15:03 30.12.2021
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչերի վերաբերյալ «Հորիզոնի» թղթակցի հարցին։
«Կա Չավուշօղլուի հայտարարությունը, որ Մոսկվայում նախապատրաստվում է հանդիպում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև։ Հստակ ամսաթիվ չկա։ Կցանկանայի իմանալ՝ արդյոք ունե՞ք ավելի մանրամասն տեղեկատվություն, թե ինչ ձևաչափով է կազմակերպվելու այդ հանդիպումը։ Նաև հետաքրքիր է՝ արդյո՞ք Մոսկվան պարզապես տեխնիկական հնարավորություն է տրամադրում այդ հանդիպման անցկացման համար, թե՞ Ռուսաստանն այստեղ ավելի ակտիվ կերպով է ներգրավված որպես կազմակերպիչ, միջնորդ և ընդհանրապես ինչ ակնկալիքներ կան այս նախաձեռնությունից»,- հարցրել է լրագրող Վահե Ավանեսյանը։
«Մենք կարծում ենք, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստեր տարածաշրջանում ընդհանուր մթնոլորտի առողջացմանը և վստահության ու բարիդրացիության մթնոլորտի ձևավորմանը։ Հիշեցնեմ, որ մենք ոչ միայն մեկնաբանում ենք այս թեման, այլ եթե նայեք պատմական հեռանկարում, գործնականում, իրականում քիչ բան չի արվել մեր կողմից՝ որպես երկրի, որը ցանկանում է լավացնել հարաբերություններն այդ երկու երկրների միջև։ Այդ նպատակով կողմերի կողմից հատուկ ներկայացուցիչների նշանակումը, մեր կարծիքով, տրամաբանական և խելամիտ քայլ է»,- ասել է դիվանագետը։
Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել միջնորդական ջանքեր գործադրել, և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում դեր խաղալ։
10:30 06.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է10:30 06.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:23 06.06.2025
Պորտուգալիայի հավաքականը Ռոնալդուի գոլի շնորհիվ դուրս է եկել Ազգերի լիգայի եզրափակիչԱզգերի լիգայի առաջին կիսաեզրափակչում Պորտուգալիայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Գերմանիայի թիմի դեմ խաղում։ Գերմանացիներին 48-րդ րոպեին հաշվի մեջ առաջ է մղել Ֆլորիան Վիրցը: Հյուրերից 63-րդ րոպեին գեղեցիկ հարվածով պատասխանել է Ֆրանսիսկու Կոնսեյսաուն։ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմի հաղթական գոլը 68-րդ րոպեին խփեցլ է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալիայի ազգային հավաքականը հունիսի […] ...
10:18 06.06.2025
Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակԿարևորելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածությունը և աղետներին դիմակայունությունը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը պարբերաբար իրականացնում է հանրային իրազեկման միջոցառումներ՝ ուղղված անվտանգության վարքականոնների ուսուցմանը և պատրաստվածության բարձրացմանը, հայտնում են ՆԳՆ-ից։ «Սեյսմավտանգ գոտում ապրող յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի երկրաշարժի ժամանակ գործելու վարքականոններին, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աղետալի երկրաշարժի հետևանքները և նվազագույնի հասցնել կորուստները։ Եթե գիտեք՝ ինչպե՞ս գործել երկրաշարժի […] ...
10:08 06.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ը քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...
10:00 06.06.2025
Սիմոնե Ինձագին գլխավորեց «Ալ Հիլալը»Միլանի «Ինտերի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ստանձնել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի ղեկը: 49-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր է ստորագրել և տարեկան կստանա 26 միլիոն եվրո: Ինձագին միլանյան ակումբը մարզում էր 2021թ. հուլիսից։ «Ինտերը» նրա գլխավորությամբ 217 խաղում 141 հաղթանակ է տարել, գրանցել 41 ոչ-ոքի, կրել 35 պարտություն, երեք անգամ դարձել Իտալիայի […] ...