11:59 17.10.2021
Հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է թե ինչպես է տիեզերքում աշխարհի առաջին նկարահանող խումբը վերադառնում Երկիր։
Դերասանուհի Յուլիա Պերեսիլդը, ռեժիսոր Կլիմ Շիպենկոն և տիեզերագնաց Օլեգ Նովիցկին մոտ երկու շաբաթ մնացել են Միջազգային տիեզերակայանում։
Փրկարարներն օգնել են Երկիր վերադարձող նկարահանող խմբին դուրս գալ «Սոյուզ» տիեզերանավից։
«Ռոսկոսմոսը» հայտնում է, որ վայրէջք կատարած անձինք լավ են զգում:
Նրանց դիմավորել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինը։
Ինչպես հայտնել ենք, Ռուսաստանը «Սոյուզ» տիեզերանավով Բայկոնուրից Միջազգային տիեզերակայան է ուղարկել նկարահանող խումբ՝ գեղարվեստական ֆիլմ նկարահանելու համար։
16:00 07.08.2025
Վանաձորի մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին2029 թվականին Հայաստանում նախատեսված ֆուտբոլի աշխարհի Մ20 տարեկանների առաջնության նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ Վանաձորի ֆուտբոլային մարզադաշտը կվերակառուցվի՝ համապատասխանեցվելով ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիային: Հայաստանի կառավարության այսօրվա որոշմամբ անհետաձգելի է համարվել Վանաձորում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման, վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջը և այդ նպատակով գնումների գործընթացը կկազմակերպվի «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով։ Հայաստանի և […] ...
15:47 07.08.2025
Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Նահանգներ, հաղորդում է «ԱզերՏաջ» պետական լրատվական գործակալությունը: Ալիևի ինքնաթիռը վայրէջք է կատարել Էնդրյուսի ռազմաօդային բազայում, որտեղ նրան դիմավորել են պաշտոնյաները։ Ադրբեջանի ղեկավարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ ...
15:40 07.08.2025
Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումըԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...
15:20 07.08.2025
Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցիԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...
15:11 07.08.2025
Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակովՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...