Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերի են գնում Աշոցքի դահուկորդները․ մարզումները շարունակվում են 20 աստիճան սառնամանիքի պայմաններում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերի են գնում Աշոցքի դահուկորդները․ մարզումները շարունակվում են 20 աստիճան սառնամանիքի պայմաններում

19:17 19.01.2022

Աշոցքի դահուկորդները նախապատրաստվում են Պեկինում կայանալիք 24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերին: Այս տարի Հայաստանը կունենա վեց պատվիրակ: Երկու գեղասահորդներից բացի, օլիմպիական ուղեգրեր են նվաճել մեկ լեռնադահուկորդ և 3 դահուկորդ։ Նրանք Աշոցքի տարածաշրջանից են,  մարզումներն անցկացնում են Աշոցքի դահուկավազքի կենտրոնում:

Աշոցքի ձյունապատ լեռներում ձյան շերտի բարձրությունը հասնում է մի քանի մետրի: Ծովի մակերևույթից 2000 մետր բարձրությամբ․ բնական թեքություններով այս տարածքները լավագույնն են  դահուկային սպորտով զբաղվելու համար:

Առավոտյան մինչև 20 աստիճան սառնամանիքին մարզումները պատանիների ու երիտասարդների համար սովորական առօրյա է: Աշոցքը Հայաստանի հյուսիսային տարածաշրջանի դահուկային սպորտի  կենտրոնն է համարվում, Հայաստանի ու միջազգային հեղինակավոր մրցաշարերի մեդալների հիմնական մասը նվաճել են տեղի դահուկորդները:

«Հայաստանի առաջնությունների մեդալների 70 տոկոսը ու երևի ավելին, աշոցքցիներն են նվաճել։ Սերգեյ և Միքայել Միքայելյանները, Թադևոս Պողոսյանն ու մեր մյուս առաջատար դահուկորդները  խոշոր միջազգային մրցումներում նվաճել են 24 մեդալ  այնպիսի հզոր դահուկային պետություններում, ինչպիսին են Ֆինլանդիան, Նորվեգիան, Չեխիան և Ռուսաստանը»,- նշում է դահուկային սպորտաձևերի մարզիչ Արթուր Միքայելյանը։

Վերջին տարիներին դահուկավազքի Հայաստանի առաջնությունները անցկացվում են հենց Աշոցքում: Ձյան խտությունն ավելի բարձրակարգ մրցուղիներ ստեղծելու հնարավորություն են տալիս: Հունվարի 13-15-ն անցկացված հանրապետական բաց առաջնությանն այս անգամ մասնակցել են  նաև ռուս դահուկորդներ։

Տղամարդկանց 10 կմ ազատ և 10 կմ դասական ոճերում  ու արագավազքում Հայաստանի չեմպիոն է դարձել Միքայել Միքայելյանը, նա մեր երկիրը կներկայացնի Պեկինում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերում։ Սա Միքայելի կարիերայում երկրորդ օլիմպիական խաղերն են լինելու:

«Առաջին հերթին մարզվում եմ ոչ թե ինձ համար, այլ իմ երկրի համար։ Իմ երկիրը լավագույնս ներկայացնելու եմ ոչ միայն Օլիմպիական խաղերում, այլ նաև աշխարհի առաջնություններում, ցանկացած  մրցաշարում։ Մասնակցելու եմ 30 կմ սքիաթլոնին, 15 կմ դասական, 15 կմ ազատ ոճ և 15 կմ դասական ոճ մրցատարածություններում»,- ասում է դահուկորդ Միքայել Միքայելյանը։

22-ամյա մարզիկի նպատակն է գերազանցել 2018 թվականի Կորեայում կայացած Օլիմպիական խաղերի ցուցանիշը: Բոլոր մրցակիցների հնարավորություններին լավ ծանոթ է, մրցելու է մի քանի մրցաձևերում:

Կատյա Գալստյանը երրորդ անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին: Հարթաշեն գյուղում ապրող 28-ամյա դահուկորդուհին աշխարհին ներկայացնելու է  Հայաստանն ու Աշոցքի լեռնադահուկային սպորտի պոտենցիալը:

«Մենք ամբողջ տարին մարզվել ենք՝ և՛ ամռանը, և՛ հիմա․․․ Մեկնել ենք  ուսումնամարզական հավաքների և՛ Հայաստանում, և՛ երկրից դուրս։ Գերազանց մարզավիճակում եմ գտնվում, մասնակցելու եմ 10 կմ դասական ոճ և կարճ տարածության սպրինտ մարզաձևում»,- ասում է  դահուկորդուհի Կատյա Գալստյանը։

Այս տարի Պեկինի Օլիմպիական խաղերին առաջին անգամ կմասնակցի նաև 16-ամյա Անգելինա Մուրադյանը:

Օլիմպիական խաղերին Աշոցքը պետք է ունենար նաև չորրորդ պատվիրակը: Իր վաստակած վարկանիշով պատրաստվում էր Պեկին մեկնել  29-ամյա Թադևոս Պողոսյանը, սակայն, Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ, մեր երկրին հատկացվել է դահուկորդների 4 ուղեգիր՝ երկուսը կանանց համար, իսկ տղամարդկանց երկու ուղեգրերից մեկը հատկացվել է  լեռնադահուկային սպորտաձևին։

Աշխարհի ու միջազգային  հեղինակավոր մրցաշարերի մասնակից ու մրցանակակիր Թադևոսը Պողոսյանը այս անգամ էլ չի մասնակցի Օլիմպիական խաղերին։ 2014 և 2018 թվականների Ձմեռային օլիմպիադաներին չի մեկնել տարբեր պատճառներով։ Բայց հույս ունեն, որ հավաքականի կազմում ընդգրկվելու հնարավորությունը դեռ սպառված չէ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետ

17:40 02.05.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետ

Մայիսի 2-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի` գործողությունների հարցերով փոխտեղակալ Ռաուֆ Մազուի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ համագործացկությունը, մասնավորապես՝ […] ...

Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. փրկարարները որոնում են ավտոմեքենայում գտնված քաղաքացուն

17:24 02.05.2025

Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. փրկարարները որոնում են ավտոմեքենայում գտնված քաղաքացուն

Մայիսի 2-ին՝ ժամը 15:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և չորս օպերատիվ խումբ: Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայում գտնվել է երկու […] ...

Մ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է. վարչապետ

17:18 02.05.2025

Մ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է. վարչապետ

Մ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է: Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 3 մլրդ 86 մլն դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...

Կիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

17:10 02.05.2025

Կիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

Մայիսի 2-ին Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսին։ Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը հաջողություն և արդյունավետ առաքելություն է մաղթել` ընդգծելով Հայաստանում և Կիպրոսում նստավայր դեսպանների նշանակման կարևորությունը` ի նպաստ երկու երկրների միջև սերտ հարաբերությունների առավել զարգացման: Նախագահ Խրիստոդուլիդեսը գոհունակությամբ […] ...

38-ամյա տղամարդու մոտ թմրանյութ և դանակ է հայտնաբերվել

17:00 02.05.2025

38-ամյա տղամարդու մոտ թմրանյութ և դանակ է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները մայիսի 1-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մենտամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված և դանակ: 38-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ու Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Սևան» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

16:53 02.05.2025

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ու Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Սևան» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ՝ տեղում ուսումնասիրելու ազատազրկված անձանց պահման ընթացիկ պայմանները, գնահատելու նախատեսվող շինվերանորոգման աշխատանքների ծավալն ու հնարավորությունները։ «Սևան» քրեակատարողական հիմնարկում Ծովինար Թադևոսյանը և Էդգար Հովսեփյանը մասնակցել են նաև ծառատունկին, հետևել են նոր վերանորոգված դասասենյակներում իրականացվող դասապրոցեսին, ճաշարանում ազատազրկված անձանցից […] ...

BACK_TO_TOP