Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խաղաղություն չեն բերի Ուկրաինային. Սլովակիայի ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+30.09 oC

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խաղաղություն չեն բերի Ուկրաինային. Սլովակիայի ԱԳՆ

18:37 18.07.2025

Սլովակիան կարծում է, որ ԵՄ-ի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցները չեն նպաստում Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը և հաճախ ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում հենց եվրոպական պետությունների համար, հայտարարել է երկրի արտաքին և եվրոպական գործերի նախարար Յուրայ Բլանարը։

«Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորումը կարող է իրականացվել միայն դիվանագիտական ջանքերի, այլ ոչ թե տասնյակ պատժամիջոցների միջոցով, որոնք հաճախ ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում հենց եվրոպական պետությունների համար», – նրա խոսքերն է մեջբերում TK լրատվական գործակալությունը։

Իր հերթին, հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Մարեկ Էշտոկը X սոցիալական ցանցում գրել է, որ չնայած Սլովակիան աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթին, Բրատիսլավայի առաջնահերթությունը մնում է համաձայնությունների հասնելը «երկրի համար լավագույն պայմաններով»։ Միևնույն ժամանակ, պետությունը պետք է ապահովի իր էներգետիկ անվտանգությունը և տնտեսական կայունությունը իր քաղաքացիների համար։ Սլովակիան, ընդգծել է նա, «ուշադիր կհետևի» Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) կողմից իր պարտավորությունների կատարմանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողանը Պուտինին ասել է Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլ սկսելու կարևորության մասին

20:41 18.07.2025

Էրդողանը Պուտինին ասել է Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլ սկսելու կարևորության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքիայի առաջնորդը նշել է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների երրորդ փուլը սկսելու կարևորությունը և դրանք Ստամբուլում հյուրընկալելու իր պատրաստակամությունը: Այս մասին զրույցից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր: Նախագահ Էրդողանը […] ...

«Այս վայրը դառնալու է հանդիպման և հիշողության վայր». Երևանում բացվել է Շառլ Ազնավուրի արձանը

20:28 18.07.2025

«Այս վայրը դառնալու է հանդիպման և հիշողության վայր». Երևանում բացվել է Շառլ Ազնավուրի արձանը

Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակն այսօրվանից այլ խորհուրդ ունի. շանսոնյեի արձանը ոչ միայն ամբողջացրեց հրապարակի տեսքը, այլև նոր շունչ ու ոգի փոխանցեց Երևանին՝ «Լա Բոհեմ»-ի հնչյուններով ու չդադարող ծափահարություններով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2024թ. մեծանուն արվեստագետի ծննդյան 100-ամյակի առիթով հայտարարվեց Ազնավուրի արձանի էսքիզային նախագծերի մրցույթ, որում մրցութային հանձնաժողովի քվեարկությամբ հաղթող […] ...

Axios. Եվրոպական եռյակը և Իրանը կարող են հանդիպել հաջորդ շաբաթ

20:14 18.07.2025

Axios. Եվրոպական եռյակը և Իրանը կարող են հանդիպել հաջորդ շաբաթ

Իրանի և ԵՄ-3-ի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) պաշտոնյաները կարող են հաջորդ շաբաթ բանակցություններ անցկացնել՝ Թեհրանի միջուկային զարգացումների շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով։ Այս մասին իր X -ի էջում հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով աղբյուրին։ Նա մանրամասնել է, որ այս հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում կամ Ժնևում։ «Իրանը, ինչպես սպասվում է, այս […] ...

SHANTNEWS

20:00 18.07.2025

SHANTNEWS

Հանդիպել են ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները

19:54 18.07.2025

Հանդիպել են ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները

Մոսկվայում հուլիսի 18-ին կայացել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հանդիպումը ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի հետ։ Ինչպես հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, ջերմ մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ և մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ ...

Ապօրինի հրազենի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Վայքի բաժնում

19:46 18.07.2025

Ապօրինի հրազենի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Վայքի բաժնում

Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ շարունակվում են Ոստիկանության իրազեկումները՝ գրանցելով արդյունքներ։ Համայնքային ոստիկանության Վայքի բաժին ներկայացած Եղեգնաձորի 31-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի որսորդական հրացան։ Նա հայտնել է, թե այն պատկանել է հանգուցյալ պապին: Քրեական պատասխանատվությունից խուսափելու համար Ոստիկանությունից հորդորում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

BACK_TO_TOP