23:11 23.12.2021
Ոստիկանության Սիսիանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Նորավան գյուղի 51-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում:
Բավարար փաստեր ձեռք բերելուց հետո դեկտեմբերի 20-ին քրեական հետախույզները կասկածվողի տնամերձ հողամասում, տանը և կից շինություններում զննություն իրականացրին։ Տնից հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգվածներ, իսկ նկուղից՝ նմանատիպ բուսական զանգվածով երկու պարկ, որոնց ընդհանուր քաշը 2.500 գրամից ավելի էր։ Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածը մարիխուանա է, պատրաստել էր տնամերձ հողամասում աճեցրած կանեփից:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
11:54 06.06.2025
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներին, որոնք 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով վերադարձել են Գերմանիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը: Ողջունելով մարզիկներին՝ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է […] ...
11:48 06.06.2025
Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան սպառել է Բայդենի օրոք ԱՄՆ-ի կողմից մատակարարվող զենքըՈւկրաինան սպառել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից հաստատված ռազմական օգնությունը։ Այս կարծիքը հայտնել է Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն։ «Նախորդ վարչակազմի կողմից տրամադրված զենքերն արդեն սպառվել են և մատակարարվել են Ուկրաինայի տարածք», – գրել է նա իր Telegram ալիքում: Քաղաքական գործչի խոսքով՝ Ուկրաինան պետք է մինչև տարեվերջ լրացուցիչ 12 միլիարդ դոլար գտնի ռազմական […] ...
11:38 06.06.2025
«Երիտասարդությունը խաղաղության համար. ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդություն» ծրագրի մասնակցության հրավերՄեկնարկել է «Երիտասարդությունը խաղաղության համար. ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդություն» ծրագիրը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Այն հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Խաղաղության ճանապարհ. երկխոսություն և գործողություն հանդուրժողականության և միջմշակութային փոխըմբռնման համար» նախաձեռնության մաս: Ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն կստանան մշակելու և իրագործելու համայնքների զարգացմանն ուղղված նախաձեռնություններ, որոնց համար կարող են ստանալ 10.000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում: Ծրագրի մասնակցության հայտադիմումներն անհրաժեշտ […] ...
11:30 06.06.2025
Գրոսի. Անօդաչու թռչող սարքերի միջադեպերը սպառնում են ատոմակայանի անվտանգությանըԱտոմակայանների շուրջ անօդաչու թռչող սարքերի միջադեպերը կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել ատոմակայանների անվտանգության համար և պետք է անհապաղ դադարեցվեն, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Ատոմակայանների մոտ թռչող անօդաչու թռչող սարքերը կարող են սպառնալ դրանց անվտանգությանը, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Նման միջադեպերը պետք է անհապաղ դադարեցվեն», – Գրոսիի […] ...
11:20 06.06.2025
ՄԱԿ. Գազայի բնակիչների ավելի քան 90%-ը սնունդ գնելու միջոցներ չունիՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը (OCHA) հայտարարել է, որ Գազայի հատվածում ընտանիքների ավելի քան 90%-ը միջոցներ չունի գնելու նույնիսկ շուկայում դեռևս առկա շատ սահմանափակ քանակությամբ սննդամթերք։ «Միս, կաթնամթերք, բանջարեղեն և մրգեր գործնականում բացակայում են բնակչության սննդակարգից, իսկ ձուն կրկին անհետացել է շուկայից»,-ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ սննդամթերքի պաշարները շարունակում են նվազել, […] ...