Բոլոր լուրերը – Page 8498 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+24.09 oC

Բոլոր լուրերը

Այս պահին հրաժարական տալու որևէ մտադրություն չունեմ. Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

17:06 04.11.2019

«Ես այս պահին հրաժարական տալու որևէ մտադրություն չունեմ»,- նոյեմբերի 4-ին` լրագրողների հետ զրույցում, ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանը: Նա նշեց, որ այս պահին ինքը միայն երկու հրաժարականների մասին է տեղյակ` մեկը Կոմիտեի ղեկավարն է, մյուսը` տեղակալը՝ Լևոն Մելիքյանը, որն այսօր ևս հրաժարականի դիմում է ներկայացրել: Հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված հրաժարականները, ի՞նչ խնդիրներ […]

̰
ԼՂ տնտեսական զարգացումը զգալի ցուցանիշներ է արձանագրել. Հրանտ Բագրատյան

17:02 04.11.2019

«ԼՂ տնտեսական զարգացումը զգալի ցուցանիշներ է արձանագրել: 1999 թվականի տնտեսական ցուցանիշը Հայաստանում եղել է 2940 ռուբլի, Ադրբեջանում՝ 2130, Ղարաբաղում՝ 1280 ռուբլի: Ղարաբաղը երկու անգամ վատ է ապրել Ադրբեջանից: 1990 թվականի համեմատ Ղարաբաղի տնտեսությունն աճել է 4.9 անգամ, Ադրբեջանինը ՝ 2.69 տոկոսով, Հայաստանինը՝ 2.02 անգամ, իսկ Վրաստանի տնտեսությունը մնացել է նույնը՝ 100»,- խոսելով Հայաստանի և Արցախի […]

̰ ̰
Նախագահի պաշտոնը հնարավորություն է նվիրվելու երկրիդ. նախագահի սյունակը «The World» հանդեսում

16:57 04.11.2019

Հեղինակավոր «The World» հանդեսում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի սյունակը՝ իր անցած ճանապարհի ու կյանքի տարբեր փուլերի և ապագա աշխարհի զարգացման միտումների մասին: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, հրապարակման մեջ, մասնավորապես, նշված է. «Երբ ծնվում ենք, գիտե՞նք արդյոք, թե ինչ ճակատագիր է մեզ սպասում: Հատկապես հիմա՝ արհեստական բանականության արագ տեխնածին դարում: Բայց կա ինչ-որ […]

̰
Cygnus բեռնատար տիեզերանավը հասել է Միջազգային տիեզերակայան

16:55 04.11.2019

Ուղեծիր հասցված իրերի շարքում է Zero-G Oven փորձարարական ջեռոցը, որի օգնությամբ անձնակազմը կարող է ուտելիք պատրաստել:

̰
Վահե Միսակյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

16:55 04.11.2019

ՀՀ նախագահը նոյեմբերի 1-ին հրամանագիր է ստորագրել Վահե Միսակյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ԲԴԽ-69-Ո-159 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե ՄԻՍԱԿՅԱՆԻՆ նշանակել Երևան […]

̰
Ֆրանսիայում չարագործները թալանել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված եկեղեցին

16:44 04.11.2019

Ֆրանսիական Օլորեն-Սենթ-Մարի քաղաքում անհայտ անձինք կոտրել են Սենթ-Մարի եկեղեցու դուռը և գողություն կատարել: Ի դեպ, եկեղեցին ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այս մասին հայտնում է Republique des Pyrenees-ը: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը: Չարագործները մեքենայի հետնամասին ամրակցել են փայտի մեծ կտոր, որպեսզի հեշտ լինի կոտրել դուռը, որը թվագրվում է միջնադարին: […]

̰
Իսրայելում Հայաստանի դեսպանն այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան

16:44 04.11.2019

Նոյեմբերի 4-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարան է այցելել Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը և հանդիպել է Երուսաղեմի հայ պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են դեսպանատան և պատրիարքության միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

̰
Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովայի կատարումը դուդուկի հնչյունների ներքո

16:34 04.11.2019

Գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովան Գրենոբլում կայացած «Internationaux de France» մրցումներին ներկայացել է մի ծրագրով, որտեղ հնչում է հայկական դուդուկ: Հետաքրքրական է, որ Զագիտովան ներկայացել է Կլեոպատրայի կերպարով՝ ստեղծելով յուրահատուկ հակասություն երաժշտության ու կերպարի միջև: «The Feeling Begins» կոչվող երաժշտության հեղինակը Փիթեր Գաբրիելն է: 2008 թվականին Գեբրիելը, Ջիվան Գասպարյանը և Բրայան Մեյը երաժշտությունը կատարել են […]

̰
G20-ի խորհրդարանական խոսնակները խոստացել են պայքարել կոռուպցիայի դեմ

16:29 04.11.2019

G20-ի խորհրդարանների ղեկավարները խոսել են կոռուպցիայի դեմ պայքարելու պատրաստակամության մասին, ասված է երկուշաբթի Տոկիոյում տարածված համատեղ հայտարարության մեջ: «Մենք վճռական ենք պայքարելու կոռուպցիայի դեմ իր բոլոր ձևերով. կոռումպացված պաշտոնյաներին ապաստան տրամադրելը մերժել, չպահել նրանց կոռումպացված եկամուտները և ապահովել կառավարման բոլոր մակարդակներում թափանցիկություն և հաշվետվողականություն»,- ասվում է փաստաթղթում: «Այս նպատակների համար մենք կաջակցենք օրենքների ընդունմանը, ներառյալ […]

̰
80 տարեկանում մահացել է հայտնի դերասանուհի և երգչուհի Լաֆորեն

16:27 04.11.2019

Շվեյցարիայում մահացել է լեգենդար ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի Մարի Լաֆորեն: Այս մասին հայտնում է Washington post-ը: Աստղը, որի իսկական անունը Մայտենա Մարի Բրիջիթ Դումենակ էր, մահացել է 80 տարեկանում՝ շվեյցարական Ժենոլյե քաղաքում: Մահվան հանգամանքները դեռ չեն հաղորդվում: Երգչուհին կարիերայի ընթացքում թողարկել է 42 ալբոմ: Բացի դրանից՝ նա նկարահանվել է 35 ֆիլմում: Երգչուհին հայտնի է Manchester […]

̰
Քրեական գործերը բարձրագույն հրամանատարական կազմին տոնուսի մեջ են պահում. Տոնոյան

16:21 04.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ անդրադարձել էր այն խոսակցություններին, թե գեներալների նկատմամբ հարուցված քրեական գործերը թուլացնում են գեներալիտետին: «Չկա այդպիսի բան: Ինձ թվում է՝ որոշ խոհանոցային խոսակցություններ, որոնք կուտակվում են և հասնում վարչապետին, նրա մոտ տպավորություն են ստեղծում, թե գեներալիտետի մոտ կա դժգոհություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ հնարավոր է, […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապը շարունակվում է. Դավիթ Տոնոյան

16:20 04.11.2019

«Ե՛վ ՊԲ-ի և ՀՀ սահմանների ուղղությամբ հրաձգությունների թվաքանակը բավականին բարձր է եղել: Եղել է որոշակի լարվածություն, ինչը, սակայն, կարգավորվել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով վերջին շրջանի սահմանային լարվածությանը: Նախարարը, սակայն, վստահեցրեց, որ ցանկացած միտում չեզոքացվելու է: Խոսելով Արցախի հակամարտության երեք ժողովուրդների համար ընդունելի լուծման հնարավորության մասին` Տոնոյանը նշեց. «Ես կարծում […]

̰
Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ

16:19 04.11.2019

Նոյեմբերի 4-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Ռուսաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել ռուսաստանյան փորձագիտական և ակադեմիական մի շարք կենտրոնների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունները, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը։ Նախարարն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, […]

̰
«Հայկական տիեզերք» գորգն ԱՄՆ-ում վաճառվել է  30 հազար դոլարով

16:16 04.11.2019

Կալիֆոռնիայում «Հայկական տիեզերք» անվանումով գորգը վաճառվել է 30,000 ԱՄՆ դոլարով: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը: «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնի նախաձեռնությամբ Զինվորի տան հերոսները գործել են գեղեցիկ հայկական գորգ, որն անվանվել է «Հայկական տիեզերք»։ Գորգի գործման աշխատանքներին են միացել Տիգրան Մանսուրյանը, Ջիվան Գասպարյանը, ջազ երաժիշտ Մալխասը, «Ավրորա»-ի մրցանակակիր Թոմ Քաթինան, վարչապետ Նիկոլ […]

̰
Գագիկ Խաչատրյանի փաստաբանները բողոքարկում են դատարանի որոշումը

16:12 04.11.2019

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը բողոքարկում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ընդունված որոշումը՝ ԱԱԾ-ի միջնորդության վերաբերյալ։  Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը՝ կալանքը երկարաձգելու համար: «Դատարանը մերժեց մեր` գրավի դիմաց Խաչատրյանին ազատ արձակելու միջնորդությունը։ Մեզ համար սա անսպասելի որոշում չէր։ Սակայն դատարանի […]

̰
Խնդրում եմ, որ մեր երեխաներին մանկապարտեզի տարիքից շատ չծանրաբեռնենք. նախարար

16:10 04.11.2019

Խնդրում եմ, որ մեր երեխաներին մանկապարտեզի տարիքից շատ չծանրաբեռնենք: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այս հորդորն արեց ու պատճառաբանեց, թե ինչու դպրոց գնալով՝ երեխաները սովորելու ցանկություն չեն ունենում: «Երեխաներին տանում ենք մանկապարտեզ, այնտեղ տալիս այնպիսի գիտելիք, որը համապատասխանում է 1-ին, 2-րդ, 3-րդ դասարանին, և այս երեխան գնում է դպրոց, այն այլևս […]

̰
Ոստիկանության ստորաբաժանումում ոչ իրավաչափ վարք դրսևորած տղամարդիկ ձերբակալվել են

16:05 04.11.2019

Նոյեմբերի 2-ին պարեկային ոստիկանները, ժամը 23-ից հետո հրավառություն իրականացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Վրացյան փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունք են բերել մի քաղաքացու։ Րոպեներ անց ոստիկանության Մարաշի բաժանմունք են եկել բերվածի երկու ազգական, որոնք դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ, ինչը ոստիկանության ծառայողների կողմից արժանացել է համարժեք պատասխանի։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանության և իշխանության […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է Տաջիկստանի խորհրդարանի նախագահին

16:04 04.11.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուքուրջոն Զուխուրովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել Երևանի և Դուշանբեի միջև քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև երկու երկրների՝ ավանդաբար ջերմ հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ համագործակցության ներկայիս մակարդակը չի համապատասխանում առկա հնարավորություններին, և փոխգործակցության ներուժն իրականում […]

̰
Թուլսի Գաբբարդը Թրամփին մեղադրում է Սիրիայի նավթային շրջանները գրավելու մեջ

16:00 04.11.2019

Թուլսի Գաբբարդը, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից է և մասնակցում էր այդ կուսակցության անունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու մրցապայքարին, քննադատել է գործող նախագահին ամերիկացի զինվորականներին ոչ նպատակային օգտագործելու մեջ։ Գաբբարդը հիշեցրել է, որ Դոնալդ Թրամփը խոստացել էր տուն վերադարձնել Սիրիայում գտնվող ամերիկացի զինվորականներին, իսկ հիմա ստիպում է, որ նրանք ոչ թե Միացյալ Նահանգների շահերը պաշտպանեն ահաբեկիչների […]

̰
Շաքարի և կարագի ոլորտներում կան տնտեսվարող սուբյեկտների չափաբաժնի էական փոփոխություններ. ՏՄՊՊՀ նախագահ

15:58 04.11.2019

Կառավարության ամբողջական աշխատանքի արդյունքն է եղել, որ այլևս որևէ ձևով չկա պետական անձանց կողմից հովանավորչություն, և ցանկացած տնտեսվարող սուբյեկտ ազատ է զբաղվել բիզնես գործունեությամբ, և դա արտացոլված է նաև թվերով: Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: «Շաքարի ոլորտում կա տնտեսվարող սուբյեկտների չափաբաժնի էական փոփոխություն, նույնը կա նաև կարագի ոլորտում: […]

̰
Ի՞նչ աշխատանքի է անցել ՊԵԿ-ից ազատված, ապա վարչապետի հորդորով կրկին ընդունված աշխատակիցը

15:57 04.11.2019

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին աշխատանքից ազատված և կրկին ՊԵԿ-ում ծառայության անցած աշխատակցի մասին: «Քննարկումներ անելիս վարչապետը կարծիք է հարցրել, ես ասել եմ իմ տեսակետը, վարչապետը որոշում է կայացրել, ֆեյսբուքյան գրառում է կատարել, անձը, ընդունելով մեր հրավերը, աշխատանքի է անցել ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունում՝ մաքսային մարմինների վերահսկողության բաժնում որպես ավագ մաքսային տեսուչ»,- […]

̰
Սկսում ենք Նորքի անտառի վերականգնման գործընթացը. Նիկոլ Փաշինյան

15:53 04.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ սկսվում է Նորքի անտառի վերականգնման գործընթացը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ քննարկել է Նորք-Մարաշ վարչական շրջանի և Սարի թաղի հատման կետում գտնվող ամայի տարածքների անտառապատման հնարավորությունները։

̰
Վազգեն Մանուկյանի հրաժարականի երկու տարբերակները

15:51 04.11.2019

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն Ankakh.com-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին՝ ո՞ր դեպքում հրաժարական կտա: -Պարոն Մանուկյան, Ձեր նկատմամբ իշխանական որոշակի շրջանակների կողմից հարձակումները դեռ շարունակվում են: Վարչապետի մամուլի խոսնակը նշել էր, որ համաձայն օրենքի՝ մինչև եկող տարվա ապրիլի 4-ը Դուք չեք կարող ազատվել զբաղեցրած պաշտոնից: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա և ի՞նչ եք մտադիր անել՝ հաշվի […]

̰
Մեկ-մեկ ցանկացել եմ գլուխս բռնել և փախչել գավառականությունից. Արայիկ Հարությունյան

15:46 04.11.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ արվեստի գործիչներին պետք է նաև սխալվելու հնարավորություն տալ, ինչը ենթադրում է նաև շտկումներ: Ըստ նրա՝ դրանից շահում է արվեստը, մշակույթը: «Գնացել եմ մեր կողմից ֆինանսավորվող բեմադրություններ դիտելու, հիմա չեմ ուզում անուններ տալ, բայց մեկ-մեկ ցանկացել եմ գլուխս բռնել և փախչել այն գավառականությունից, որ եղել է […]

̰
Թուրքիայում հայտարարվել է С-400 Триумф համալիրների մատակարարման հնարավոր հետաձգման մասին

15:39 04.11.2019

Ռուսական զենիթահրթիռային С-400 Триумф համալիրների երկրորդ խմբաքանակի առաքումը Թուրքիա կարող է իրականացվել նախատեսված ժամանակից ուշ: Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին, հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը: С-400-ի հիմնական տարրերի Թուրքիա առաքումը կտևի մեկ շաբաթ: Նման մեծ քանակությամբ սարքավորումներ տեղափոխելու համար ռազմա-տրանսպորտային ավիացիան առաջին անգամ է օգտագործվում: «S-400-ի մատակարարումների երկրորդ փուլում մենք ունենք […]

̰
Վարդուհի Իշխանյանի գրառման մասին հրապարակումներն ու Արման Բաբաջանյանի դիմումն ուղարկվել են ոստիկանություն. Դատախազություն

15:37 04.11.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ինչպես տեղեկացվել էր մեր կողմից, ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության էր առել ֆեյսբուքյան օգտատեր Վարդուհի Իշխանյանի 29.10.2019թ. իր ֆեյսբուքյան էջում արված գրառման վերաբերյալ որոշ ԶԼՄ-ներում արված հրապարակումները, ինչպես նաև այդ գրառման կապակցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը: […]

̰
Կբարձրանա՞ արդյոք գազի, ջրի և էլեկտրաէներգիայի սակագինը. պարզաբանում է Գարեգին Բաղրամյանը

15:32 04.11.2019

««Վեոլիա ջրի» մասով մոնիթորինգն արդեն ավարտվել է, ամսի 7-ին կամփոփվի, հանրային քննարկում կիրականացվի, և հանրությանը կներկայացվեն արդյունքները: Ելնելով եղած ցուցանիշներից` կարող եմ ասել, որ ջրի գործող սակագինը կվերահաստատվի, ջրի գինը չի բարձրացվի»,- նոյեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը: Գազի սակագնի փոփոխության վերաբերյալ, ըստ նրա, դեռ նորություն չկա, իսկ էլեկտրաէներգիայի մասով առաջիկա […]

̰
Հայաստանի հավաքականը առայժմ 6-րդն է. Շախմատի Մ16 համաշխարհային օլիմպիադա

15:31 04.11.2019

Թուրքիայում շարունակվում է Շախմատի Մ16 համաշխարհային օլիմպիադան: Հայաստանի հավաքականը, որի կազմում են հանդես գալիս Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Տիգրան Սարգսյանը, Ալբերտ Գևորգյանը և Աստղիկ Հակոբյանը, 7  տուրից հետո ունի 10 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Մեր թիմը տարել է 4 հաղթանակ, կրել 1 պարտություն և 2 խաղ ավարտել ոչ-ոքի: Այսօր՝ 8-րդ տուրում, մեր շախմատիստները […]

̰
Վրաստանի պատրիարքը հյուրընկալել է Բիձինա Իվանիշվիլիին ու նրա տիկնոջը

15:30 04.11.2019

Վրաստանի պատրիարքարանի հաղորդմամբ` Համայն Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդը  «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիին և նրա կնոջը` Եկատերինա Խվեդելիձեին հյուրընկալել է քահանայապետների և հոգևորականների հետ միասին: Հանդիպմանը «Վրացական երազանքի» նախագահն անդրադարձել է աղմկոտ իրադարձություններին, որոնք հաջորդել էին  Համայն Վրաստանի պատրիարքի դեմ մետրոպոլիտեն Պետր Չկոնդիդսկիի մեղադրանքներին: Իվանիշվիլին դատապարտել է բարձր դասի հոգևորականի անվայել պահվածքն ու հայտարարել, […]

̰
BACK_TO_TOP