Բացահայտվել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք. hարուցվել է քրեական գործ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+32.09 oC

Բացահայտվել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք. hարուցվել է քրեական գործ

10:43 26.01.2022

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է աննախադեպ քանակի հեռախոսների մաքսանենգության դեպք:
Մասնավորապես, օրերս հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ նախատեսվում է փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից Հայաստանի Հանրապետության տարածք օդային ուղով, մաքսանենգ ճանապարհով ներմուծել հեռախոսներ:

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով մշակվել և ձեռնարկվել են բազմակողմանի, մեծածավալ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում` «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի տարածքում հայտնաբերվել են Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության տարածք փոստային ծառայություններ մատուցող ընկերություններից մեկի միջոցով մաքսանենգ ճանապարհով ներմուծված հեռախոսները: Հայտնաբերվել է 1328 հեռախոս, որոնց շուկայական արժեքը կազմել է մոտ 600 հզ ԱՄՆ դոլար: Որոշ մոդելներն, ի դեպ, հայաստանյան շուկայում վաճառվում են 600,000-ից մինչև 1,200,000 ՀՀ դրամի սահմաններում: Մաքսանենգ ճանապարհով փորձ է արվել նաև ներկրել մեծ քանակությամբ պլանշետներ, էլեկտրոնային ծխախոտներ և հեռախոսների աքսեսուարներ: Հատկանշական է, որ մաքսանենգ ճանապարհով ներմուծված բեռների բոլոր արկղերի վրա փակցված են եղել միևնույն պիտակները:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Միաժամանակ հետաքննիչի կողմից նույն օրը որոշում է կայացվել վերը նշված ապրանքներն առգրավելու մասին։
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը փոստային ծառայությունների մատուցմամբ զբաղվող ընկերություններին հորդորում է չկազմակերպել, չօժանդակել, ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից և երրորդ երկրներից մաքսանենգ ճանապարհով ապրանքների ներմուծումներ Հայաստանի Հանրապետության տարածք: Նմանատիպ բոլոր դեպքերում միջոցներ են ձեռնարկվելու օդային փոխադրողներին ևս միջազգային նորմերին համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար:

Դեպքի առնչությամբ կատարված նախնական հաշվարկի համաձայն` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Jazeera. Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի

16:00 01.06.2025

Al Jazeera. Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի

Իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում մարդասիրական օգնության բաշխման կետի հրետակոծության հետևանքով զոհերի թիվը 15-ից հասել է 30-ի, մոտ 120 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Այս տարածքում մարդասիրական առաքելությունն իրականացրել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող կազմակերպություններից մեկը։ Հեռուստաալիքը հայտնում է, որ իսրայելական ուժերը կրակ են բացել անցակետի շուրջ […] ...

Փոքրիկների «մեծ մտքերը». Արդարադատության նախարարությունը շնորհավորել է Հունիսի 1-ը

15:40 01.06.2025

Փոքրիկների «մեծ մտքերը». Արդարադատության նախարարությունը շնորհավորել է Հունիսի 1-ը

ՀՀ արդարադատության նախարարությունը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ տեսանյութով ներկայացրել է փոքրիկների «մեծ մտքերը»։   ...

Արքայազն Հարրին ցանկանում է վերցնել մոր ազգանունը. Daily Mail

15:20 01.06.2025

Արքայազն Հարրին ցանկանում է վերցնել մոր ազգանունը. Daily Mail

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ցանկանում է փոխել իր Մաունթբաթեն-Վինձոր ազգանունը, որը կրում են թագավորական ընտանիքի անդամները, Սփենսերի՝ իր մոր՝ արքայադուստր Դիանայի ազգանվան անունով, հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ Հարրին իր ազգանունը փոխելու հնարավորությունը քննարկել է արքայադուստր Դիանայի եղբոր՝ Չարլզ Սփենսերի հետ՝ Մեծ Բրիտանիա կատարած ուղևորության ժամանակ։ «Սասեքսի դուքսը ակտիվորեն հետաքրքրվել […] ...

Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում

15:00 01.06.2025

Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում

Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 1-ին ժամը 13։50-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Ակունք, Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն, Կոտայք, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կապուտան, Հատիս, Զովաշեն բնակավայրերի, Աբովյան քաղաքի 10-րդ, 11-րդ փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարումը։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։ ...

«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել

14:40 01.06.2025

«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել

«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Եվրոպայում գրանցվել է թոշակի անցնելու ռեկորդային տարիք

14:20 01.06.2025

Եվրոպայում գրանցվել է թոշակի անցնելու ռեկորդային տարիք

Դանիան, որոշելով բարձրացնել կենսաթոշակային տարիքը մինչև 70 տարի, ռեկորդ է սահմանել աշխարհի խոշոր տնտեսությունների շարքում, ևս 14 երկիր այժմ բարձրացնում է կենսաթոշակի անցնելու տարիքը, իսկ դրանց մեկ երրորդը՝ միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար, պարզել է «ՌԻԱ Նովոստի»-ին «Մեծ քսանյակի» և Եվրամիության ազգային օրենսդրության առանձնահատկությունները ուսումնասիրելուց հետո։ Ուսումնասիրված երկրների քաղաքացիները ամենից հաճախ թոշակի են անցնում 65 […] ...

BACK_TO_TOP