Գյումրիի ռուսական բազան մեծաթիվ անձնակազմով զորավարժություն է անցկացնում «Ալագյազում» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+31.09 oC

Գյումրիի ռուսական բազան մեծաթիվ անձնակազմով զորավարժություն է անցկացնում «Ալագյազում»

17:24 17.07.2018

Ռուսական ռազմաբազայի մոտ 1000 զինծառայող 150 միավոր տեխնիկայի օգնությամբ զորավարժությունների մեկամսյա շարք է սկսել: Զորավարժություններն  անցկացվում են Հայաստանի բարձրլեռնային «Ալագյազ» զորավարժարանում։ Պայմանական հակառակորդի թիրախները խոցում են մոտոհրաձգային ստորաբաժանումները՝ հատուկ բարդ բնակլիմայական պայմաններում։

Զինծառայողները վարժանքների ընթացքում գործելու են անհատապես ու ստորաբաժանումների կազմում՝ սեփական սպառազինությամբ՝ ձեռքի հակատանկային նռանականետերով ու հաստոցավոր ավտոմատ նռնականետերով, ինչպես նաև խոշոր զինտեխնիկայով՝ «ԲՄՊ-2» հետևակի մարտական մեքենաներով ու «Տ-72» տանկերով, որոնք պատկանում են ռուսական բազային։

Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազան այնտեղ է տեղակայվել Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրերով՝ նախկին ԽՍՀՄ արտաքին (հիմնականում Թուրքիայի հետ) սահմանի պաշտպանության համար։ Բազայի կազմի մեջ է մտնում նաև Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական օդուժը՝ կործանիչ ինքնաթիռներն ու տարբեր նշանակության ուղղաթիռները։

Նույն տարածքում տեղակայված ռուսական ու հայկական միավորումների աշխատանքը համակարգելու համար ներկայում գործում է հայ-ռուսական համատեղ զորախումբ, որը ներկայում ղեկավարում է հայկական բանակի գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջանում

16:01 13.08.2025

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջանում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 6-12-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 7-10-ը, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 8-10-ը, ◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 8-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 6-8-ը և […] ...

Թրամփը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները հետաքրքրված են Ուկրաինայի կարգավորմամբ

15:48 13.08.2025

Թրամփը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները հետաքրքրված են Ուկրաինայի կարգավորմամբ

Եվրոպացի առաջնորդները ցանկանում են հասնել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Շուտով կխոսեմ եվրոպացի առաջնորդների հետ։ Նրանք հիանալի տղաներ են, ովքեր ցանկանում են համաձայնության գալ», – գրել է նա Truth Social-ում չորեքշաբթի օրը՝ Ուկրաինայի խաղաղության հարցով եվրոպացի առաջնորդների հետ առցանց գագաթնաժողովից առաջ։ Չորեքշաբթի օրը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի նախաձեռնությամբ, կկայանա […] ...

Ռուսաստանը կուսումնասիրի «Թրամփի երթուղու» մանրամասները․ ՌԴ ԱԳՆ

15:29 13.08.2025

Ռուսաստանը կուսումնասիրի «Թրամփի երթուղու» մանրամասները․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը կուսումնասիրի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքի նախագծի մանրամասները, որը կոչվում է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Ինչ վերաբերում է «Թրամփի երթուղուն», ապա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կուսումնասիրի նախագծի մանրամասները, որոնք, ի դեպ, դեռևս հրապարակային […] ...

Ալափարսի բնակչի բակում կանեփի 311 թուփ է հայտնաբերվել․ Չարենցավանի համայնքային ոստիկանների բացահայտումը

15:22 13.08.2025

Ալափարսի բնակչի բակում կանեփի 311 թուփ է հայտնաբերվել․ Չարենցավանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի 38-ամյա բնակիչը իր տան բակում ցանել, աճեցրել և մշակում է կանեփի բույսեր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 311 կանեփի թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...

Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

15:05 13.08.2025

Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ: Արման Գուրգենի Հովհաննիսյանի կենսագրությունը Ծնվել է 1989 թվականի հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Աստղաձոր գյուղում: Աշխատանքային գործունեություն 2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ, 2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական […] ...

SHANTNEWS

15:00 13.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP