14:22 04.10.2017
Ուղիղ 60 տարի առաջ՝ 1957 թվականի հոկտեմբերի 4-ին, Սովետական «Բայկոնուր» տիեզերակայանից տիեզերք ուղարկվեց առաջին արհեստական արբանյակը:
Այն կշռում էր ընդամենը 84 կիլոգրամ: Բասկետբոլի գնդակից մի փոքր ավելի մեծ չափսեր ունեցող սարքն ուներ ընդամենը երկու ռադիոընդունիչ սարք եվ 4 ալեհավաք:
«Մենք սարքը պատել էինք ալյումինե վահանով եվ այնպես էինք փայլեցրել, որ երբ ձեռքով դիպչում էինք դրան, մեր մատնահետքերը մնում էին»,- հիշում է արբանյակի առաջին դետալների հեղինակ Յուրի Սիլայեվը:
Թռիչքը մեկնարկել էր Մոսկվայի ժամանակով 22:38 րոպեին: Արդեն 315 վայրկյան անց սարքավորումն անջատվում է հրթիռից, և Երկիր մոլորակի վրա արձանագրվում է տիեզերքից արձակված առաջին ազդանշանը: Փորձարկումը հաջողվել էր:
«Դա հասարակ ազդանշան էր, բայց դրա մասին իմացավ ամբողջ աշխարհը: Այն ժամանակ բարդ էր պատկերացնել, թե գիտական ոլորտում ինչ փոփոխություններ պետք է կատարվեին դրանից հետո»,- պատմել է տիեզերագնաց Վլադիմիր Կամառովը:
Առաջին արբանյակը հասարակ կառուցվածք ուներ և նախատեսված չէր երկարատև գործածության համար, ինչի համար էլ ստացել էր ПС-1 (Простейший спутник-Ամենահասարակ արբանյակ) անվանումը:
Սարքը երկնքում անցկացրեց 3 ամիս: Այն շուրջ 1440 պտույտ է կատարում երկրի շուրջը՝ անցնելով 60 միլիոն կիլոմետր տարածություն:
Շատ բնական է, որ այսպիսի պատմական իրադարձության հանդեպ հետաքրքրությունը չէր կարող սահմանափակվել միայն խորհրդային միության սահմաններում: Համաշխարհային մասշտաբի գիտական այս նվաճման մասին լուրը կայծակնային արագությամբ տարածվում է ամբողջ աշխարհում: Այդ պահից սկսած տրվում է տիեզերական նոր դարաշրջանի մեկնարկը:
Առաջին արբանյակի արձակումից 60 տարի անց էլ ամբողջ աշխարհում առանձնակի ոգեվորությամբ են հիշում են այդ գիտական ձեռքբերման մասին: Տիեզերագնացների ռուսական խումբը այս առիթով շնորհավորել է տիեզերքի ուսումնասիրության գործում ներգրավված գիտնականներին:
«Ձեր մեծ ու դժվար աշխատանքի շնորհիվ մենք անգամ հարյուրհազարավոր կիլոմետր բարձրությունից զգում ենք կապը Երկրի հետ, ձեզ հետ »,- ասել է ռուս տիեզերագնաց Ալեքսանդր Միսուրկինը տիեզերքից:
Նրանք առանձնակի շնորհավորանքներ են ուղղել նաև գերմանացի գիտնական Տիտովի անվան Տիեզերական փորձարկումների գլխավոր կենտրոնի աշխատակիցներին:
«Շնորհավորում ենք ձեզ, սիրելի ընկերներ, ձեր հոբելյանի առթիվ: Պահպանեք տիեզերքի հայտնագործողների եւ հետազոտողների ավանդույթները: Գրեք նոր էջեր ռուսական տիեզերական տարեգրքում »,- ասել է ՌԴ օդաչու-տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին:
12:20 22.08.2025
Այգավան-Եղեգնավան ճանապարհի մի մասը ժամանակավորապես կփակվի12:13 22.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՎրաստանի տարածքում՝ «Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ օգոստոսի 22-ին՝ ժամը 06:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 06:00-ը, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»: «Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների […] ...
12:07 22.08.2025
Քաղաքացին Սիսիանի գազալցակայաններից մեկի մոտակայքում զենք-զինամթերք է թողելՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 19-ին մի քաղաքացի զանգահարել է ճգնաժամային կառավարման կենտրոն և հայտնել, որ Սիսիանի գազալցակայաններից մեկի մոտակայքում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած Սիսիանի համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են պարկ, որի մեջ եղել է թմբուկավոր ատրճանակ, «Իժ-16» տիպի մեկփողանի ողորկափող հրացան, սվին-դանակ, ինքնաձիգի տարբեր տրամաչափի 95 փամփուշտ […] ...
11:53 22.08.2025
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածին իրականացվում են հողային, տրանսպորտային օբյեկտների կառուցման, թունելի հորատման աշխատանքներՀյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է մեծ տեմպերով։ Իրականացվում են հողային, տրանսպորտային օբյեկտների կառուցման, թունելի հորատման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ արդեն մեկնարկել են երկրորդ թունելի փորման աշխատանքները, որն ունենալու է մոտ 530մ երկարություն։ Կապալառու կազմակերպությունն այստեղ արդեն հորատել է մոտ 40մ։ Նշենք, որ շինհրապարակում ընդլայնվել են աշխատանքային տեղամասերը։ Երեք տեղամասերում կազմակերպվել է կամուրջների և […] ...
11:20 22.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում` օգոստոսի 22-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 22-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը: ...
11:00 22.08.2025
Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասինՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Բոլիվարյան ազգային աշխարհազորի մոբիլիզացիայի մասին՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից երկրի անկայունացմանն ուղղված սպառնալիքի։ «Ես ռազմական շտաբում, կենտրոնական հրապարակներում և ինտեգրված պաշտպանության 15,751 ժողովրդական բազաների շտաբներում կոչ եմ անում Բոլիվարյան ազգային աշխարհազորի զորահավաքին օգոստոսի 23-ին և 24-ին», – ասել է Մադուրոն աշխարհազորայիններին ուղղված ելույթում, որը հեռարձակվել է Venezolana de Televisión […] ...