Ուսանողներն այս դեպքում ճիշտ են. ԵՊՀ դասախոսը՝ որոշ առարկաներ ոչ պարտադիր դարձնելու որոշման դեմ բողոքի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+25.09 oC

Ուսանողներն այս դեպքում ճիշտ են. ԵՊՀ դասախոսը՝ որոշ առարկաներ ոչ պարտադիր դարձնելու որոշման դեմ բողոքի մասին

10:13 06.11.2019

Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են հայտարարել: Նրանք բողոքում են բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման դեմ:

ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դասախոս, դոցենտ Արշալույս Գալստյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ուսանողներն այս դեպքում իսկապես ճիշտ են.

«Պետք է հասկանանք, թե պարտադիր բաղադրիչն ինչո՞ւ է հանվում, և մենք մեր ազգային ինքնությանն արդյո՞ք չենք վնասում: Եթե քննարկումները հասցնեն նրան, որ դա վնաս չի տալիս մեզ, ապա եկեք հանենք: Մենք շատ լավ հասկանում ենք, որ եթե ֆակուլտետներին տրվի կամընտրական առարկաներ, ապա նրանք առաջ կմղեն իրենց մասնագիտական առարկաները»:

Արշալույս Գալստյանի խոսքով՝ կարելի է պահանջել ծրագրային փոփոխություններ, սակայն հանելը լուծում չէ, իսկ արտասահմանյան կամ եվրոպական բուհերի հետ այս դեպքում համեմատելը տեղին չէ:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գործադիրը գումար է հատկացրել «Ալպյան» մարգագետիններ տանող գրունտային ճանապարհների կառուցման համար

15:36 25.04.2024

Գործադիրը գումար է հատկացրել «Ալպյան» մարգագետիններ տանող գրունտային ճանապարհների կառուցման համար

Գործադիրն ընդունել է որոշում՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցառումների շրջանակում նախատեսվող շուրջ 60 կմ գրունտային ճանապարհի կառուցումն ապահովելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ որոշման ընդունումը պայմանավորված է վարչապետի նախընտրական խոստումների կատարումն ապահովելու անհարժեշտությամբ: Այսպիսով՝ ՏԿԵ նախարարությունը հանձնարարել է ՀՀ մարզպետների աշխատակազմերին՝ կազմակերպել դեպի «Ալպյան» մարգագետիններ (դաշտավայրեր, արոտավայրեր և […] ...

ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը կներկայացվի Ազգային ժողով

15:34 25.04.2024

ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը կներկայացվի Ազգային ժողով

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով կազմում է 2,358,783,606.4 հազար դրամ, ծախսերի գծով` 2,547,649,891.9 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 188,866,285.5 հազար դրամ: ...

Կառավարությունը մոտ 1,7 մլրդ դրամ է հատկացրել Հայաստանի ճանապարհների վիճակի բարելավման համար

15:31 25.04.2024

Կառավարությունը մոտ 1,7 մլրդ դրամ է հատկացրել Հայաստանի ճանապարհների վիճակի բարելավման համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է 2024 թ. պետբյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառումների համար հաստատված միջոցներից 1,697,566.2 հազար դրամ հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի միջոցառումների կատարումն ապահովելու համար: Գումարը կուղղվի ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական և հեղինակային […] ...

Կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով

15:28 25.04.2024

Կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն […] ...

Թբիլիսիում անցկացվել է հուշ-երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

15:05 25.04.2024

Թբիլիսիում անցկացվել է հուշ-երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

Ապրիլի 24-ին Թբիլիսիում անցկացվեց հուշ-երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։ Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի կողմից։ Հուշ-երեկոյին մասնակցում էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական-մշակութային գործիչներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։ Ելույթներով հանդես եկան Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և վրաց պատմաբան, պրոֆեսոր Նիկոլոզ […] ...

Տեղի է ունեցել ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաքը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցման պետական արարողությունը

14:55 25.04.2024

Տեղի է ունեցել ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաքը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցման պետական արարողությունը

Ապրիլի 24-ին՝ Հայաստանի էսպլանադում՝ Կոմիտասի վարդապետի արձանի առջև, տեղի ունեցավ ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաքը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցման պետական արարողությունը։ Միջոցառումը սկսվեց ծաղկեպսակների զետեղման պաշտոնական արարողությամբ, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից Կոմիտասի արձանի առջև ծաղկեպսակ խոնարհեց Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը, Սենատի նախագահ Ժերար Լարշեի անունից՝ Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ […] ...

BACK_TO_TOP