Ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոններ դարձած հայերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+29.09 oC

Ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոններ դարձած հայերը

16:14 12.02.2018

 

Հայաստանը երբեք չի համարվել ձմեռային մարզաձևերի երկիր, և երբևէ մեր երկիրը ներկայացնող որևէ մարզիկ հաջողություններ չի գրանցել Եվրոպայի, աշխարհի առաջնություններում ու առավել ևս  ձմեռային օլիմպիական խաղերում:   Այնուամենայնիվ, աշխարհին հայտնի հայկական  անուններ կան:  Դրանցից առաջինը Գրիգոր Մկրտչյանն է:  Նրա ծնողների ընտանիքները 1900-ականների սկզբին, ցեղասպանությունից փրկվելու համար  գաղթել են Արևմտյան Հայաստանից և հաստատվել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում: Այստեղ էլ 1925 թվականին ծնվել է Գրիգոր Մկրտչյանը: Որոշ ժամանակ անց նրանց ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ էլ Գրիգորը սկսել է սպորտով զբաղվել:  Սկզբում ֆուտբոլ, այնուհետեւ` հոկեյ:  Նրա տաղանդը նկատել են շատ շուտ:  Ընդամենը մի քանի տարվա հոկեյիստ էր Գրիգոր Մկրտչյանը, երբ ընդգրկվեց ԲԿՄԱ-ի կազմում: ԲԿՄԱ-ի հետ նա դարձավ ԽՍՀՄ 9-ակի չեմպիոն, ապա արդեն ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձավ Եվրոպայի եռակի եւ աշխարհի կրկնակի չեմպիոն: Իսկ 1956 թվականին Գրիգոր Մկրտչյանը դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն: Այդ տարի ԽՍՀՄ հոկեյի հավաքականն առաջին անգամ մասնակցեց  Օլիմպիական խաղերին և դարձավ հաղթող: Գրիգոր Մկրտչյանը հավաքականի դարպասապահն էր:  Հետագայում նրան համարեցին ԽՍՀՄ հոկեյի դարպասապահական դպրոցի հիմնադիրը:    Երկար տարիներ խաղալուց հետո նա դարձյալ մնաց սպորտում, զբաղվեց մարզչական գործունեությամբ: Նրա սաներից մեկը աշխարհահռչակ դարպասապահ Վլադիսլավ Տրետյակն էր: Ավելի մեծ տարիքում Գրիգոր Մկրտչյանը զբաղեցրել է բարձր պաշտոններ մարզական ոլորտում:  Մահացել է 2003 թվականին Մոսկվայում՝ 78 տարեկան հասակում: 

 Աշխարհին հայտնի  հայկական ծագումով նաև մարզուհի  կա` Վիկտորիա Մովսեսյանը:  Նա ծնվել է ԱՄՆ-ի Մասաչուսետս նահանգում, 1972 թվականին: Գերազանցությամբ ավարտել է Պրովիդենսի համալսարանը՝ մարքեթինգ և բիզնես կառավարում մասնագիտությամբ: Աշխատել է ներդրումային ընկերություններից մեկում, զուգահեռ նաև հաճախել մարզումների: Շուտով սակայն թողել է աշխատանքը և ամբողջությամբ նվիրվել սպորտին: Սկզբում նա նույնպես զբաղվել է ֆուտբոլով, այնուհետ` սոֆթբոլ մարզաձևով: Ապա որոշել է դառնալ պրոֆեսիոնալ գեղասահորդուհի, իվերջո սակայն հայտնվել է հոկեյի ակումբներից մեկում:  Վիկտորիան 1994 և 1998 թվականներին ԱՄՆ-ի հավաքականի կազմում դարձել է աշխարհի փոխչեմպիոնուհի, իսկ նույն՝ 1998 թվականին նաև Օլիմպիական խաղերի չեմպիոն:  Հետագայում կանանց հոկեյի ակումբ է հիմնել:   

 Դե իսկ վերջին շրջանի հայկական արմատներով ամենահայտնի մարզուհին  Եվգենիա Մեդվեդևան է:  Նրա հայրը հայ է` Արման Բաբասյանը: Եվգենիան սակայն վերցրել է մորական տատի ազգանունը:   Նա Եվրոպայի և աշխարհի կրկնակի չեմպիոնուհի է: Իսկ այս օլիմպիադային դարձել է արծաթե մեդալակիր:  ՌԴ օլիմպիական հավաքականի հետ կապված սկանդալից հետո, սոցիալական ցանցերում տեղեկատվություն տարածվեց, թե Մեդվեդևան կարող է փորձել հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Հայաստանում ոչ բոլորը ողջունեցին այս գաղափարը`տարբեր նկատառումներով: Նման բան սակայն տեղի չունեցավ, և Մեդվեդևան մնաց այսպես ասած «չեզոք հավաքականի» կազմում: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համար

20:17 21.08.2025

Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համար

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթն այս տարի իրականացվում է […] ...

«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկը

20:09 21.08.2025

«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկը

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը: «Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: Ակումբն այլ առաջարկների է սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը: Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել […] ...

SHANTNEWS

20:00 21.08.2025

SHANTNEWS

Աշտարակի համայնքային ոստիկանները մարիխուանայով փաթեթներ ու կանեփի թփեր են հայտնաբերել

19:46 21.08.2025

Աշտարակի համայնքային ոստիկանները մարիխուանայով փաթեթներ ու կանեփի թփեր են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Աշտարակ քաղաքի 35-ամյա բնակիչը տանը և դրան կից շինությունում ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա, իսկ հողամասում աճեցնում՝ կանեփի բույսեր։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 18-ին տղամարդը Աշտարակ քաղաքի Տերյան փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Նրա տան մոտ սահմանվել է հսկողություն։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, 35-ամյա […] ...

«Սաութհեմփթոնը» վերջնական առաջարկ է արել Սպերցյանի համար

19:29 21.08.2025

«Սաութհեմփթոնը» վերջնական առաջարկ է արել Սպերցյանի համար

«Սաութհեմփթոնը» վերջնական առաջարկ է արել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի համար։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովը: Առաջարկն ընդհանուր կազմում է 18 միլիոն դոլար: Անգլիական ակումբը պատրաստ է 16 միլիոն վճարել, մյուս 2 միլիոնը՝ որպես հավելավճար: Սա «Սաութհեմփթոնի» երրորդ ու վերջին առաջարկն է հայ կիսապաշտպանի համար: Նախորդ երկու առաջարկներին Ռուսաստանի չեմպիոնը չի պատասխանել: ...

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման շուրջ

19:21 21.08.2025

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման շուրջ

Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը շնորհակալություն հայտնելով Կիպրոսի կողմից արտահայտված աջակցող դիրքորոշման համար՝ ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված հիմնական պայմանավորվածությունները։ Հայաստանի և Կիպրոսի ԱԳ […] ...

BACK_TO_TOP