10:51 12.11.2021
Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Օդրի Ազուլեին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ ՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը գոհունակություն են հայտնել տարիների ընթացքում Հայաստանի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության կապակցությամբ։
Նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մշտապես գործադրել է առավելագույն ջանքերը՝ աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ին կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում ընդհանուր արժեքների վրա հիմվնած իր կարևոր առաքելությունն իրականացնելու գործում։ Այդ համատեքստում նա ընդգծել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում 2021-2025 թվականների համար Հայաստանի անդամակցության թեկնածությունը բխում է նաև այդ ջանքերի արդյունավետության բարձրացման նկատառումներից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության խնդրին։
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ համամարդկային մշակութային ժառանգության մասը կազմող Արցախի հայկական պատմամշակութային կոթողների՝ Ադրբեջանի կողմից դիտավորյալ ոչնչացման և ինքնության խեղաթյուրման պայմաններում միջազգային հանրության կողմից կանխարգելիչ քայլերի իրականացումը ուղղակի հրամայական է։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածության, մասնավորապես՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում տարածաշրջան անկախ գնահատման առաքելություն ուղարկելու Գլխավոր տնօրենի առաջարկի իրականացման կարևորությունը։
21:47 28.07.2025
AP. Նևադայի խաղատներից մեկում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ-ի Նևադա նահանգի Ռենո քաղաքի խաղատանը: Մի քանի մարդ վիրավորվել է, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Նրա խոսքով՝ մի քանի մարդ հրազենային վնասվածքներ է ստացել։ Կրակողը ձերբակալվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Դեռևս տեղեկություններ չկան միջադեպի պատճառների, ինչպես նաև զոհերի ճշգրիտ թվի և առողջական վիճակի մասին։ ...
21:34 28.07.2025
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ շենքեր, Մաշտոցի պող. 2, 4, 14 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարյան փ. 16, 18, 20, 36, 38, 40, 40ա շենքեր և […] ...
21:25 28.07.2025
Սպերցյանի երրորդ արդյունավետ գործողությունը երկրորդ խաղումՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը երրորդ արդյունավետ գործողությունն է գրանցել ՌՊԼ 2025/26 մրցաշրջանում անցկացրած երկրորդ խաղում: «Լոկոմոտիվի» դեմ 2-րդ տուրի տնային խաղում «Կրասնոդարը» պարտվել է 1-2 հաշվով: Ավելացված ժամանակի չորրորդ րոպեին տանտերերից հաշիվը կրճատել է հարձակվող Մոզես Կոբնանը։ Նա գլխի հարվածով գնդակը դարպասն է ուղարկել Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո: […] ...
21:14 28.07.2025
ՆԳՆ ծառայություններն ապահովել են շուրջ 160․000 քաղաքացու անվտանգություն, որոնք մասնակցել են Վարդավառի ժողովրդական տոնակատարություններինՔրիստոսի պայծառակերպության տոնին՝ Վարդավառին, այս տարի մասնակցել է շուրջ 160 հազար քաղաքացի: ՆԳ նախարարության ենթակայությամբ գործող ծառայությունների անձնակազմերը հուլիսի 27-ի վաղ առավոտից ուժեղացված ծառայություն էին իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Ճանապարհներին, հանգստյան գոտիներում, Սևանա լճում ու լողափերում նրանք ապահովում էին հասարակական կարգը, որպեսզի տոնական օրն անցնի խաղաղ և ապահով, առանց դեպք ու պատահարի։ Եվ քանի որ […] ...
21:00 28.07.2025
Թրամփը հայտարարել է, որ լուծել է Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը լուծվել է իր միջամտությունից հետո։ «Ուրախ եմ հայտնել, որ ԱՄՆ նախագահի միջամտությունից հետո երկրները համաձայնության են եկել հրադադարի և խաղաղության շուրջ», – նշել է քաղաքական գործիչը։ Ամերիկացի առաջնորդը նաև ասել է, որ ինքը հանձնարարականներ է տվել այս երկրների հետ […] ...