21:45 23.07.2018
Հետհեղափոխական կրքերն ու սպասումները նոր իշխանություններից. ի՞նչ է սպասում հասարակությանը, ե՞րբ և ի՞նչ ժամկետներում կարող է իշխանությունը արդարացնել ժողովրդի սպասելիքները։ Հեղափոխությունից հետո մարդիկ սպասում են կտրուկ փոփոխությունների ու կյանքի որակի բարելավման: Այս թեմաների շուրջ այսօր Գյումրիում «Հայաստանը հեղափոխությունից հետո. նոր կառավարություն, նոր արժեքներ, նոր մարտահրավերներ» խորագրով քննարկում էր կազմակերպել «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպությունը:
Քննարկումների շարքը կազմակերպությունն սկսել է Գյումրիից, քանի որ հեղափոխական տրամադրություններն ու սկիզբը հենց Գյումրիում են դրվել: Քննարկման ընթացքում բանախոսները ներկայացրել են, թե ինչ է կատարվում Հայաստանում հեղափոխությունից հետո և առաջնային ինչ խնդիրներ են առանձնացրել իշխանությունները:
«Կոմպաս» գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Ղարիբ Հարությունյանն ու «Ռեստարտ» ուսանողական շարժման ղեկավար Դավիթ Պետրոսյանը կարծում են, որ հեղափոխությունից հետո սոցցանցերում ու մեդիա դաշտում դժվար է տարբերել փաստը կարծիքից, ֆեյքերն ու իրականությունը։
«Կա մի կողմից հակահեղափոխական շարժումը և մյուս կողմից, եթե նույնիսկ առաջ գա, օրինակ ներկա իշխանություններին կուզեք կոչեք ընդդիմադիր հայացքներ կամ մոտեցումներ արտահայտողներ, սա նույնպես նույնացվում է հակահեղափոխական շարժման հետ, այսինքն թացը խառնվել է չորի հետ»,- նշել է Ղարիբ Հարությունյանը։
Բանախոսների շարքում էր նաև Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանը, ով կարծում է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը արժեհամակարգի փոփոխությունն է։
«Շիրակի մարզում խնդիրները բազմազան են, նախ առաջին հերթին պետք է տանել աշխատանքներ կրթության և առողջապահության ոլորտներում, որովհետև սա ուղղակիորեն կապված է բնակչի հետ և որտեղ կարևորագույն մի խնդիր է լուծվելու ՝ մարդու արժեհամակարգը, այսինքն այն արժեհամակարգը, որը դարձավ հեղափոխության հիմքերից մեկը»,-ասել է Սոֆյա Հովսեփյանը։
Հետհեղափոխական շրջանի կարևորագույն խնդիրներից Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն առանձնացնում է Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
«Ենթադրում եմ, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո պիտի ՏԻՄ ընտրություններ լինեն, իմ ակնկալիքները շատ մեծ են, էս սիստեմը, որը ներմուծվեց հապճեպ Գյումրի, Երևան և Վանաձոր՝ ավագանու և համայնքի ղեկավարի ընտրության շատ անհաջող է, որը փորձը ցույց տվեց, որ սա հանգեցնում է ճգնաժամի, և՛ Գյումրիում, և՛ Երևանում տեսնում եք ինչ վիճակ է»,- ասել է Լևոն Բարսեղյանը։
16:01 13.08.2025
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջանում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 6-12-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 7-10-ը, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 8-10-ը, ◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 8-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 6-8-ը և […] ...
15:48 13.08.2025
Թրամփը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները հետաքրքրված են Ուկրաինայի կարգավորմամբԵվրոպացի առաջնորդները ցանկանում են հասնել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Շուտով կխոսեմ եվրոպացի առաջնորդների հետ։ Նրանք հիանալի տղաներ են, ովքեր ցանկանում են համաձայնության գալ», – գրել է նա Truth Social-ում չորեքշաբթի օրը՝ Ուկրաինայի խաղաղության հարցով եվրոպացի առաջնորդների հետ առցանց գագաթնաժողովից առաջ։ Չորեքշաբթի օրը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի նախաձեռնությամբ, կկայանա […] ...
15:29 13.08.2025
Ռուսաստանը կուսումնասիրի «Թրամփի երթուղու» մանրամասները․ ՌԴ ԱԳՆՌուսաստանը կուսումնասիրի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքի նախագծի մանրամասները, որը կոչվում է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Ինչ վերաբերում է «Թրամփի երթուղուն», ապա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կուսումնասիրի նախագծի մանրամասները, որոնք, ի դեպ, դեռևս հրապարակային […] ...
15:22 13.08.2025
Ալափարսի բնակչի բակում կանեփի 311 թուփ է հայտնաբերվել․ Չարենցավանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի 38-ամյա բնակիչը իր տան բակում ցանել, աճեցրել և մշակում է կանեփի բույսեր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 311 կանեփի թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...
15:05 13.08.2025
Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալԱրման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ: Արման Գուրգենի Հովհաննիսյանի կենսագրությունը Ծնվել է 1989 թվականի հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Աստղաձոր գյուղում: Աշխատանքային գործունեություն 2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ, 2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական […] ...