Մեր նպատակն է Իրանից ներկրվող նավթի ծավալները հասցնել 0-ի. ԱՄՆ պետքարտուղար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+35.09 oC

Մեր նպատակն է Իրանից ներկրվող նավթի ծավալները հասցնել 0-ի. ԱՄՆ պետքարտուղար

15:41 23.07.2018

ԱՄՆ-ն նպատակ է դրել, մինչև նոյեմբերի 4-ը, Իրանից նավթի ներմուծման ծավալը հասցնել 0-ի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հայտնում է ռուսական ТАСС  գործակալությունը:

«Մեր արշավի հիմնական ուղղությունը Իրանի բանկային ու էներգետիկ ոլորտի վրա պատժամիջոցների սահմանումն է: Ինչպես մենք անցյալ շաբաթ պարզաբանել ենք՝ որ մենք կենտրոնացած ենք այն հարցի վրա, որ Իրանից նավթ ներմուծող երկրների հետ միասին, այդ ներմուծումների ծավալները մինչև նոյեմբերի 4-ը իջեցնենք ու մոտեցնենք 0-ի»,- ասել է պետքարտուղարը:

Ամերիկայի պետքարտուղարն այդուհանդերձ հայտարարել է, որ դիտարկում են նաև Իրանի հետ բանակցություններ վարել՝ գործընթացի առաջխաղացման հարցի շուրջ, սակայն, մինչ այդ Իրանի իշխանությունները պետք է «համոզիչ ու անխախտ» քայլեր ներկայացնեն՝ իրենց գործողությունների ընթացքը փոխելու մասին:

Նա նաև հայտնել է, որ ԵՄ հետ համագործակցության արդյունքում դադարեցնել Իրանին՝ «միլիոնավոր դոլարներ» բերող տարադրամի փոխանակման գործարքները:

«Հետագայում ավելին կլինի»,- ասել է Պոմպեոն:

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է ԱՄՆ-ի և Իրանի միջև գոյություն ունեցող հարաբերությունների կարգավորում՝ Պոնպեոն ասել է․ «Նախագահը (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը-խմբ.) պարզ հասկացրել է, որ ինքը կցանկանար, որ այդպես լիներ: Նախագահն ասել է, որ եթե մենք կարողանանք փոփոխությունների հասնել, եթե մենք կարողանանք ռազմավարական առաջարկ ստանալ Իրանից՝ իր ու իր ժողովրդի բարևօրությունն ապահովելու վերաբերյալ՝ ապա պատրաստ են բանակցույուններ վարել՝ առաջխաղացման ուղիների վերաբերյալ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երեխաններին փողոցը չթույլատրվող հատվածով անցկացնող կնոջ ինքնությունը պարզվել է

17:30 17.07.2025

Երեխաններին փողոցը չթույլատրվող հատվածով անցկացնող կնոջ ինքնությունը պարզվել է

Օրերս սոցցանցերում տեսանյութ էր շրջանառվում․ Նոր Նորքի Բորյան փողոցում մի կին երեխաններին անցկացնում էր փողոցը հետիոտնի համար չնախատեսված հատվածով։ Տեսանյութում երևում էր նաև, թե ինչպես են երեխաները հայտնվում հանդիպակաց երթևեկող մեքենայի առջև, որը կտրուկ արգելակում է։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են կնոջ ինքնությունը։ 61-ամյա կինը հրավիրվել է բաժին։ Նրա նկատմամբ կազմվել է […] ...

Երևանում ազդարարվել է վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնության մեկնարկը

17:25 17.07.2025

Երևանում ազդարարվել է վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնության մեկնարկը

Շուրջ 1 շաբաթից Հայաստանը կհյուրընկալի մարզական ևս մեկ խոշոր իրադարձություն՝վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը, այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցաշարի մեկնարկին ընդառաջ՝ Հյուսիսային պողոտայում այսօր տեղի է ունեցել միջոցառում, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը, Հայաստանի մինչև 16 […] ...

Դեսպան Վահագն Աֆյանն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

17:20 17.07.2025

Դեսպան Վահագն Աֆյանն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը եվրոպական մի շարք երկրների դեսպանների հետ կայացած աշխատանքային ճաշի շրջանակներում առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ՝ Արևմտյան ուղղության քարտուղար Թանմայա Լալի հետ: Այս մասին տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից: Մտքեր են փոխանակվել հայ-հնդկական հարաբերությունների օրակարգային կարևորագույն հարցերի և առաջիկա անելիքների շուրջ: ...

Աջակցության նոր գործիքակազմ տնտեսվարողների համար

17:14 17.07.2025

Աջակցության նոր գործիքակազմ տնտեսվարողների համար

Վերջին շրջանում Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցիկ փոխադրման ընթացքում վրացական կողմից ստեղծած անհիմն խոչընդոտների հետևանքով տնտեսավարողների ֆինանսական մուտքերը կրճատվել են և խնդիր է առաջացել Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում խաղողի մթերումների նպատակով ներգրավված վարկերի սպասարկելու հարցում։ Տնտեսավարողների մոտ առաջացած խնդիրը որոշակիորեն թեթևացնելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշումներ, որոնցով նախատեսվում […] ...

Արման Ծառուկյանը ստանում է այն, ինչին արժանի է․ Էդի Ալվարես

17:08 17.07.2025

Արման Ծառուկյանը ստանում է այն, ինչին արժանի է․ Էդի Ալվարես

UFC-ի նախկին չեմպիոն Էդի Ալվարեսը հայտարարել է, որ Արման Ծառուկյանը ստանում է այն, ինչին արժանի է: «Ջասթինն ամեն անգամ շոու է ցուցադրում և մեկը մյուսի հետևից հաղթում է էլիտար թեթևքաշայիններին։ Գեյջին ամենատպավորիչ մարտիկներից է։ Եթե դու երկրպագու ես, ոչ թե մարտիկ, նրան դիտելը հաճույք է։ Նույնիսկ երբ նա պարտվում է, հիանալի տեսք ունի։ Ինչ վերաբերում […] ...

ՏԿԵ նախարարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

17:03 17.07.2025

ՏԿԵ նախարարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՀՀ մարզպետերի, ՏԿԵՆ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Քննարկվել են ընթացիկ տարում մարզերում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև պլանավորվել են 2026 թվականին նախատեսվող ճանապարհաշինական աշխատանքները։ Նախարարը հանձնարարել է 2026 թվականին պլանավորվող բոլոր մրցույթները հայտարարել նախապես` 2025 թվականի ընթացքում, որպեսզի 2026-ին, բարենպաստ […] ...

BACK_TO_TOP