21:05 14.02.2018
Այսօր աշխարհի սիրահարները Սուրբ Վալենտին են նշում, իսկ, այսպես ասած, չսիրահարները՝ անտիՎալենտին: Այս տոնը շատ սիրահարների համար զուտ իրար ևս մեկ անգամ տեսնելու և սեր խոստովանելու առիթ է, իսկ արկածախնդիր զույգերի համար ևս մեկ խելահեղություն անելու իսկական հնարավորություն: Սակայն գաղտնիք չէ, որ այս տոնը իր կարծրատիպերով շատերի նյարդերի վրա նաև ազդում է:
Եվ քանի որ աշխարհի բոլոր քաղաքներում, այդ թվում նաև Երևանում այսօր ակտուալ է «I LOVE Մարիշիկ (հեղ. -այստեղ կարող էր լինել ցանկացած անուն)» և նմանատիպ տարբեր զարդարանքներով գրառումները, մեծ մոխրագույն արջուկները և փուչիկները, ապա SHANTNEWS-ը որոշել է ներկայացնել գեղեցիկ սիրո պատմություն, որը մի պահ մոռացության կմատնի շրջապատը:
Իսկ դու ինչի՞ ես պատրաստ հանուն սիրո
Ասում են իրական սերը սարեր շուռ կտա, իսկ այ օսկարակիր դերասանուհի Գրեյս Քելիի և Մոնակոյի արքայազն Ռենիե 3-րդի սերը վերակառուցեց Մոնակոն և փոխեց այդ փոքրիկ թագավորության խաղաքարտերը ամբողջ աշխարհում:
26 տարեկանում Գրեյս Քելլին արդեն կարողացել էր Հոլիվուդում հասնել գլխապտույտ հաջողությունների և դառնալ էքսցենտրիկ ռեժիսոր Հիչքոքի մուսան: Այդ ընթացքում դերասանուհուն արդեն հասցրել էին ամուսնության մի շարք առաջարկություններ անել, բայց նա բոլորին մերժել էր և շարունակում էր իր հոլիվուդյան շքեղ և հաջողակ կարիերան: Բայց այս ամենը տևեց մինչև 1955 թվականը, երբ Կաննի կինոփառատոնի ժամանակ նա հանդիպեց իսկական արքայազնի՝ Ռենիե 3-րդին: Այդ տարի Գրեյսը գլխավորում էր կինոփառատոնի ժյուրիի ամերիկյան պատվիրակությունը և նրանց անհրաժեշտ էր ազդեցիկ ներկայության և ամսագրային գեղեցիկ ֆոտոշարքերի համար այցելել արքայազն Ռենիեի «ապարանքը»: Հենց այստեղ էլ տեղի ունեցավ նրանց առաջին հանդիպումը:
Մինչ այս ներքաղաքական ծանր իրավիճակում արքայազն Ռենիեն հասկանում էր, որ իրեն անհապաղ անհրաժեշտ է ամուսնանալ և թագաժառանգներ պարգևել Մոնակոյի թագավորությանը: Բայց արքայազնը նաև ուզում էր, որ իր ամուսնության հիմքում ոչ թե զուտ պարտավորությունները լինեին, այլ սեր: Եվ 1955-ի հանդիպումը այդ առումով ճակատագրական էր և՛ Գրեյսի, և՛ արքայազն Ռենիեի, և՛ Մոնակոյի համար:
Կես տարվա ակտիվ նամակագրությունից հետո արքայազնը ժամանում է ԱՄՆ և ամուսնության առաջարկություն անում դերասանուհուն, իսկ արդեն 1956-ի ապրիլին տեղի է ունենում 20-րդ դարի ամենաշքեղ հարսանիքներից մեկը: Մոնակոն և ամբողջ աշխարհը սկսեց հիանալ Գրեյսի և Ռենիեի սիրո պատմությամբ, այս իրադարձություններին զուգահեռ սկսեց զարգանալ նաև Մոնակոյի տնտեսությունը, քանի որ այս իրադարձությունը զբոսաշրջիկների ուշադրությունը գրավեց դեպի Մոնակո, իսկ ներդնողները նոր շահավետ հնարավորություններ տեսան այդ փոքրիկ պետությունում:
Սերը Ռենիեին դարձրեց հաջողակ քաղաքական գործիչ, նա կարողացավ իր թագավորությանը վերադարձնել նախկին շքեղությունը, անկախությունը և այն դարձրեց Եվրոպայի ֆինանսական կենտրոններից մեկը: Իսկ Գրեյս Քելին զբաղվում էր երկրի ներքին կյանքի բարելավմամբ՝ բարեգործություններ էր իրականացնում, հիվանդանոցներ և մանկապարտեզներ էր բացում:Մոնակոն սիրում էր Գրեյսին:
Սակայն արքայադստեր տիտղոսը անցյալում թողեց դերասանուհու կարիերան: Թագավորական հարսանիքից հետո ռեժիսորները չէին դադարում Գրեյսին ուղարկել նոր ու գրավիչ սցենարներ, իսկ դերասանուհին մեծ ափսոսանքով մերժում էր բոլորին և զբաղվում էր Մոնակոյի բարգավաճմամբ:
Սակայն Գրեյսը չկարողացա երկար դիմանալ և երբ ստացավ Հիչքոքի նոր ֆիլմի սցենարը, նա ուղղակի 7-րդ երկնքում հայտնվեց և չէր ցանկանում մերժել իր սիրելի ռեժիսորին:
Արքայազն Ռենիեի հետ երկար խորհրդակցելուց հետո, արքայազնը նույիսկ համաձայնեց դեմ գնալ թագավորական բոլոր կանոնակարգերին և իր կնոջը իր դրական պատասխանով երջանկացնել: Սակայն այստեղ խնդիրն ավելի խորքային էր և բազմակողմանի:
Մոնակոյի ժողովուրդը՝ իմանալով, որ Գրեյսը պատրաստվում է մեկնել ԱՄՆ և ֆիլմում նկարահանվել, կատեգորիկ դեմ արտահայտվեց:
Ամեն օր հազարավոր նամակներ էին ուղարկում արքայազն Ռենիեին, որոնցում միաբերան ասվում էր.
«Մեր արքայադուստրը չի կարող նկարահանվել ֆիլմերում, և դա նրան պետք չէ…» :
Հասարակական ճնշումը ստիպեց արքայազնին որոշում կայացնել՝ հօգուտ ժողովրդի: Այս դեպքից հետո Գրեյս Քելին մեկ շաբաթից ավելի փակվեց իր սենյակում և բացարձակապես ոչ մեկի հետ չշփվեց: Հանուն հասարակական կարծիքի և սիրո՝ նա հրաժարվեց իր սիրելի աշխատանքից: Նրա անձնական հետաքրքրությունները հասարակությանը պետք չէին:
Այս դեպքը շատ ազդեց նրանց հարաբերությունների վրա: Տարիների ընթացքում ավելի շատացան հակասություններն ու հիասթափությունները:
Իրենց ամուսնության 25-րդ տարում նրանք արդեն իրարից հեռու էին ապրում և սիրուց մնացել էր ուղղակի ընկերական հարաբերություններ և թագավորական պարտավորություններ: Գրեյս Քելլին հիմնականում լինում էր Փարիզում:
1982-ի սեպտեմբերի 13-ին Փարիզից Մոնակո վերադառնալու ճանապարհին դերասանուհին ավտովթարի է ենթարկվում և մահանում: Մեքենայում Գրեյսից բացի, լինում է նաև նրա դուստրը՝ Ստեֆանիան, որը հրաշքով ողջ է մնում: Պաշտոնական հայտարարությունում նշվում է, որ մեքենան վարելու ընթացքում Գրեյս Քելին կաթված է ստացել, սակայն մինչ օրս նրա մահը դասում են չբացահայտված ու առեղծվածային գաղտնիքների շարքը:
Արքայազն Ռենիեն թաղման ժամանակ չի թաքցրել արցունքները և աղջկա ձեռքը բռնած քայլել է թափորի հետևից.
«Գրեյսի մահից հետո իմ կյանքը դատարկվեց»,- ասել է արքայազն Ռենիե 3-րդը:
-Լիլիթ Խաչատրյան
21:00 21.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ 11:00-17:00 Արտաշիսյան փ․ 53/14, 53/15, 57/1, 57/12, 55/13, 59, 59/1, 61, 63, 63/1, 63/2, 65, 67, 69 շենքեր, Չեխովի փ․ 48, 48/4, 52 շենքեր, Չեխովի փ․ 48, 50, 52 շենքեր […] ...
20:50 21.07.2025
Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումը ՌԴ առաջնության մեկնարկային խաղումՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է «Նիժնի Նովգորոդին»։ Հյուրերից գոլ է խփել ու գոլային փոխանցում կատարել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Կրասնոդարը» չեմպիոնության պաշտպանությունը սկսել է հաղթանակով և առաջին 3 միավորը վաստակել։ Ակումբը երկրորդ տուրում հուլիսի 26-ին տնային խաղում կմրցի Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։ ...
20:42 21.07.2025
Հութիները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են իսրայելական հինգ օբյեկտների վրաԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» (հութիական) շարժման կողմնակիցները անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Իսրայելում գտնվող հինգ թիրախների, այդ թվում՝ Բեն Գուրիոն օդանավակայանին և Էյլաթ նավահանգստին, ըստ ապստամբ զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիայի։ «Եմենի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները իրականացրել են եզակի ռազմական գործողություն, որի ընթացքում հարձակվել են Լոդ օդանավակայանի (նկատի ունի Բեն Գուրիոնը) և […] ...
20:32 21.07.2025
Սենատորները կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել միջուկային զենքի մրցավազքըԷդ Մարկիի գլխավորությամբ դեմոկրատ սենատորների խումբը Կոնգրեսում ներկայացրել է մի բանաձև, որով կոչ է արվում ԱՄՆ վարչակազմին գլխավորել միջուկային սպառազինությունների նոր մրցավազքը դադարեցնելու և հետ շրջելու համաշխարհային ջանքերը, ասվում է փաստաթղթի տեքստում, որը ուսումնասիրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Փաստաթղթում նշվում է, որ չնայած Սառը պատերազմի ավարտից ի վեր ավելի քան 50,000 մարտագլխիկների կրճատմանը, աշխարհում դեռևս կա […] ...
20:20 21.07.2025
Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթողԲասկետբոլի Լատվիայի Մ20 հավաքականը դարձել է Երևանում ավարտված Եվրոպայի B դիվիզիոնի հաղթող։ Լատվիացիները մրցաշարի եզրափակչում 74-64 հաշվով հաղթել են Խորվաթիայի հասակակիցների թիմին։ Մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել Թուրքիայի Մ20 հավաքականը` 86-54 հաշվով հաղթելով Շվեյցարիայի թիմին։ Լատվիայի, Խորվաթիայի ու Թուրքիայի հավաքականները նվաճել են A դիվիզիոնի ուղեգիր։ ...
20:09 21.07.2025
ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքիցՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ լուրը հաստատել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։ Ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ չի կարող երաշխավորել, թե էլեկտրաէներգիայի սակագինը որ ուղղությամբ կգնա, միաժամանակ, սակայն, երաշխավորել էր, որ սակագինը բխելու […] ...