20:00 23.11.2021
Շիրակի մարզի 34 համայնքներում այս տարվա 62 սուբվենցիոն ծրագրերից մի քանիսը սահմանված ժամկետներում չեն ավարտվի ու կտեղափոխվեն հաջորդ տարի: Պատճառները տարբեր են՝ սկսած շինմրցույթների ուշ մեկնարկից մինչև շինարարական թերացումներ և ուշացումներ: Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի այս տարվա ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 4.5 միլիարդ դրամ, որտեղ գերակշռում են փողոցաշինական ու մանկապարտեզների կառուցման հայտերը: Նոր կառուցվող մանկապարտեզներից երկուսի աշխատանքները մինչև տարեվերջ չեն ավարտվի:
Գյումրիին ամենամոտ գյուղերից Շիրակում մանկապարտեզ գործել է մինչև 1988 թվականը։ Երկրաշարժից շենքը փլուզվել էր։ Գյուղում մանկապարտեզի տիպային նոր շենքի կառուցումը հիմքերի շինարարությունից հետո դադարեցվել է: Նույն հիմքերի վրա 32 տարի անց նոր շենքի կառուցում են սկսել։
Մասնագիտական ուսումնասիրություններով և փորձագիտական եզրակացությամբ թույլ է տրվել հին հիմքերի վրա մեկ հարկանի շենքի շինարարությունը: Մասնագիտական եզրակացության, փաստաթղթային հիմնավորումների սպասելիս շինաշխատանքների մեկնարկն ուշացել է մեկուկես տարի։ Այդ պատճառով 2020 թվականի սուբվենցիոն ծրագիրը տեղափոխվել էր 2021-ի ծրագիր, բայց այս դեպքում էլ շինարարությունը մինչև տարեվերջ չի ավարտվի։
«Շինաշխատանքների ուշացման հիմնական պատճառը, կարելի է ասել՝ փաստաթղթաշրջանառության խնդիրն էր, որոշակի գործոններ կային, որոնք պիտի ավարտվեին, պետք է ճշտումներ կատարվեին՝ և՛ տարածքային, և՛ փաստաթղթային: Այդ պատճառով էլ շինարարությունը այս տարի չի ավարտվի, կավարտվի հաջորդ տարի, այսինքն՝ տեղափոխվում է 2022 թվական»,- նշել է Մարմաշեն համայնքի ղեկավարի օգնական Սենիկ Մանուկյանը:
Հաջորդ տարվան է մնում նաև Վահրամաբերդ գյուղի մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը։ Անավարտ մնացող մանկապարտեզները միակը չեն։ 2021 թվականի 62 սուբվենցիոն ծրագրերից ևս 7-ը կհամարվեն փոխանցիկներ օբյեկտներ։
«Ունենք 9 ծրագրեր, որոնք կարող են տեղափոխվել հաջորդ տարի՝ մի շարք այլ պատճառներով: Դա հիմնականում կապված է ուշ մեկնարկի հետ, մրցութային գործընթացներում բազմիցս հայտարարված, բայց մասնակից չլինելու պատճառով նաև, այսպես ասած, շինընկերություններն են իրենց մեղքով որոշակի հետաձգումներ կատարել: Այս ծրագրերը հայտնվել են այսպես ասած ռիսկային գոտում»,- ասում է Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը:
Շինարարական մեծ ծավալներ ընդգրկող մի քանի ծրագրեր դարձել են ռիսկային, դրանց թվում՝ Գյումրիում ֆոտովոլտային կայանների տեղադրումը: Ուշացած ու հաջորդ տարի տեղափոխվող ծրագրերից բացի, կան նաև չմեկնարկածներ։ Մեկ շինարարական ընկերության մրցութային մի քանի փաթեթներում շահելու հետևանքով առաջ է եկել ծանրաբեռնվածություն, հետևաբար, նաև աշխատուժի պակաս։
Մի քանի շինօբյեկտների կառուցումն ու նորոգումները, ընկերությունները հավաստիացնում են, թե մինչև տարեվերջ կհասցնեն ավարտել։ Դրանք հիմնականում այն ծրագրերն են, որոնցում առնվազն 80 տոկոսի շինաշխատանք է կատարված։
11:50 27.06.2025
Կասեցվել է «Սեմոյի մոտ» ռեստորանի կողմից ապօրինի ջրօգագործումը. ԲԸՏՄԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրում գործունեություն իրականացնող «ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՔՈԼԵԹ» ՍՊԸ-ում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Պարզվել է, որ Սևանա լճի ափամերձ հատվածում գործող, ընկերությանը պատկանող «Սեմոյի մոտ» ռեստորանը, տարածքում առկա խորքային հորից, խմելու և կենցաղային նպատակով իրականացնում է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման […] ...
11:40 27.06.2025
Պուտինը կարծում է, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունն անցյալում էՄերձավոր Արևելքում իրավիճակը հանդարտվում է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Աստծո կամքով, Մերձավոր Արևելքում իրավիճակը հիմա հանդարտվում է, Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը նույնպես», – ասել է Պուտինը՝ հինգշաբթի օրը ելույթ ունենալով Մինսկում Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ Սա նշանակում է, նշել է նա, որ հնարավոր կլինի տնտեսական հարաբերություններ զարգացնել տարածաշրջանի բոլոր երկրների, այդ […] ...
11:31 27.06.2025
Ալոնսոյի պատասխանը ԼապորտայինՄադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն արձագանքել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հայտարարությանը: «Ես կարող եմ պատկերացնել այն համատեքստը, որի շրջանակներում արվել է այդ հայտարարությունը: Չեմ ցանկանում խորանալ դրա մեջ: Ենթադրում եմ, որ նրանք նույնպես որոշակի իշխանություն ունեն, այդ պատճառով էլ տվյալ հայտարարությունն աշխատում է երկու կողմի համար: Ամեն դեպքում, մենք ազատության և ժողովրդավարության […] ...
11:20 27.06.2025
Պոլիկլինիկայի բուժքույրերը կաշառք են վերցրել՝ մի շարք անձանց չպատվաստելու, սակայն պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ վկայականներ տրամադրելու նպատակովՔրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պոլիկլինիկայի բուժքույրը 2022 թվականի փետրվարից մինչև ապրիլն ընկած ժամանակահատվածում միասնական դիտավորությամբ մի խումբ անձանց օժանդակությամբ տարբեր անձանցից վերցրել է 500 հզր ՀՀ դրամ կաշառք: Բուժքույրը կաշառքի մի մասը պահել է իրեն, մյուս մասը փոխանցել պոլիկլինիկայի 2 բուժքույրերին՝ կաշառք տվող անձանց չպատվաստելու, սակայն […] ...
11:17 27.06.2025
Իրավապահներն ավարտել են քննչական գործողությունները Շիրակի թեմի առաջնորդարանումՀայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում իրավապահներն ավարտել են քննչական գործողությունները։ Այս մասին հաղորդում է Գյումրիում «Արմենպրես»-ի թղթակիցը։ Քիչ առաջ իրավապահները հեռացել են առաջնորդարանից, ինչից հետո տեղում հավաքվածները կարողացել են մտնել առաջնորդարան։ «Արմենպրես»-ի թղթակիցը նշում է, որ իրավապահներն առաջնորդարանից իրենց հետ ոչինչ չեն տարել։ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Թամարա […] ...
11:11 27.06.2025
Քննարկվել են ՀՀ և ՇՀԿ միջև փոխգործակցության հարցերՀունիսի 27-ին Պեկին պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՇՀԿ Գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՇՀԿ միջև փոխգործակցության հարցեր՝ երկուստեք գոհունակություն հայտնելով ձևավորված ակտիվ երկխոսության և գործընկեր երկրի կարգավիճակում արդեն իսկ արձանագրված արդյունքների կապակցությամբ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է կազմակերպության շրջանակներում ՀՀ ներգրավածության ընդլայնման հարցում ՀՀ […] ...