20:29 29.12.2021
Աբովյան քաղաքի Գեղարդի փողոցի 3-րդ շենքի բնակարաններից մեկից գողություն էր կատարվել։ Հափշտակել էին ոսկյա և արծաթյա զարդեր, ժամացույցներ, բջջային հեռախոս և այլն։ Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ձեռնարկելով մի շարք օպերատիվ միջոցառումներ, փաստական տվյալներ ձեռք բերեցին գողությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ։ Կասկածվողներին հայտնաբերելու միջոցառումները գլխավոր վարչության ծառայողները իրականացրին՝ համագործակցելով Կոտայքի բաժնի քրեական հետախույզների հետ։
Արդյունքում` դեկտեմբերի 25-ի գիշերը Երևանի բնակիչներ` 29 և 44-ամյա տղամարդիկ հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեցին բնակարանից գողացված իրերը։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին, որոնց շնորհիվ բացահայտվեցին այլ հանցագործություններ։ Հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածները բռնվելու նախորդ օրը՝ դեկտեմբերի 24-ի գիշերը, փախցրել են Վարդանանց փողոցում կայանված «Կիա» մակնիշի ավտոմեքենա։ Ավտոմեքենան պարեկները հայտնաբերել ու տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։
Մեքենան փախցնելուց հետո ուղևորվել են Աբովյան քաղաքի Ռոստովի փողոց, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել խանութներից մեկի դուռն ու դրամարկղից գողացել 250 հազար դրամ։ Այս դեպքից ժամեր անց էլ մտել էին Աբովյան քաղաքի Գեղարդի փողոցի բնակարաններից մեկն ու գողությունից հետո դարանակալած ոստիկանների կողմից բռնվել։ Պարզվեց նաև, որ գողություն են արել դեկտեմբերի 13-ին։ Այս դեպքում թիրախը շինանյութի խանութ էր։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ բերման ենթարկվածներից 29-ամյա երիտասարդը Երևանի ոսկու խանութ-սրահներից մեկում նկատել է մոտը ոսկեղեն ու փող ունեցող մի կնոջ, որին հետևել է մինչև տուն, հետևից մտել ներս, կնոջը գցել է ու հափշտակել մոտի փողն ու ոսկին։ Նրանք կալանավորվել են։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
11:48 06.06.2025
Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան սպառել է Բայդենի օրոք ԱՄՆ-ի կողմից մատակարարվող զենքըՈւկրաինան սպառել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից հաստատված ռազմական օգնությունը։ Այս կարծիքը հայտնել է Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն։ «Նախորդ վարչակազմի կողմից տրամադրված զենքերն արդեն սպառվել են և մատակարարվել են Ուկրաինայի տարածք», – գրել է նա իր Telegram ալիքում: Քաղաքական գործչի խոսքով՝ Ուկրաինան պետք է մինչև տարեվերջ լրացուցիչ 12 միլիարդ դոլար գտնի ռազմական […] ...
11:38 06.06.2025
«Երիտասարդությունը խաղաղության համար. ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդություն» ծրագրի մասնակցության հրավերՄեկնարկել է «Երիտասարդությունը խաղաղության համար. ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդություն» ծրագիրը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Այն հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Խաղաղության ճանապարհ. երկխոսություն և գործողություն հանդուրժողականության և միջմշակութային փոխըմբռնման համար» նախաձեռնության մաս: Ծրագրի շրջանակում մասնակիցները հնարավորություն կստանան մշակելու և իրագործելու համայնքների զարգացմանն ուղղված նախաձեռնություններ, որոնց համար կարող են ստանալ 10.000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում: Ծրագրի մասնակցության հայտադիմումներն անհրաժեշտ […] ...
11:30 06.06.2025
Գրոսի. Անօդաչու թռչող սարքերի միջադեպերը սպառնում են ատոմակայանի անվտանգությանըԱտոմակայանների շուրջ անօդաչու թռչող սարքերի միջադեպերը կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել ատոմակայանների անվտանգության համար և պետք է անհապաղ դադարեցվեն, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Ատոմակայանների մոտ թռչող անօդաչու թռչող սարքերը կարող են սպառնալ դրանց անվտանգությանը, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Նման միջադեպերը պետք է անհապաղ դադարեցվեն», – Գրոսիի […] ...
11:20 06.06.2025
ՄԱԿ. Գազայի բնակիչների ավելի քան 90%-ը սնունդ գնելու միջոցներ չունիՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը (OCHA) հայտարարել է, որ Գազայի հատվածում ընտանիքների ավելի քան 90%-ը միջոցներ չունի գնելու նույնիսկ շուկայում դեռևս առկա շատ սահմանափակ քանակությամբ սննդամթերք։ «Միս, կաթնամթերք, բանջարեղեն և մրգեր գործնականում բացակայում են բնակչության սննդակարգից, իսկ ձուն կրկին անհետացել է շուկայից»,-ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ սննդամթերքի պաշարները շարունակում են նվազել, […] ...
11:10 06.06.2025
Վանաձոր-Ալավերդի-Հայաստանի սահման ավտոճանապարհի և Հ-35 ավտոճանապարհի փոխհատման հանգույցը հիմնանորոգված է. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել եւ գրել է. «Վանաձոր – Ալավերդի – Հայաստանի սահման միջպետական ավտոճանապարհի և Հ-35 հանրապետական ավտոճանապարհի (Օձունի խաչմերուկի) փոխհատման հանգույցը հիմնանորոգված է»։ Տեսանյութն՝ այստեղ։ ...
10:59 06.06.2025
Երևանում ընթանում է Հայաստան-Ռուսաստան միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովըԵրևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության տասներորդ համաժողովը, որին մասնակցելու են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենոն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անցկացվող մեկօրյա համաժողովն ընդգրկում է մի շարք թեմաներ, որոնք կարևորություն են ներկայացնում ինչպես հայ-ռուսական միջպետական, այնպես էլ միջհամայնքային հարաբերությունների […] ...