18:29 17.12.2021
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են ավտոմեքենաների պետհամարանիշները հափշտակելու միջոցով շորթում կատարելու դեպքի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը, շորթմամբ ուրիշի գույքի զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով իր ծանոթի հետ, 2021թ. հունիս-հուլիս ամիսներին Երևանի բնակչի ավտոմեքենայով շրջելով Երևան և Աբովյան քաղաքների տարբեր հատվածներում, կայանված ավտոմեքենաներից գաղտնի հափշտակել են 1.500.000, 400.000, 150.000 և 100.000 ՀՀ դրամ արժողության հաշվառման զույգ համարանիշները: Օգտվելով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ զույգ պետհամարանիշների կորստյան դեպքում նույն տվյալներով համարանիշ չտրամադրելու հանգամանքից՝ վերջիններս մեքենաների դիմապակու վրա թողել են գրառում՝ «Ձեր համարները մեզ մոտ են, վերադարձնելու համար կապվեք «Տելեգրամով» բովանդակությամբ՝ նշելով համապատասխան հասցեն: Համարանիշները վերադարձնելու համար նրանք պահանջել են տարբեր չափերի գումարներ՝ սպառնալով չհամաձայնելու և համապատասխան գումարը չփոխանցելու դեպքում՝ ոչնչացնել դրանք: Պահանջված գումարները ստանալուց հետո հաշվառման համարանիշները վերադարձվել են սեփականատերերին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոնշյալ երկու տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ) և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:52 05.06.2025
Երևանի միջազգային բալետային փառատոնի օրերին Թումանյանի անվան զբոսայգու տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներՎաղվանից մեկնարկում է երևանյան բալետային միջազգային 3-րդ փառատոնը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Թումանյանի անվան զբոսայգուց կգործեն անվճար ավտոբուսներ` դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» մետրոկայարաններ: Հունիսի 6 – Մոսկվայի Բոլշոյ թատրոն, «Ժիզել» Հունիսի 7- Մոսկվայի Բոլշոյ թատրոն, «Գալա բալետ» Հունիսի 9 – Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոն, «Շոպենիանա» և «Շահերեզադա» Հունիսի 10 – Սանկտ Պետերբուրգի […] ...
21:48 05.06.2025
Երևանում անցկացվեց Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարըՀունիսի 2-4-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի կրկնակի չեմպիոն Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը: Մարզական ստուգատեսին այս տարի մասնակցում էին 9 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Իրանի, Լեհաստանի, Չեխիայի, Նորվեգիայի, Էստոնիայի և Բելառուսի 170 մարզիկներ: Հաղթողները պարգևատրվել են գավաթներով, մեդալներով, պատվոգրերով ու ստացել դրամական պարգևներ: Այս մասին հայտնել են Երևանի […] ...
21:44 05.06.2025
Եվս մեկ ԲԿ ստացավ միջազգային հավատարմագրման «ոսկե ստանդարտ»՝ JCI որակավորում. Անահիտ ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կարևոր ձեռքբերում` մեր երկրի առողջապահական ոլորտում. Եվս մեկ բժշկական հաստատություն` «Նաիրի» բժշկական կենտրոնը, ստացավ բժշկական կենտրոնների միջազգային հավատարմագրման «ոսկե ստանդարտ»՝ JCI որակավորում։ Հայաստանում բուժծառայությունների որակն անընդհատ կատարելագործվում է միջազգային չափանիշներին համահունչ`ապահովելով քաղաքացիներին բարձրակարգ բուժսպասարկում: Միջազգային հավատարմագրման գործընթացը նաև բժշկական տուրիզմի զարգացման կարևոր խթան է»: ...
21:39 05.06.2025
ՏԿԵ նախարարն ընդունել է KFW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի տնօրենի գլխավորած պատվիրակությանըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է KFW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։ «Քննարկել ենք համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ընթացիկ խնդիրները և դրանց լուծման ճանապարհները։ Մասնավորապես անդրադարձել ենք Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման ընթացքին, ծրագրում առաջընթաց ապահովելու խնդիրներին։ […] ...
21:31 05.06.2025
Մասկը պնդում է, որ առանց իրեն Թրամփը չէր հաղթի նախագահական ընտրություններումԻլոն Մասկը կոշտ է արտահայտվել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ ասելով, որ առանց նրա աջակցության ինքը չէր հաղթի ընտրություններում։ «Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում, դեմոկրատները կվերահսկեին Ներկայացուցիչների պալատը (ԱՄՆ Կոնգրեսի)», – գրել է Մասկը X-ում։ Քննադատությունը հաջորդել է Թրամփի այն խոսքերին, որ նա «հիասթափված է Իլոնից»։ Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, […] ...