«Ելք»-ում «Երկիր Ծիրանի»-ի հանդեպ նախատրամադրվածություն չկա. Դավիթ Խաժակյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+35.09 oC

«Ելք»-ում «Երկիր Ծիրանի»-ի հանդեպ նախատրամադրվածություն չկա. Դավիթ Խաժակյան

17:14 17.07.2018

Երևանի ավագանու «Ելք» և «Երկիր Ծիրանի» խմբակցությունների միջև որևէ հակասություն չի եղել: «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ այս մասին նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ֆեյսբուքյան օգտատերերի դիտարկմանը, թե ՀՀԿ-ի հետ սերտ հարաբերությունների մեջ են, նա պատասխանեց, որ երբեք ՀՀԿ-ի հետ որևէ անձնական խոսակցություն չի եղել, զրույցները միշտ քաղաքային խնդիրների մասին են եղել, շփումները հիմնականում լինում են այդ խնդիրները լուծելու շրջանակներում, իսկ «Երկիր Ծիրանի»-ի հանդեպ նախատրամադրվածություն երբեք չի եղել:

Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնող կին թեկնածուներին անդրադառնալով՝ Խաժակյանն ասաց, որ որևէ քաղաքապետի պաշտոն սեռով պայմանավորված չէ, կարևորը մարդու մեջ եղած պոտենցիալն է, նա նաև ընդգծեց՝ քաղաքապետը պետք է լինի ավագանու անդամ, լրացած պետք է լինի նրա 30 տարին, իսկ այս կետին չի համապատասխանում առնվազն մեկ անձ, ում անունը շրջանառվում է թեկնածուների թվում, այն է՝ «Ելք» խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանը:

Հարցին՝ կցանկանա՞ր դառնալ Երևանի քաղաքապետ, Խաժակյանն ասաց, որ կարող է ավելի համարձակ խոսել այդ մասին, որովհետև դեռ 30 տարեկան չկա, չի կարող դառնալ քաղաքապետ, բայց կարող է ասել, որ քաղաքային տնտեսությունն իրեն սկսել է շատ հետաքրքրել. ավագանու կազմում այս ընթացքում աշխատել է սիրով, հետաքրքրվածությամբ, բազմաթիվ ծրագրեր ունի, որ գուցե հանձնի թղթին, հետագայում դառնան կոնկրետ ծրագիր, որ կփորձի կյանքի կոչել նոր ավագանու կազմում:

«Ինձ հետաքրքիր կլիներ այդ աշխատանքը կատարել, դա չափելի, կոնկրետ խնդիրների լուծում պահանջող լիազորություն է ենթադրում»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են ազատազրկման վայրերում ինքնասպանությունների և ինքնավնասման կանխարգելման վերաբերյալ հարցեր

17:50 17.07.2025

Քննարկվել են ազատազրկման վայրերում ինքնասպանությունների և ինքնավնասման կանխարգելման վերաբերյալ հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը մասնակցել է «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Ազատազրկման վայրերում ինքնասպանությունների և ինքնավնասման կանխարգելմանը» և «Անձնական խուզարկությունների կիրառմանը» ծրագրի քննարկմանը: Նախարարի տեղակալը նշել է, որ նախարարության համար քննարկվելիք թեմաները և դրանց շուրջ ձևավորվող օրենսդրական կարգավորումները հանդիսանում են ռազմավարական առաջնահերթություններ, ինչի պատճառով էլ բարձր է գնահատվում քաղաքացիական հասարակության, պետական մարմինների և միջազգային […] ...

Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել են սինթետիկ և բուսական ծագման թմրամիջոցներ

17:44 17.07.2025

Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել են սինթետիկ և բուսական ծագման թմրամիջոցներ

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 36-ամյա երիտասարդը թմրանյութ է պահում և տվյալ պահին Արտաշատ քաղաքում է՝ Օգոստոսի 23-ի փողոցի հարակից լճի մոտ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Արտաշատի համայնքային ոստիկանները 36-ամյա երիտասարդին նշված վայրում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 10 գրամից ավելի մարիխուանայի, 4 գրամից […] ...

Մբապեին մեղադրում են կաշառք տալու մեջ

17:38 17.07.2025

Մբապեին մեղադրում են կաշառք տալու մեջ

Ֆրանսիայում վարչական քննություն է սկսվել Կիլիան Մբապեի նկատմամբ՝ կաշառակերության կասկածանքով։ Ըստ Le Canard Enchaîné-ի՝ ֆրանսիացի հարձակվողը 2023 թվականին իր անձնական հաշվից 180300 եվրո է փոխանցել Հանրապետական անվտանգության ծառայության (CRS) հինգ աշխատակցի, որոնք ապահովել են Ֆրանսիայի հավաքականի անվտանգությունը։ Չորս աշխատակցից յուրաքանչյուրը ստացել է 30000 եվրո, իսկ նրանց ղեկավարը՝ 60300 եվրո։ Մբապեն հայտարարել է, որ 2022 թվականի […] ...

Երեխաներին փողոցը չթույլատրվող հատվածով անցկացնող կնոջ ինքնությունը պարզվել է

17:30 17.07.2025

Երեխաներին փողոցը չթույլատրվող հատվածով անցկացնող կնոջ ինքնությունը պարզվել է

Օրերս սոցցանցերում տեսանյութ էր շրջանառվում․ Նոր Նորքի Բորյան փողոցում մի կին երեխաներին անցկացնում էր փողոցը հետիոտնի համար չնախատեսված հատվածով։ Տեսանյութում երևում էր նաև, թե ինչպես են երեխաները հայտնվում հանդիպակաց երթևեկող մեքենայի առջև, որը կտրուկ արգելակում է։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են կնոջ ինքնությունը։ 61-ամյա կինը հրավիրվել է բաժին։ Նրա նկատմամբ կազմվել է […] ...

Երևանում ազդարարվել է վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնության մեկնարկը

17:25 17.07.2025

Երևանում ազդարարվել է վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնության մեկնարկը

Շուրջ 1 շաբաթից Հայաստանը կհյուրընկալի մարզական ևս մեկ խոշոր իրադարձություն՝վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը, այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցաշարի մեկնարկին ընդառաջ՝ Հյուսիսային պողոտայում այսօր տեղի է ունեցել միջոցառում, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը, Հայաստանի մինչև 16 […] ...

Դեսպան Վահագն Աֆյանն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

17:20 17.07.2025

Դեսպան Վահագն Աֆյանն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը եվրոպական մի շարք երկրների դեսպանների հետ կայացած աշխատանքային ճաշի շրջանակներում առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ՝ Արևմտյան ուղղության քարտուղար Թանմայա Լալի հետ: Այս մասին տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից: Մտքեր են փոխանակվել հայ-հնդկական հարաբերությունների օրակարգային կարևորագույն հարցերի և առաջիկա անելիքների շուրջ: ...

BACK_TO_TOP