Վերակազմվել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+31.09 oC

Վերակազմվել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբը

12:16 11.11.2021

Նոյեմբերի 10-ին վերակազմվեց Եվրոպական խրդարանում Հայաստանի հետ բարեկամության խումբը։ Այդ միջոցառումը նաև նշանավորեց Հայաստանի Հանրապետության անկախության 30 ամյակը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը՝ նշելով, որ իրենց գործունեության կարևոր ուղղություններից մեկը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարեկամների շրջանակի ընդլայնումն է և հանուն արդարության՝ հայկական պետական շահի պաշտպանությունը:

«Այս նպատակներին հասնելու համար Հայ դատի Եվրոպայի գրասենյակն ավանդաբար ակտիվորեն համագործակցում է ԵՄ-ում Հայաստանի առաքելության դիվանագիտական անձնակազմի հետ:

Ինչպես Եվրախորհրդարանի նախորդ երկու գումարումներում, այս անգամ էլ Հայ դատի գրասենյակն ակտիվորեն աշխատել է Հայաստանի հետ միջկուսակցական բարեկամության խմբի վերագործարկման ուղղությամբ, որը բաղկացած է Եվրոպական խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական խմբերի անդամներից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բարեկամության խմբի նախագահն է Եվրախորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը (ԵԺԿ, Կիպրոս): Օրենսդրական նախորդ շրջանում Հայաստանի հետ բարեկամության խումբը նախագահում էր Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր դոկտոր Էլենի Թեոխարուսը (Կիպրոս):

Հայտնում են, որ միջոցառման ընթացքում Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ բարեկամության խումբը արդարության պաշտպանության և Հայաստանում ու Արցախում մեր ժողովրդին օգնելու համար բազմաթիվ նախաձեռնություններ է ունենալու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.07.2025

SHANTNEWS

AP. Նևադայի խաղատներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

21:47 28.07.2025

AP. Նևադայի խաղատներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

Անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ-ի Նևադա նահանգի Ռենո քաղաքի խաղատանը: Մի քանի մարդ վիրավորվել է, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Նրա խոսքով՝ մի քանի մարդ հրազենային վնասվածքներ է ստացել։ Կրակողը ձերբակալվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Դեռևս տեղեկություններ չկան միջադեպի պատճառների, ինչպես նաև զոհերի ճշգրիտ թվի և առողջական վիճակի մասին։ ...

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

21:34 28.07.2025

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ շենքեր, Մաշտոցի պող. 2, 4, 14 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարյան փ. 16, 18, 20, 36, 38, 40, 40ա շենքեր և […] ...

Սպերցյանի երրորդ արդյունավետ գործողությունը երկրորդ խաղում

21:25 28.07.2025

Սպերցյանի երրորդ արդյունավետ գործողությունը երկրորդ խաղում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը երրորդ արդյունավետ գործողությունն է գրանցել ՌՊԼ 2025/26 մրցաշրջանում անցկացրած երկրորդ խաղում: «Լոկոմոտիվի» դեմ 2-րդ տուրի տնային խաղում «Կրասնոդարը» պարտվել է 1-2 հաշվով: Ավելացված ժամանակի չորրորդ րոպեին տանտերերից հաշիվը կրճատել է հարձակվող Մոզես Կոբնանը։ Նա գլխի հարվածով գնդակը դարպասն է ուղարկել Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո: […] ...

ՆԳՆ ծառայություններն ապահովել են շուրջ 160․000 քաղաքացու անվտանգություն, որոնք մասնակցել են Վարդավառի ժողովրդական տոնակատարություններին

21:14 28.07.2025

ՆԳՆ ծառայություններն ապահովել են շուրջ 160․000 քաղաքացու անվտանգություն, որոնք մասնակցել են Վարդավառի ժողովրդական տոնակատարություններին

Քրիստոսի պայծառակերպության տոնին՝ Վարդավառին, այս տարի մասնակցել է շուրջ 160 հազար քաղաքացի: ՆԳ նախարարության ենթակայությամբ գործող ծառայությունների անձնակազմերը հուլիսի 27-ի վաղ առավոտից ուժեղացված ծառայություն էին իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Ճանապարհներին, հանգստյան գոտիներում, Սևանա լճում ու լողափերում նրանք ապահովում էին հասարակական կարգը, որպեսզի տոնական օրն անցնի խաղաղ և ապահով, առանց դեպք ու պատահարի։ Եվ քանի որ […] ...

Թրամփը հայտարարել է, որ լուծել է Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը

21:00 28.07.2025

Թրամփը հայտարարել է, որ լուծել է Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը լուծվել է իր միջամտությունից հետո։ «Ուրախ եմ հայտնել, որ ԱՄՆ նախագահի միջամտությունից հետո երկրները համաձայնության են եկել հրադադարի և խաղաղության շուրջ», – նշել է քաղաքական գործիչը։ Ամերիկացի առաջնորդը նաև ասել է, որ ինքը հանձնարարականներ է տվել այս երկրների հետ […] ...

BACK_TO_TOP