20:10 23.07.2018
ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարականով նախարարության ոլորտային ստորաբաժանումները ներկայացնում են վերջին ամիսներին իրականացրած աշխատանքները:
ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում 2018 թվականի 2-րդ եռամսյակում հաշվառվել է 389 հրդեհ, 2017 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 478 հրդեհ: Հրդեհների առաջացման հիմնական պատճառներն են կրակի հետ անզգույշ վարվելը`2 %, էլեկտրական սարքավորումների տեղակայման և շահագործման կանոնների խախտումը` 20%, երեխաների խաղալը կրակի հետ` 6%, վառարանների տեղակայման և շահագործման կանոնների խախտումը` 4%, հրկիզումները՝ 2%:
Ռիսկի վրա հիմնված ստուգումներ են անցկացվել 94 օբյեկտներում:
Հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել 342 ԱԳԼՃԿ-ներում, 62 բժշկական կենտրոններում, 20 զանգվածային ներկայության այլ օբյեկտներում և 8 մանկական ճամբարում: Բոլոր ստուգումների և հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում տնտեսվարող սուբյեկտների հանձնվել են կարգադրագրեր, որոնցում նշվել են պարտադիր կատարման ենթակա միջոցառումները և կատարման ժամկետները:
Արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործող 7 անձանց նկատմամբ տեսչության կողմից կիրառվել են վարչական տուգանքներ՝ 7 միլիոն դրամի չափով: Արտադրական վտանգավոր 6 օբյեկտի տրվել են կարգադրագրեր՝ հետագա շահագործումը դադարեցնելու վերաբերյալ:
Կատարված աշխատանքների թվում են նաև զանգվածային լրատվության տարբեր միջոցներով հակահրդեհային քարոզչական բնույթի տասնյակ ելույթներ: Հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաև՝ բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով նամակներ են ուղարկվել 70 և ավել տնտեսվարող սուբյեկտի՝ իրազեկելով հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջները, ինչպես նաև՝ դրանց չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները:
Քննարկվել են 24 նորմատիվ-իրավական փաստաթղթերի նախագծեր և 58 օբյեկտի նախագծային փաստաթղթեր, տրվել են համապատասխան եզրակացություններ: Տարբեր կազմակերպություններից և քաղաքացիներից ստացվել է 112 տարատեսակ դիմում, որոնք քննարկվել են և գործող նորմերի հակահրդեհային պահանջների վերաբերյալ տրվել են համապատասխան եզրակացություններ ու առաջարկություններ: Մասնակցություն է ցուցաբերվել շինարարությամբ ավարտված 15 օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին:
10:50 22.07.2025
Փարիզը պատրաստում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի առաջարկներՖրանսիայի արտաքին գործերի նախարարությունը սկսել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հաջորդ փաթեթի համար նոր սահմանափակող միջոցառումների առաջարկներ պատրաստել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն France Inter ռադիոկայանի եթերում։ «Անցյալ հինգշաբթի, ԵՄ-ի հետ համատեղ, մենք ընդունեցինք պատժամիջոցների լայնածավալ փաթեթ՝ Ռուսաստանին ստիպելու դադարեցնել կրակը։ Եվ մենք կգնանք ավելի հեռու, քանի որ ես արդեն […] ...
10:40 22.07.2025
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներինՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Վազգեն Ավետիսյանը ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ շնորհակալություն է հայտնել այցի կապակցությամբ: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդգծել է, որ Քննչական կոմիտեի ձևավորումից ի […] ...
10:35 22.07.2025
Վերին Գետաշենում հայտնաբերվել է կանեփի 1318 բույս. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Վերին Գետաշեն գյուղի 46-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Հուլիսի 18-ին Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում Ոստիկանության ու Քննչական կոմիտեի ծաայողները զննեցին տնամերձ հողամասը՝ հայտնաբերելով կանեփի 1318 բույս։ Նախաքննությունը շարունակվում է։ ...
10:28 22.07.2025
Իսրայելը հայտարարել է, որ որսացել է Եմենից արձակված հրթիռԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) իրենց Telegram ալիքում հայտարարել են, որ Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռ են որսացել։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են Եմենից արձակված հրթիռ», – հայտնել է բանակը։ Ավելի վաղ բանակը հայտարարել էր, որ հայտնաբերել է Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռ և աշխատանքներ է տանում այն որսալու համար։ Իսրայելի մի քանի շրջաններում […] ...
10:20 22.07.2025
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կկիրառի անօրինական միգրացիայի կազմակերպիչների դեմՄեծ Բրիտանիայի կառավարությունը հուլիսի 23-ից կներդնի աշխարհում առաջին պատժամիջոցների ռեժիմը, որը կուղղվի անօրինական միգրացիայի կազմակերպիչներին, որը ներառում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են ակտիվների սառեցումը և Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելքը, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, մեջբերում է Sky News-ը։ Հունվարի սկզբին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Լոնդոնը կներդնի աշխարհում առաջին […] ...
10:10 22.07.2025
Փրկարարները մասնատել և հեռացրել են տապալված ծառերըՀուլիսի 21-ին, ժամը 20:19-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ծառեր են տապալվել. ավտոճանապարհը փակվել է: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հրշեջ-փրկարարական խումբը: Պարզվել է, որ […] ...