Նիկոսիայում պաշտոնապես բացվել է «Կիպրոս-Հայաստան բարեկամության այգին» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+31.09 oC

Նիկոսիայում պաշտոնապես բացվել է «Կիպրոս-Հայաստան բարեկամության այգին»

11:21 12.11.2021

Նիկոսիայում նոյեմբերի 10-ին պաշտոնապես բացվել է «Կիպրոս-Հայաստան բարեկամության այգին», որին ներկա է եղել Հունաստանի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Հունաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ այս նախաձեռնության հեղինակն է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը՝ Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեաս Պապախարալամբոսի աջակցությամբ։

Բացման արարողությանը ներկա են եղելԿիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների Պալատի նախագահ Անիտա Դեմետրիուն, Պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդիսը, Կիպրոսի Հույն Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Քրիսոստոմոս II Արքեպիսկոպոսի ներկայացուցիչը, Կիպրահայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տեր. Խորեն Արքեպիսկոպոս Տողրամաճեանը, քաղաքական կուսակցությունների առաջնորդներ և ներկայացուցիչներ, կիպրահայ համայնքի ներկայացուցիչներ:

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվելու նման պատմական միջոցառմանը, որը տեղի է ունենում իր պարտականությունները ստանձնելու առաջին շաբաթվա ընթացքում: Դեսպանը հավելել է, որ Կիպրոսը Հայաստանի բնական դաշնակիցն ու բարեկամն է։ Նա բարձր է գնահատել հայ-կիպրական հարաբերություններում կիպրահայ համայնքի դերը՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով Վարդգես Մահտեսյանին, ում նախաձեռնությամբ էլ բացվել է «Կիպրոս-Հայաստան բարեկամության այգին»։

Դեսպան Մկրտչյանն ընթերցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը։

«Ուրախ եմ իմ ջերմագին ողջույնները փոխանցելու Կիպրոսի Հանրապետության Նախագահ Ն.Գ. Պարոն Նիկոս Անաստասիադեսին, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ն.Գ. տիկին Անիտա Դեմետրիուին և շնորհավորում եմ բոլոր հարգարժան հյուրերին «Կիպրոս-Հայաստան բարեկամության այգու» բացման կապակցությամբ։ Կցանկանայի նաև իմ խորին երախտագիտությունը հայտնել Կիպրոսի իշխանություններին՝ մշակութային ժառանգության պահպանման գործում կիպրահայ համայնքին ցուցաբերած իրենց մշտական հանձնառության ու աջակցության համար: Խորհրդանշական է, որ այսօրվա միջոցառումը տեղի է ունենում այն օրերին, երբ հայաստանցիներն ու արցախցիները գլուխ են խոնարհում և հարգանքի տուրք են մատուցում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին մեկնարկած 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին, պատերազմ, որն ուղեկցվել է միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով, ռազմական հանցագործություններով և այլ զանգվածային վայրագություններով Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ։ Մենք բարձր ենք գնահատում Կիպրոսի կառավարության սկզբունքային դիրքորոշումն Արցախի հարցում և նրա միանշանակ աջակցությունը հայ ժողովրդին։ Կիպրոսը մշտապես եզակի է եղել իրավիճակի հասցեական և հստակ գնահատականով, ինչի համար մենք շատ շնորհակալ ենք»,- ասված է նախարարի ուղերձում:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքում նշվում է նաև, որ Կիպրոսի հիմնախնդրի մասին խոսելիս՝ Հայաստանի աջակցությունը Կիպրոսին եղել և մնում է միանգամայն հստակ ու երբեք որևէ երկիմաստություն չի ունեցել։

«Հուսով եմ, որ մոտ ապագայում բանակցությունները կվերսկսվեն՝ ականատես լինելու կղզու վերամիավորմանը։ Մենք բարձր ենք գնահատում Կիպրոսի կառավարության ահռելի աջակցությունը Հայոց ցեղասպանության հարցում՝ արդարության և ճանաչման մեր ձգտումներում։ Կիպրոսի իշխանությունների դիրքորոշումը և նրանց կողմից Հայոց ցեղասպանության տարելիցների առնչությամբ արված բազմաթիվ հայտարարությունները կրկին ու կրկին ընդգծում են Կիպրոսի ժողովրդի՝ համամարդկային արժեքներին հավատարմությունն ու ազնվությունը»,- նշված է ուղերձում:

ՀՀ ԱԳ նախարարը խոսքն ավարտել է հին հույն փիլիսոփա Հերակլիտոսի հայտնի աֆորիզմով՝ «Ամեն ինչ հոսում է», ինչը նշանակում է, որ աշխարհն անընդհատ փոփոխվում է, իսկ կայունությունը պարզապես պատրանք է։ «Սա անկասկած ճիշտ է։ Բայց ես խորապես հավատում եմ, որ փայփայելով մեր համատեղ պատմությունն ու արժեքները և փոխանցելով դրանք գալիք սերունդներին՝ մենք կարող ենք երաշխավորել, որ մեր միջպետական հարաբերությունները, ինչպես նաև հայ և կիպրացի ժողովուրդների միջև շարունակական համերաշխությունն ու բարեկամությունը հավերժ կհարատևեն»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Միջոցառումն ավարտվել է Սուրբ Աստվածածին երգչախմբի, Համազգայինի «Սիփան» պարախմբի կատարումներով և ընդունելությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.07.2025

SHANTNEWS

AP. Նևադայի խաղատներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

21:47 28.07.2025

AP. Նևադայի խաղատներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

Անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ-ի Նևադա նահանգի Ռենո քաղաքի խաղատանը: Մի քանի մարդ վիրավորվել է, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Նրա խոսքով՝ մի քանի մարդ հրազենային վնասվածքներ է ստացել։ Կրակողը ձերբակալվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Դեռևս տեղեկություններ չկան միջադեպի պատճառների, ինչպես նաև զոհերի ճշգրիտ թվի և առողջական վիճակի մասին։ ...

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

21:34 28.07.2025

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 5, 5ա, 5բ, 5գ, 5դ շենքեր, Մաշտոցի պող. 2, 4, 14 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարյան փ. 16, 18, 20, 36, 38, 40, 40ա շենքեր և […] ...

Սպերցյանի երրորդ արդյունավետ գործողությունը երկրորդ խաղում

21:25 28.07.2025

Սպերցյանի երրորդ արդյունավետ գործողությունը երկրորդ խաղում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը երրորդ արդյունավետ գործողությունն է գրանցել ՌՊԼ 2025/26 մրցաշրջանում անցկացրած երկրորդ խաղում: «Լոկոմոտիվի» դեմ 2-րդ տուրի տնային խաղում «Կրասնոդարը» պարտվել է 1-2 հաշվով: Ավելացված ժամանակի չորրորդ րոպեին տանտերերից հաշիվը կրճատել է հարձակվող Մոզես Կոբնանը։ Նա գլխի հարվածով գնդակը դարպասն է ուղարկել Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո: […] ...

ՆԳՆ ծառայություններն ապահովել են շուրջ 160․000 քաղաքացու անվտանգություն, որոնք մասնակցել են Վարդավառի ժողովրդական տոնակատարություններին

21:14 28.07.2025

ՆԳՆ ծառայություններն ապահովել են շուրջ 160․000 քաղաքացու անվտանգություն, որոնք մասնակցել են Վարդավառի ժողովրդական տոնակատարություններին

Քրիստոսի պայծառակերպության տոնին՝ Վարդավառին, այս տարի մասնակցել է շուրջ 160 հազար քաղաքացի: ՆԳ նախարարության ենթակայությամբ գործող ծառայությունների անձնակազմերը հուլիսի 27-ի վաղ առավոտից ուժեղացված ծառայություն էին իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Ճանապարհներին, հանգստյան գոտիներում, Սևանա լճում ու լողափերում նրանք ապահովում էին հասարակական կարգը, որպեսզի տոնական օրն անցնի խաղաղ և ապահով, առանց դեպք ու պատահարի։ Եվ քանի որ […] ...

Թրամփը հայտարարել է, որ լուծել է Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը

21:00 28.07.2025

Թրամփը հայտարարել է, որ լուծել է Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը լուծվել է իր միջամտությունից հետո։ «Ուրախ եմ հայտնել, որ ԱՄՆ նախագահի միջամտությունից հետո երկրները համաձայնության են եկել հրադադարի և խաղաղության շուրջ», – նշել է քաղաքական գործիչը։ Ամերիկացի առաջնորդը նաև ասել է, որ ինքը հանձնարարականներ է տվել այս երկրների հետ […] ...

BACK_TO_TOP