Եվրամիությունն Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի դեմ 290 մլրդ դոլարի պահանջ է ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+29.09 oC

Եվրամիությունն Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի դեմ 290 մլրդ դոլարի պահանջ է ներկայացրել

08:57 27.12.2021

Եվրամիությունն Առևտրի համաշխարհային կազմակերպություն է ուղարկել դիմում՝ ներմուծման փոխարինման քաղաքականության պատճառով Ռուսաստանի դեմ 290 մլրդ եվրոյի պահանջով։ Այս մասին հայտնում է RBK-ն՝ հղում անելով ԱՀԿ հաղորդագրությանը։ Այդ գումարը ստացվել է 2019 թվականին ռուսական պետական ձեռնարկությունների տենդերների ընդհանուր արժեքից։ ԵՄ-ում գանգատվում են, որ եվրոպական ընկերությունները դրանց չեն մասնակցել։

Նոյեմբերի վերջին ԱՀԿ անդամները դիտարկել են ԵՄ հայցը՝ վեճի կարգավորման նպատակով հանձնաժողովի ստեղծման մասին, սակայն ռուսական կողմը չի աջակցել այդ խնդրանքին։

Դեկտեմբերի 20-ին ԵՄ-ն հանձնաժողովի ստեղծման երկրորդ հայցն է ուղարկել։ Արդյունքում վեճերի կարգավորման ԱՀԿ մարմինը համաձայնել է հանձնաժողով ստեղծել։ Ավստրալիան, Շվեյցարիան, ԱՄՆ-ը, Կանադան, Չինաստանը, Ճապոնիան, Ուկրաինան և այլ երկրներ նույնպես մասնակցում են վեճի կարգավորմանը։

Դեկտեմբերի 22-ին ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Քեթրին Թայը մեղադրել է Մոսկվային ներկրման քաղաքականության ԱՀԿ նորմերը խախտելու մեջ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը նախապատվություն է տալիս սեփական արտադրության ապրանքներին ու ծառայություններին, պահպանում ներկրման սահմանափակումները, ինչն ամերիկացի ձեռնարկատերերին դնում է տնտեսապես անշահավետ վիճակում և զրկում ազնիվ մրցակցությունից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենատորները կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել միջուկային զենքի մրցավազքը

20:32 21.07.2025

Սենատորները կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել միջուկային զենքի մրցավազքը

Էդ Մարկիի գլխավորությամբ դեմոկրատ սենատորների խումբը Կոնգրեսում ներկայացրել է մի բանաձև, որով կոչ է արվում ԱՄՆ վարչակազմին գլխավորել միջուկային սպառազինությունների նոր մրցավազքը դադարեցնելու և հետ շրջելու համաշխարհային ջանքերը, ասվում է փաստաթղթի տեքստում, որը ուսումնասիրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Փաստաթղթում նշվում է, որ չնայած Սառը պատերազմի ավարտից ի վեր ավելի քան 50,000 մարտագլխիկների կրճատմանը, աշխարհում դեռևս կա […] ...

Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթող

20:20 21.07.2025

Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթող

Բասկետբոլի Լատվիայի Մ20 հավաքականը դարձել է Երևանում ավարտված Եվրոպայի B դիվիզիոնի հաղթող։ Լատվիացիները մրցաշարի եզրափակչում 74-64 հաշվով հաղթել են Խորվաթիայի հասակակիցների թիմին։ Մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել Թուրքիայի Մ20 հավաքականը` 86-54 հաշվով հաղթելով Շվեյցարիայի թիմին։ Լատվիայի, Խորվաթիայի ու Թուրքիայի հավաքականները նվաճել են A դիվիզիոնի ուղեգիր։ ...

ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքից

20:09 21.07.2025

ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքից

ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ լուրը հաստատել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։ Ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ չի կարող երաշխավորել, թե էլեկտրաէներգիայի սակագինը որ ուղղությամբ կգնա, միաժամանակ, սակայն, երաշխավորել էր, որ սակագինը բխելու […] ...

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառ

20:06 21.07.2025

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառ

Հուլիսի 21-ին՝ ժամը 14:03-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք, առկա է հրդեհի դեպի անտառ տարածվելու վտանգ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի […] ...

SHANTNEWS

20:00 21.07.2025

SHANTNEWS

Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում․ Prague Open

19:49 21.07.2025

Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում․ Prague Open

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կմասնակցի WTA-250 կարգի Prague Open մրցաշարին։ Աշխարհի 53-րդ ռակետն առաջին փուլում կմրցի Աննա Բոնդարի (Հունգարիա, 77-րդ ռակետ) հետ։ Մրցախաղը կկայանա հուլիսի 22-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 12:00-ին։ Ավանեսյանն ու Բոնդարը նախկինում երկու անգամ են մրցել` տանելով մեկական հաղթանակ։ Չեխիայի մայրաքաղաքում մեկնարկած մրցաշարի առաջին համարը Լինդա Նոսկովան է (Չեխիա, 23-րդ ռակետ)։ ...

BACK_TO_TOP