«Ադրբեջանը գերազանցել է Հայաստանին՝ Վրաստան այցելությունների թվով». Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+28.09 oC

«Ադրբեջանը գերազանցել է Հայաստանին՝ Վրաստան այցելությունների թվով». Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչություն

17:19 05.03.2018

Ադրբեջանն առաջինն է դեպի Վրաստան զբոսաշրջային նպատակով այցելող քաղաքացիների թվով: Այս մասին հայտնում է Regnum-ը՝ վկայակոչելով Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության ներկայացրած վիճակագրությանը: Կառույցի ներկայացրած տվյալներով՝ անցած ամսվա ընթացքում Վրաստանի այցելուների թիվն ավելացել է 20 տոկոսով կամ գրեթե 73 հազարով՝ հասնելով 440 հազար այցելուի: Դրանցից միայն 104 հազարն ադրբեջանցիներ են եղել:

Երկրորդ տեղում Հայաստանն է՝ ավելի քան 102 հազար այցելուներով: Ընդ որում, այս թիվը 27 տոկոսով կամ  գրեթե 22 հազարով այցելուների թվով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Երրորդ տեղում Թուրքիան է: Այստեղից 29 տոկոսով ավելի շատ այցելուներ են հատել Վրաստանի սահմանը:

70 հազար զբոսաշրջիկ է այցելել Վրաստան Ռուսաստանից: Այս երկրից էլ զբոսաշրջիկների հոսքը դեպի Վրաստան նախորդ տարվա համեմատ աճել է 24 տոկոսով:

Երկրների հնգյակը եզրափակում է Իրանը: Այստեղի այցելուների թվի ցուցանիշը գերազանցում է նույն ժամանակահատվածի ցուցանիշը 131 տոկոսով: Փետրվարին այս երկիր այցելել է 10 հազար իրանցի և 4 հազար հնդիկ զբոսաշրջիկ:

Հաղորդվում է նաև, որ հունվար-փետրվար ամիսների ընթացքում Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 880 հազար է եղել: Հաշվի առնելով այս ցուցանիշը՝ Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավարը մինչև 8 մլն զբոսաշրջիկների այցելություն է կանխատեսել, ինչը շուրջ կես միլիոնով կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

15:16 27.04.2024

Սյունիքի մարզում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Ապրիլի 27-ին՝ ժամը 12:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վահանավանք թաղամասի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ և արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Honda» (վարոդ՝ Ա. Վ.) և «Nissan» (վարորդ՝ Ա. Բ.) […] ...

Բոլորիս ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու գործին. Տավուշի մարզպետ

14:44 27.04.2024

Բոլորիս ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու գործին. Տավուշի մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը շնորհավորական ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առթիվ. «Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա կապակցությամբ։ Քաղաքացու օրը մեր տոնացույցի ամենաերիտասարդ տոներից է և նշվում է ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը։ Տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը։ Տոնը կարևորում է Քաղաքացու առանցքային դերակատարությունը պետության կայացման ու զարգացան գործում։ Յուրաքանչյուրիս […] ...

Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ

14:33 27.04.2024

Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Տավուշի մարզի հատվածում սահմանազատման գործընթացի մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում ընթացող «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսության ժամանակ նա նշել է, որ տվյալ որոշումները կայացրել են ֆիքսելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ «Քաղաքացիներից մեկն ինձ հարցրեց, թե ի՞նչի ենք […] ...

Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Դմիտրի Պեսկով

14:14 27.04.2024

Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կողմնակից է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը բոլոր վիճելի հարցերը լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պեսկովն ասել է՝ անդրադառնալով Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման ընթացակարգի դեմ բողոքի ցույցերին։ Նա կարծիք է հայտնել, որ այդ շփումներն անհրաժեշտ են ընդհանուր […] ...

ՄԻՊ-ի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարն այցելել է Իջևանի ԲԿ՝ Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո այնտեղ տեղափոխված անձանց տեսակցելու

14:03 27.04.2024

ՄԻՊ-ի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարն այցելել է Իջևանի ԲԿ՝ Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո այնտեղ տեղափոխված անձանց տեսակցելու

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարն ապրիլի 26-ի ուշ երեկոյան Պաշտպանի հանձնարարությամբ այցելել է Իջևանի բժշկական կենտրոն՝ Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո այնտեղ տեղափոխված անձանց տեսակցելու և նրանց առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Բուժկենտրոնում գտնվող անձինք Պաշտպանի ներկայացուցչին ներկայացրել են մանրամասներ: Այցի արդյունքում արձանագրվել է, որ բժշկական […] ...

Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին

13:34 27.04.2024

Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին

Այսօր՝ ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյուլիքևխյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի […] ...

BACK_TO_TOP