Բժիշկն անվանել է այն ըմպելիքը, որն օգնում է խուսափել սրտի հետ կապված խնդիրներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC

Բժիշկն անվանել է այն ըմպելիքը, որն օգնում է խուսափել սրտի հետ կապված խնդիրներից

23:27 31.01.2022

Նարնջի հյութի կանոնավոր օգտագործումն օգնում է խուսափել սրտի հետ կապված խնդիրներից։ Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Բելգիայի Fruit Juice Science Center-ի բժիշկ Քերի Ռաքսթոնը։

Մասնագետի խոսքով՝ օրական մեկ բաժակ նարնջի հյութը նվազեցնում է սիստոլիկ զարկերակային ճնշումը երեք միլիմետր սնդիկի սյունով, իսկ դիաստոլիկը՝ գրեթե երկու միլիմետր սնդիկի սյունով։

«Ե՛վ նարինջը, և՛ նարնջի հյութը պարունակում են բուսական պոլիֆենոլ, որը կոչվում է հեսպերիդին, որը հանգստացնում է մեր արյունատար անոթները՝ օրգանիզմի համար հեշտացնելով արյան ճնշումը վերահսկելը: Այն ավելի արդյունավետ է ներծծվում հյութից, քան ամբողջական նարնջից, քանի որ ամբողջական նարնջում առկա փոքր քանակությամբ մանրաթելերը խանգարում են օրգանիզմին կլանել հեսպերիդինը»,- ասել է Ռաքսթոնը:

Նա հավելել է, որ նարնջի հյութը նաև կալիումի աղբյուր է, որն օգնում է վերահսկել արյան ճնշումը։
Բժիշկը խորհուրդ է տալիս ըմպելիքը խմել ուտելու ընթացքում, նախընտրելի է՝ ճաշի ժամանակ։

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուտելիքի հետ մրգահյութ խմելն օգնում է մեծացնել սննդից երկաթի յուրացումը։ Ատամնաբույժները նաև ասում են, որ մրգային ըմպելիքներն ուտելու ընթացքում ավելի լավ են ատամների համար, քան որպես նախուտեստ»,- ասել է բժիշկը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լոնդոնում բողոքի ցույց է տեղի ունենում պաղեստինամետ շարժման արգելքի դեմ

17:45 19.07.2025

Լոնդոնում բողոքի ցույց է տեղի ունենում պաղեստինամետ շարժման արգելքի դեմ

Լոնդոնի ոստիկանությունը սկսել է ձերբակալել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկված պաղեստինամետ «Պաղեստինի գործողություն» շարժման աջակցության ցույցի մասնակիցներին։ «Ոստիկանության աշխատակիցները միջամտել են, և ձերբակալություններ են տեղի ունենում», – ասվում է Սքոթլանդ Յարդի հայտարարության մեջ: Մարդկանց տեղափոխում են ոստիկանական մեքենաներ Խորհրդարանի հրապարակի տարածքում: Այնտեղից ցուցարարները մտադիր են անցնել Վեստմինստերյան կամուրջը և, շրջան կազմելուց հետո, անցնել Թեմզան Վաթեռլոո կամրջով […] ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ

17:36 19.07.2025

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզի Մ-2 Ելփին – Չիվա 6.4 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհի շինհրապարակ։ Մանրամասները՝ նախարարության տեսանյութում։   ...

Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացրել են

17:30 19.07.2025

Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացրել են

Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը հայտնել է, որ Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացվել է։ «Զբոսաշրջության և հնությունների նախարարությունը, որը ներկայացված է Հնությունների Գերագույն խորհրդի կողմից, Իսպանիայի կառավարության հետ համագործակցությամբ ավարտել է Գիզայի երեք բուրգերի (Քեոփսի, Խաֆրեի և Միկերինոսի) ներքին լուսավորության թարմացման նախագիծը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ արդիականացման համար օգտագործվել են […] ...

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան չի ընդունի Ուկրաինայի համար նախատեսված ԵՄ բյուջեն

17:18 19.07.2025

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան չի ընդունի Ուկրաինայի համար նախատեսված ԵՄ բյուջեն

Հունգարիան չի ընդունի Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի առաջարկը, քանի որ այն նախատեսում է հունգարական գումարի հատկացում Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ առաջարկելով Բրյուսելին լուրջ ընդունել Բուդապեշտի նախազգուշացումը։ «Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը հունգարական գումար է ուղարկում Ուկրաինային։ Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը կործանում է […] ...

Sky. Աս-Սուվեյդայում զինված բախումների հետևանքով զոհվել է 940 մարդ

17:08 19.07.2025

Sky. Աս-Սուվեյդայում զինված բախումների հետևանքով զոհվել է 940 մարդ

Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում անցումային կառավարության ուժերի և ցեղային աշխարհազորայինների, մյուս կողմից՝ դրուզ լեռնականների ինքնապաշտպանության ստորաբաժանումների միջև տեղի ունեցած զինված բախումները հանգեցրել են 940 մարդու մահվան։ Այս մասին հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։ Ավելի վաղ տվյալներ էին հայտնվել 718 զոհի մասին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հուլիսի 13-ից շարունակվող բռնության զոհ է […] ...

Ուսիկը առաջինն է․ ներկայացվել է անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն բռնցքամարտիկների տասնյակը

17:00 19.07.2025

Ուսիկը առաջինն է․ ներկայացվել է անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն բռնցքամարտիկների տասնյակը

Հեղինակավոր The Ring-ը ներկայացրել է անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն բռնցքամարտիկների տասնյակը: Առաջատարն ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկն է: 1.Ալեքսանդր Ուսիկ (Ուկրաինա) 2.Նաոյա Ինոուե (Ճապոնիա) 3.Թերենս Քրոուֆորդ (ԱՄՆ) 4.Դմիտրի Բիվոլ (Ռուսաստան) 5.Արթուր Բետերբիև (Ռուսաստան) 6.Խունտո Նակատանի (Ճապոնիա) 7.Ջեսի Ռոդրիգես (ԱՄՆ) 8.Սաուլ Ալվարես (Մեքսիկա) 9.Կենշիրո Թերաի (Ճապոնիա) 10.Շաքուր Սթիվենսոն (ԱՄՆ) ...

BACK_TO_TOP