանատուները տեղեկացրել են, որ վերջին տարիներին դոնորների ցուցանիշը ցածր է, մեծ մասը վճարվող դոնորներն են, կամավոր դոնորների թիվն ավելի փոքր է։ Ամիսը միջինը 35-40 արյունատվություն է գրանցվում։ Ամեն դեպքում Արյան բանկն ունի անհրաժեշտ պաշարներ ցանկացած հիվանդանոցի ահազանգի դեպքում արձագանքելու համար։

Շիրակի մարզպետն այցելել է նաև Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց։ Այստեղ հիվանդների աճ կա մանկական բաժանմունքում, ինչը մասնագետները մտահոգիչ չեն համարում և պայմանավորում են եղանակային փոփոխություններով և վիրուսների ակտիվացմամբ։
Անդրադառնալով բուժհաստատությունների աշխատանքներում թերացումների բացառմանը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ, որպես վերադաս մարմին՝ Շիրակի մարզպետարանը պատրաստակամ է աջակցելու հաստատություններին վեր հանված հիմնահարցերը լուծելու առումով, սակայն կարևոր հանգամանք է հիվանդանոցներում աչալուրջ ու համագործակցված աշխատանքը, կոլեկտիվներում համերաշխությունը, որի արդյունքում միայն հնարավոր կլինի հասնել բուժծառայությունների որակի բարձրացմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շարունակվում են․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

13:43 09.08.2025

ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շարունակվում են․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Օգոստոսի 8-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Ողջունելով հյուրին՝ նախարար Սարգսյանը բարձր է գնահատել առկա սերտ համագործակցությունը մի շարք ոլորտներում։ Նա ներկայացրել է ՆԳ նախարարության կողմից վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ առանձնացնելով հատկապես բիոմետրիկ համակարգի ներդրման և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ […] ...

Կասկադյորական ավտովթար՝ Երևանում

13:32 09.08.2025

Կասկադյորական ավտովթար՝ Երևանում

Այսօր՝ օգոստոսի 9-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Վանիկ Բաղդասարյանը իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Նոր Արեշ 50-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը, ապա՝ ճանապարհային նշանին, կոտրել դրանք, առաջ ընթացել և բախվել Նոր Արեշ 50-րդ փողոցի նրբանցքներից մեկի բնակչի տան քարե պարսպին։ Պարիսպը փլուզվել […] ...

Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունը

13:20 09.08.2025

Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունը

Սաուդյան Արաբիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ ԱԳ նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունը և գնահատում է այդ համաձայնագրին Միացյալ Նահանգների հովանավորությունը։ Սաուդյան Արաբիան նաև հույս է հայտնել, որ համաձայնագիրը կնշանավորի Հայաստանի և Ադրբեջանի միջև ըմբռնման, համագործակցության, ինչպես նաև […] ...

Քրեական ոստիկանները Երևանում հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող օտարերկրացու

13:12 09.08.2025

Քրեական ոստիկանները Երևանում հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող օտարերկրացու

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ձեռնարկված օպերատիվ -հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 7-ին մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցում հայտնաբերել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել մի օտարերկրացու։ Նա 2025 թվականի մայիսի 11-ից հետախուզման մեջ էր գտնվում ՌԴ իրավապահների կողմից՝ խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ Օտարերկրացին տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար․ ՄԹ ԱԳ նախարար

13:00 09.08.2025

Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար․ ՄԹ ԱԳ նախարար

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում նախաձեռնված «համարձակ» քայլերի համար։ Նա այս մասին գրել է X-ում։ «Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար։ Գնահատում եմ ԱՄՆ նախագահի դերն այս առաջընթացն ապահովելու հարցում։ Միացյալ Թագավորությունը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանը, քանի որ երկու […] ...

Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկը շարունակվում է

12:50 09.08.2025

Երկրի վրա թույլ մագնիսական փոթորիկը շարունակվում է

Երկրի վրա շարունակվում է թույլ G1 մագնիսական փոթորիկը, որը դեռևս չի սաստկանում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Մագնիսական փոթորիկը շարունակվում է։ Տիեզերական եղանակի մոնիթորինգի տվյալների համաձայն՝ սկզբից ի վեր Երկրի վրա մագնիսական խանգարումները դեռևս չեն բարձրացել թույլ G1 մակարդակից», – հաղորդել է ինստիտուտը։ Ինստիտուտի մասնագետները օգոստոսի 8-ին 4168 (N04W52) արեգակնային բծերի խմբի ռենտգենյան տիրույթում […] ...

BACK_TO_TOP