Բոլոր լուրերը – Page 8497 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+36.09 oC

Բոլոր լուրերը

Հոգնել ենք միջին եկամուտ ունեցող երկիր լինելուց, ուզում ենք բարձր եկամուտ ունեցող լինել․ Ջանջուղազյան

11:08 05.11.2019

Այս տարի առաջին անգամ պետական պարտքերը ներգրավվել են բացառապես ծրագրային ձևով, ոչ թե բյուջեի ֆինանսավորման համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Այդ վարկերն էլ, ըստ նախարարի, արտոնյալ պայմաններով են։ Նա հիշեցրեց, որ նախկինում Հայաստանը ցածր եկամուտ ունեցող երկրների դասին էր պատկանում, իսկ հիմա՝ միջին։ «Հիմա էլ համոզված ենք, որ հոգնել […]

̰
Երեխաների հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեն շատ թանկ էր. Աննա Հակոբյանը բարեգործական ընթրիքի է մասնակցել

11:05 05.11.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել բարեգործական միջոցառումից՝ կից նշելով. «Ներկա եմ գտնվել «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության ամենամյա բարեգործական ընթրիքին։ Կազմակերպության ուշադրության կենտրոնում են մանկական գլխուղեղային կաթված ունեցող երեխաները։ Երեխաների հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեն շատ թանկ էր, զրույցները՝ ջերմ ու հաճելի»:

̰
2020 թվականին առողջապահական ծախսերը կավելանան 22, ԿԳՄՍ ծախսերը՝ 11 տոկոսով․ Ջանջուղազյան

10:58 05.11.2019

2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է, որ առողջապահության ոլորտի ծախսերը կաճեն 22 տոկոսով, իսկ 11 տոկոսով կավելանա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների ֆինանսավորումը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց ֆինանսների նախարարը։ Ըստ գերատեսչության ղեկավարի՝ գրեթե 11 տոկոս աճ է նախատեսված նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գծով միջոցառումների ֆինանսավորման համար։ Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ […]

̰
Հայաստանում գերատեսչություններն այլևս չեն ունենա արտաբյուջեներ․ նախագիծ

10:48 05.11.2019

Հայաստանում գերատեսչություններն այլևս չեն ունենա արտաբյուջեներ․ այս կարգավորումը նախատեսող օրենսդրական նախագիծն արդեն երկրորդ ընթերցման փուլում է։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային hանձնաժողովն այսօր դրան դրական եզրակացություն տվեց արդեն երկրորդ անգամ։ Սա նշանակում է, որ այն նորից կանցնի Ազգային ժողովի լիագումար քննարկման փուլ, ինչից հետո, ամենայն հավանականությամբ, կընդունվի, քանի որ դրական է գնահատվել խորհրդարանի խմբակցությունների կողմից։

̰
Շանտաժի եղանակով սեռական հարաբերության հարկադրելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրգործի նախաքննությունն ավարտվել է

10:46 05.11.2019

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ավարտվել է շանտաժի եղանակով անձին սեռական հարաբերության հարկադրելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ […]

̰
«Ֆորբս»-ն ասում է՝ Հայաստանում տեղի է ունեցել նաև Գինու հեղափոխություն. Նիկոլ Փաշինյան

10:44 05.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է հայկական գինու մասին «Ֆորբս»-ի հրապարակումը՝ կից հետևյալ գրառումն անելով. ««Ֆորբսը»՝ հայկական գինու հիանալի որակի և պայծառ ապագայի և Հայաստանում տեղի ունեցած Գինու հեղափոխության մասին: Հոդվածի հեղինակն ասում է, որ Թավշյա հեղափոխությանը զուգահեռ՝ Հայաստանում տեղի է ունեցել նաև Գինու հեղափոխություն, որովհետև գինու սրճարանները տասն անգամ աճել են, և միայն 2018 […]

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

10:43 05.11.2019

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

̰
108-ամյա բրիտանուհին բացել է իր երկարակեցության գաղտնիքը

10:42 05.11.2019

Բրիտանուհի Դորետի Ֆլաուերսը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը: Դորետին 108 տարեկան է և այժմ բնակվում է  անգլիական Հարրոգեյտ քաղաքի ծերերի խնամքի կենտրոնում: Դորետին ասել է, որ միշտ սիրել է շամպայն և կյանքում երբեք այլ խմիչք չի օգտագործել: Եվ Դորետին կարծում է, որ իր երկարակեցության գաղտնիքը հենց շամպայնի մեջ է: Հիմա ևս Դորետին օգտագործում է շամպայն, […]

̰
Ալեքսանդր Գրիգորյանը կարող է գլխավորել ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականը

10:33 05.11.2019

Մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին հաղորդում են ռուսական  Soccernews.ru և  Metaratings.ru կայքերը: Ալեքսանդր Գրիգորյանը վերջերս է դուրս եկել ռուսական «Տամբով» ակումբից: Նա գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական է տվել ՌԴ Պրեմիեր լիգային 13-րդ տուրում «Ուրալից» կրած պարտությունից հետո:  Նշվում է, որ ամբողջ անցած շաբաթն Ալեքսանդր Գրիգորյանը եղել է Հայաստանում: Ի […]

̰
Վիտալի Բալասանյանին բերման ենթարկելու որոշո՞ւմ է կայացվել․ «Հրապարակ»

10:30 05.11.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնաթող քարտուղար Վիտալի Բալասանյանին Հատուկ քննչական ծառայությունը բերման ենթարկելու որոշում է կայացրել և որոշումն ուղարկել Արցախի դատախազություն՝ կատարման։ Հիշեցնենք, որ նա անցնում է «Մարտի 1»-ի անջատված մասով, առայժմ՝ որպես վկա, նրան 2 անգամ հրավիրել են Երևան՝ հարցաքննության, սակայն չի ներկայացել։ Մենք ՀՔԾ-ից հետաքրքրվեցինք, թե ինչպես է այլ […]

̰
Արցախում մահացած զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել չպարզված հանգամանքներում․ Արծրուն Հովհաննիսյան

10:27 05.11.2019

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Էրիկ Արարատի Հարությունյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը։ https://www.facebook.com/arcrun/posts/2579543498747909

̰
Զորամասի զինանոցում վիրավոր զինծառայող է հայտնաբերվել․ նրա մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

10:17 05.11.2019

04.11.2019թ.՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով:  Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Էրիկ Հարությունյանը մահացել է: Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության նախագիծը քննարկվել է մարզերում

10:06 05.11.2019

Արդարադատության նախարարությունը մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022թ. գործողությունների ծրագրի նախագծերի մշակման գործընթացն առավել մասնակցային դարձնելու նպատակով ռազմավարական փաստաթղթերի շուրջ հանրային քննարկումների շարք է անցկացրել նաև ՀՀ մարզերում: Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արդարադատության նախարարության և Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնության համատեղ ջանքերով 2019 թվականի հոկտեմբերի […]

̰
Հայաստան-Ղազախստան՝ 2-2.  Շախմատի Մ16 համաշխարհային օլիմպիադա

09:58 05.11.2019

Թուրքիայում ավարտին է մոտենում Շախմատի Մ16 համաշխարհային օլիմպիադան: Հայաստանի հավաքականը, որի կազմում հանդես են գալիս Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Տիգրան Սարգսյանը, Ալբերտ Գևորգյանը և Աստղիկ Հակոբյանը, 8 տուրից հետո ունի 11 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Նախավերջին՝ 8-րդ տուրում, մեր շախմատիստները ոչ-ոքի՝ 2-2 են խաղացել Ղազախստանի հավաքականի հետ: Մեր տղաներից հաղթանակներ են տարել Մամիկոն […]

̰
Հունաստանը վճռականորեն կգործի հօգուտ ԵՄ-Հայաստան կապերի առավել սերտացման. նախագահ Պավլոպուլոս

09:45 05.11.2019

Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ նոյեմբերի 5-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այցին ընդառաջ Պրոկոպիոս Պավլոպուլոսը հայտարարություն է տրամադրել «Արմենպրես»-ին: «Հույն-հայկական հարաբերությունները, որոնք հասել են բացառիկ մակարդակի, արմատներով գնում են դեպի հեռավոր անցյալ և հիմնված են ամուր բարեկամության, փոխըմբռնման, ինչպես նաև ստեղծարար ու արդյունավետ համագործակցության վրա: Մեր հարաբերություններն իրավամբ հասել են այն […]

̰
Երևանում անցկացվում են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդի և խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստերը

09:45 05.11.2019

Նոյեմբերի 4-5-ը Երևանում անցկացվում են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդի և խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստերը: Նոյեմբերի 5-ին՝ ժամը 09:45-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի կունենա ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, ժամը 11:00-ին՝ լիագումար նիստը: Մասնակցում են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովը, Ղազախստանի Մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը, Ղրղըզստանի խորհրդարանի […]

̰
Կաշառքի փաստով ոստիկանության ծառայողներ են ձերբակալվել

09:40 05.11.2019

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի քաղաքացու հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի ընթացքը նրա օգտին լուծելու համար ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը և նույն բաժանմունքի տեսուչներից մեկը հետաքննիչի հետ բանակցելուց հետո, […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 1.5 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:32 05.11.2019

Նոյեմբերի 4-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ մոտ 1.3 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ մոտ 700 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

̰
Ողբերգական ավտովթար Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին

09:23 05.11.2019

Նոյեմբերի 4-ին` ժամը 20:09-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ «Հարյուրի ձոր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Հարություն Մ., […]

̰
Դավթաշենում ավտոբուս է այրվել

09:15 05.11.2019

Նոյեմբերի 5-ին` ժամը 02:09-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասում` «Mazda» ավտոսրահի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից երկու և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսում (վարորդ՝ Լևոն Շ.): Հրդեհը մեկուսացվել […]

̰
ԱՄՆ-ը լքում է կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագիրը

09:03 05.11.2019

ԱՄՆ-ը սկսել է կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրից դուրս գալու պաշտոնական գործընթացը, որը կավարտվի 1 տարուց։ Այս մասին ասվում է պետքարտուղար Մայք Պոմպեոյի տարածած հայտարարության մեջ։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս 2017 թվականի հունիսի 1-ին հայտարարել էր պայմանագրից դուրս գալու որոշման մասին, քանի որ այն ոչ թափանցիկ տնտեսական պարտավորություններ է դրել ամերիկացի աշխատողների, հարկատուների և ամերիկյան […]

̰
Facebook-ը ներկայացրել է կորպորացիայի նոր տարբերանշանը

08:50 05.11.2019

Facebook կորպորացիան ներկայացրել է ընկերության նոր տարբերանշանը, որպեսզի օգտատերերը կարողանան հեշտությամբ տարբերել Facebook սոցցանցն այն ծրագրերից, որոնք գտնվում են ընկերության տնօրինության ներքո։ Նոր տարբերանշանը ներկայացված է գունեղ մեծատառերով։ «Մարդիկ պետք է իմանան, թե որ ընկերություններն են թողարկում իրենց կողմից օգտագործվող արտադրանքները։ Մեր հիմնական ծրագրերն են Facebook-ը, Messenger-ը, Instagram-ը, WhatsApp-ը, Oculus-ը, Workplace-ը, Portal-ն ու Calibra-ն»,-ասվում է […]

̰
Թանկարժեք նվեր Ryan Air-ին․ «168 ժամ»

08:37 05.11.2019

«168 ժամ»-ը գրում է․ «Երբ իռլանդական «Ryan Air» փոքր բյուջետային ավիաընկերության՝ մեծ շուքով ու առավել մեծ աղմուկով հայկական շուկա մուտք գործելն ազդարարվեց, համատեղ ասուլիսի ընթացքում, 168.am-ի հարցին, թե որոշ ուղղությունների համար հնարավոր է տոմս ձեռք բերել անգամ 20 դոլարով, բայց Հայաստանում կա օդի տուրքի հարկ, որի գումարը կազմում է մոտավոր 20 դոլար, այդ պարագայում ինչպե՞ս […]

̰
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի գերագույն առաջնորդի շրջապատի նկատմամբ

08:31 05.11.2019

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներն ուղղված են երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մոտ շրջապատի ներկայացուցիչների դեմ։ Պատժամիջոցային ընդլայնված ցուցակում են հայտնվել Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբը, ինչպես նաև 9 քաղաքացիներ, որոնց թվում է Խամենեիի որդին՝ Մոջթաբան, և բարձր ռանգի այլ ներկայացուցիչներ։ Պատժամիջոցները կտարածվեն նաև Գլխավոր շտաբի պետ Մուհամմադ Հուսեյն Բաղերիի […]

̰
Այսօր լույս չի լինի Երևանի և 5 մարզի որոշ հասցեներում

08:20 05.11.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 5-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նորք-Մարաշ՝ Նորքի այգիների փ. 193 սեփական տունը, “Նորք-Մարաշ” բժշկական կենտրոնը, “Նորք” ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Գ.Հովսեփյան փ. 95 սեփական տունը, Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների դպրոցը, 11։00-17։00 Կողբացի փ. 30 շենքը, […]

̰
Վարչապետի խոսնակը՝ ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու մասին. «Հրապարակ»

08:10 05.11.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Փորձագետ Մոդեստ Կոլերովը, անդրադառնալով ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի այցի ընթացքում ռուսական ռազմաբազան 2 անգամ հզորացնելու պայմանավորվածությանը, ասել էր՝ դա ընդամենը «ՀՀ ՊՆ-ի մակարդակով պայմանավորվածություն էր, մենք վախով սպասելու ենք՝ Փաշինյանը կաջակցի՞, թե՞ ոչ», քանզի նա ամեն րոպե կարող է որոշել եւ հանել ռազմաբազան։ Մենք հարցրինք վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին՝ Կոլերովի ասածն […]

̰
Ֆյոդոր անունով ռոբոտն իր ազնվության պատճառով չի կարողացել մուտք գործել Google որոնողական համակարգ

23:58 04.11.2019

Skybot F-850 ռոբոտը, որը հայտնի է նաև «Ֆյոդոր» անունով, չի կարողացել մուտք գործել Google որոնողական համակարգ՝ ընդամենը ազնիվ լինելու պատճառով: Մուտք գործելուց առաջ համակարգը հրահանգել է ռոբոտին նշան դնել «Ես ռոբոտ չեմ» պատուհանում, իսկ «Ֆյոդորը» չի կարողացել կեղծել և նշան չի դրել: «Ուզում էի մուտք գործել Google  և հետաքրքրվել ռոբոտատեխնիկայի վերջին նորություններով, բայց համակարգը ինձ […]

̰
Գերմանիայում էգ վագրի ժանիքը փոխարինել են ոսկե ժանիքով

23:45 04.11.2019

Կարա անունով էգ վագրին ատամնաբույժներն անսովոր վիրահատության են ենթարկել: Նրա վերին աջ ժանիքը վնասված է եղել, և որպեսզի կենդանին ամբողջությամբ չզրկվի կարևոր ատամից, որոշել են փոխել այն: Հիվանդ ատամի փոխարեն մասնագետները ոսկե ժանիք են տեղադրել: Վիրահատությունը տևել է 80 րոպե, սակայն մասնագետները պատրաստվել են դրան մի քանի ամիս: Նախ ժանիքի չափսերն են բժիշկները վերցրել, հետո՝ […]

̰
Միակ բանը, որ կարող եմ անել, ճշմարտությունն ասելն է․ Օրհան Փամուքը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

23:33 04.11.2019

Հայտնի թուրք գրող Օրհան Փամուքը ԱՄԷ-ում գրքի տոնավաճառի ժամանակ ասել է, որ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունից հետո Թուրքիայում հետապնդում է սկսվել իր նկատմամբ։ Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիրը հայտարարել է, որ իրեն խիզախ չի համարում, և ճիշտ է համարում ասել այն, ինչի մասին մտածում է։ «Գիտեք, ես ապրում եմ այնտեղ, որտեղ շատ գրողներ իրենց համոզմունքների համար […]

̰
Նախնական տվյալով՝ զորամասին պատկանող ավիացիոն գույք չկա․ Ա. Հովհաննիսյանը՝ «Էրեբունի» օդանավակայանում անգարի տանիքի հրդեհի վերաբերյալ

23:20 04.11.2019

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված պահեստում, որտեղ այսօր հրդեհ էր բռնկվել, ըստ նախնական տվյալների, զորամասին պատկանող ավիացիոն գույք չկա։ «Պարզաբանում «Էրեբունի» օդանավակայանում անգարի տանիքի հրդեհի վերաբերյալ։ Շենքը շատ հին է, 2 հարկ, տանիքները ամբողջը փայտե։ Հանձնված է Արմ-Աէրո ՓԲՀ-ին, իրային պահեստ, նախնական […]

̰
BACK_TO_TOP