15:37 04.11.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ինչպես տեղեկացվել էր մեր կողմից, ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության էր առել ֆեյսբուքյան օգտատեր Վարդուհի Իշխանյանի 29.10.2019թ. իր ֆեյսբուքյան էջում արված գրառման վերաբերյալ որոշ ԶԼՄ-ներում արված հրապարակումները, ինչպես նաև այդ գրառման կապակցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը: […]
15:32 04.11.2019
««Վեոլիա ջրի» մասով մոնիթորինգն արդեն ավարտվել է, ամսի 7-ին կամփոփվի, հանրային քննարկում կիրականացվի, և հանրությանը կներկայացվեն արդյունքները: Ելնելով եղած ցուցանիշներից` կարող եմ ասել, որ ջրի գործող սակագինը կվերահաստատվի, ջրի գինը չի բարձրացվի»,- նոյեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը: Գազի սակագնի փոփոխության վերաբերյալ, ըստ նրա, դեռ նորություն չկա, իսկ էլեկտրաէներգիայի մասով առաջիկա […]
15:31 04.11.2019
Թուրքիայում շարունակվում է Շախմատի Մ16 համաշխարհային օլիմպիադան: Հայաստանի հավաքականը, որի կազմում են հանդես գալիս Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Տիգրան Սարգսյանը, Ալբերտ Գևորգյանը և Աստղիկ Հակոբյանը, 7 տուրից հետո ունի 10 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Մեր թիմը տարել է 4 հաղթանակ, կրել 1 պարտություն և 2 խաղ ավարտել ոչ-ոքի: Այսօր՝ 8-րդ տուրում, մեր շախմատիստները […]
15:30 04.11.2019
Վրաստանի պատրիարքարանի հաղորդմամբ` Համայն Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդը «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիին և նրա կնոջը` Եկատերինա Խվեդելիձեին հյուրընկալել է քահանայապետների և հոգևորականների հետ միասին: Հանդիպմանը «Վրացական երազանքի» նախագահն անդրադարձել է աղմկոտ իրադարձություններին, որոնք հաջորդել էին Համայն Վրաստանի պատրիարքի դեմ մետրոպոլիտեն Պետր Չկոնդիդսկիի մեղադրանքներին: Իվանիշվիլին դատապարտել է բարձր դասի հոգևորականի անվայել պահվածքն ու հայտարարել, […]
15:22 04.11.2019
Դեկտեմբերից սկսած՝ մենք կունենանք նոր հսկիչ դրամարկղային մեքենաների առաջին խմբաքանակը: Այս մասին SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Հիշեցնելով, որ ավելի վաղ հայտնել էր՝ նոր ՀԴՄ-ները կլինեն նոյեմբերին, Անանյանն ասաց. «Ես ավելի լավատես էի, քան իրականությունն էր»: Նա նշեց՝ ինչպես Գյումրիի մաքսատան պարագայում, այս դեպքում ևս մեղքը ժամկետներ հրապարակողինն է, անկախ նրանից՝ […]
15:18 04.11.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 4-ին, ժամը 14:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Էրեբունի» օդանավակայանում այրվում է անգարի տանիքը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ, մեկ ջրատար ավտոմեքենա և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
15:16 04.11.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իրականացնում է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը: Այն մշակված է ավագ դպրոցի աշակերտների համար և միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը: Այսօր երևանյան դպրոցների աշակերտներին առաջադրանք է տրվել՝ գրել հայ թատերարվեստին նվիրված շարադրություն: Հաղթողները հնարավորություն կունենան անվճար հիմունքներով մասնակցել նոյեմբերի 12-16 կայանալիք սեմինար-դասախոսություններին, […]
15:16 04.11.2019
Այնուհետև լրագրողները զրուցել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ: Նա հերքել է տարածված այն լուրերը, թե ինքը պատրաստվում է հրաժարական տալ: Անդրադառնալով Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում տեղի ունեցած «ՀուԶԱՆՔ ու Զանգ» պերֆորմանսին՝ Արայիկ Հարությունյանն ասել է, որ այն դրամաշնորհային ծրագիր է եղել, ինքը դեռ չի հասցրել դիտել այն: Նախարարը նաև շեշտել […]
15:11 04.11.2019
Ինձ մոտ մտավախություն կա, որ հասարակության մոտ ընդհանրապես բարձր եկամուտ ստացող անձի նկատմամբ ձևավորվում է բացասական կարծիք, անկախ նրանից՝ այդ անձը պետական ծառայո՞ղ է, թե՞ ոչ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ այստեղ հասարակության հետ զրուցելու անհրաժեշտություն կա: «Դուք ինձ հարցրիք՝ Ձեր եկամուտը բավարա՞ր է, թե՞ ոչ: Ընդհանրապես, […]
15:04 04.11.2019
ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ ցանկացած նոր միտք առաջանում է խնդիրը լուծելու տարբերակներ փնտրելիս. Վարդան Պետրոսյանը զբաղվում է ժամացույցների արտադրությամբ: Մանրամասները` տեսանյութում:
15:00 04.11.2019
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը ներկայացրել է ԱՄՆ առևտուրն Ադրբեջանի և Հայաստանի հետ թվերով: Ադրբեջանը ԱՄՆ-ի 144-րդ առևտրային գործընկերն է: Երկու պետությունների ընդհանուր առևտուրը հունվարից օգոստոսն ընկած ժամանակահատվածում կազմում է $150.84 միլիոն։ ԱՄՆ-ից Ադրբեջան ներկրումը կազմում է $133․79 միլիոն, արտահանումը` $17․05 միլիոն։ Ներկրումներ՝ Ներքին այրման շարժիչներ- $16.9 միլիոն Նավիգացիոն համակարգեր- $13.7 միլիոն Ծանր տեխնիկայի մասեր- $10․4 միլիոն Քաղաքացիական […]
14:54 04.11.2019
«Արժանապատիվ եկամուտ» հասկացությունը սուբյեկտիվ է, որովհետև ամեն մարդ ունի իր դատողությունները: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Շատ դեպքերում, նույնիսկ եթե մարդ գնում է աշխատանքի ընդունվելու, ոչ թե նայում է՝ դրա դիմաց շուկայում միջինը ինչ աշխատավարձ է ձևավորված, այլ իր անձնական ծախսերի հանրագումարը փորձում է աշխատավարձի տեսքով վերցնել, այսպիսի […]
14:47 04.11.2019
Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, վստահ է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Այս մասին նա ասել է ТСН-ին տված հարցազրույցում: «Ուկրաինան կլինի ՆԱՏՕ-ի անդամ: Դաշնակիցները դա ասել են մի քանի անգամ: Բայց անհրաժեշտ է կենտրոնանալ բարեփոխումների վրա: Բարեփոխումները լավ են Ուկրաինայի համար՝ անկախ ՆԱՏՕ-ի անդամակցությունից: Այնուամենայնիվ, դրանք ավելի արագ կտանեն երկիրը դեպի ՆԱՏՕ-ի անդամակցություն»,- ասել է […]
14:42 04.11.2019
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով մարդու և կազմակերպությունների իրավունքներն ու ազատությունները պահպանելու սկզբունքին և որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի հակազդման և հանցավորության դեմ պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացումը, 2019 թ. սեպտեմբերին հանցագործության մասին հաղորդում ստանալով բուքմեյքերական ընկերությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ «Մասիս» ֆուտբոլային ակումբի ղեկավար […]
14:39 04.11.2019
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ 2019թ․ ընթացքում ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին շարունակել է ավելանալ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, այս տարի այն կազմել է 60 միլիոն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա համեմատ 40 տոկոսով ավելի է։ Այս ֆինանսավորումն ԱՄՆ պետքարտուղարության ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից տնօրինվող ծրագրերից զատ, ներառում է նաև […]
14:35 04.11.2019
ԱԻն-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 10:50-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի Երկաթգծի 2-րդ փողոցում՝ կահույքի արտադրամասում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:12-ին, մարվել՝ 11:15-ին: Մասամբ այրվել […]
14:33 04.11.2019
ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը 2020-ի բյուջեի նախագիծը քննարկելիս հարց ուղղեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին Վերին Լարսում մեր ներկայացուցիչն ունենալու մասին: Անանյանը նշեց, որ որևէ խնդիր չկա: «ՊԵԿ և ՌԴ մաքսային ծառայության հետ առաջին համաձայնությունը եղել է, այնուհետև հարցը գնացել է դիվանագիտական խողովակներով, խնդիրները կարգավորվել են, համաձայնությունները կան, պետք է առաջիկայում թեկնածուի հարցը քննարկենք, և կունենանք […]
14:22 04.11.2019
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի կարծիքով` ՀԱՊԿ երկրների համերաշխության շուրջ պարբերաբար հարցեր են առաջանում՝ նկատի ունենալով Ադրբեջանի հետ փոխհարաբերությունները։ Այս մասին դիվանագետն ասել է «ՀԱՊԿ–ի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման մեջ» կլոր սեղան քննարկման ընթացքում։ Ըստ նրա` հաճախ ՀԱՊԿ-ի թեման քննարկվում է հանրային տիրույթում, երբ կտրուկ հարցեր են ծագում: Այդ համատեքստում Կոպիրկինը մատնանշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի […]
14:13 04.11.2019
Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանի՝ պաշտոնից ազատվելու դիմումին։ «Իմ հայտարարության նախնական տարբերակում նախատեսում էի նշել, որ ինձ հետ միասին ազատման դիմումներ են ներկայացնելու նաև իմ մի շարք գործընկերները, սակայն ավելի ուշ որոշեցի չգրել այդ մասին, որևէ կերպ չկաշկանդելով նրանց։ Մենք որպես […]
14:05 04.11.2019
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ քննարկել է Նորք-Մարաշ վարչական շրջանի և Սարի Թաղի հատման կետում գտնվող ամայի տարածքների անտառապատման հնարավորությունները։ «Բոլորդ հավանաբար տեղյակ են, որ մինչ 90-ականներ այս տեղում սաղարթախիտ անտառ էր, որն էլ երևանցիները կոչում էին «Երևանի Թոքեր». Եվ ահա, […]
14:01 04.11.2019
Երևանի քաղաքապետարանն իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված է քաղաքի տրոլեյբուսային ցանցը: Տեսանյութում նշվում է, որ այսօր Երևանը սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի, օրական դուրս է գալիս միջին հաշվով մոտ 40 միավոր շարժակազմ: Բոլորն ունեն GPS համակարգ: Վերջին անգամ տրոլեյբուսների կայանը թարմացվել է 2008-ին: Մայրաքաղաքի նոր երթուղային ցանցը 850 ավտոբուսի կողքին նախատեսում է նաև […]
14:00 04.11.2019
Արդյոք ՊԵԿ ունեցած կադրերը բավականացնո՞ւմ են քանակապես ու որակապես անհրաժեշտ վարչարարություն իրականացնելու համար: «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանն է հետաքրքրվել ԱԺ-ում 2020թ. բյուջեն ներկայացնող ՊԵԿ նախագահից: «Ավելի քան 800 հոգի աշխատանքից ազատվել է 2019-ին, մի մասը` սեփական նախաձեռնությամբ, մի մասը` կրճատումների արդյունքում, բայց դրա 60 տոկոսի չափով էլ նոր աշխատուժ ենք ընդունել, մի մասը՝ […]
13:44 04.11.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ ինքը պատրաստ է Ապրիլյան պատերազմի ժամանակավոր քննիչ հանձնաժողով ներկայանալու, որևէ խնդիր չի տեսնում, թեպետ դեռ հրավեր չի ստացել: «Գնահատական չէի ուզենա տալ՝ անսպասելի կլինի, թե սպասելի, բայց ՊՆ համակարգում պարզ է, թե ինչ է կատարվել և ինչպես: Ինձ համար պարզ է, […]
13:41 04.11.2019
Արարատի մարզպետարանը տեղեկացնում է, որ կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում վերականգնվում է Տ-2-30-Նորաշեն-Դվին-Հ9 2.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Արդեն մեկնարկել և այս պահին ընթացքի մեջ են նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: Ավելի վաղ կապալառու կազմակերպության կողմից իրականացվել են խողովակների տեղադրման‚ հենապատերի կառուցման‚ կամրջի անցման վերանորոգման‚ պաշտպանիչ շերտի ամրանավորված բետոնի կառուցման աշխատանքներ։
13:37 04.11.2019
Ախալքալաքի Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղին այս տարի արդեն երկրորդ անգամ թիրախ է դառնում անհայտ անձանց համար: Սրբատեղին դարձյալ տակնուվրա են արել, սրբապատկերները կոտրել են ու թափել։ Արդյո՞ք այս անգամ տեղի ունեցածի ձեռագիրը նույնն է, ինչ ապրիլի 3-ին: Կատարվածի մասին մանրամասներ պարզելու համար SHANTNEWS.am-ը զրուցեց Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի հետ: Հարցին՝ արդյո՞ք նախորդ դեպքից հետո […]
13:33 04.11.2019
Այս անգամ ԱՍԵԱՆ-ի միջոցառումներին Վաշինգտոնը զգալիորեն նվազեցրել է իր ներկայացուցչության մակարդակը:
13:28 04.11.2019
ԶՈւ-ն ձեռք է բերում միայն ու միայն մեծամասամբ նոր, արդիականացված զինատեսակներ թե´ պայմանագրային, թե´ վարկային ծրագրերի միջոցով՝ տարբեր երկրներից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Խոսելով 102-րդ ռուսական ռազմաբազայի արդիականացման մասին` նախարարը նշել է, որ արդիականացվում է թե´ սպառազինության տեսանկյունից, թե´ նյութատեխնիկական և թե´ զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման առումով: Հողատարածքի […]
13:25 04.11.2019
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին։ Ի դեպ, Կոմիտեի ղեկավարի պարտականությունները նոյեմբերի 1-ից վերապահված են Լևոն Մելիքյանին։ Այս մասին տեղեկացնում են Կադաստրի կոմիտեի լրատվական ծառայությունից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին ստորագրել է կառավարության՝ նույն օրն ընդունած որոշումը, որով Սարհատ Պետրոսյանն ազատվում է Կադաստրի կոմիտեի […]