18:20 27.01.2022
Բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ամենօրյա հետևողական միջոցառումները շարունակվում են։ Հատկապես արդյունավետ էր ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ օրերս բաժնում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման չորս դեպք, մասնավորապես՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, հրացանի, պայթուցիչներով նռնակների և փամփուշտների։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակների, կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Էրեբունու և Շենգավիթի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում։ Մասնավորապես, Գավառի և Մարտունու բաժիններում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի, Ճամբարակի բաժնում՝ հակատանկային նռնականետի և փամփուշտների, Վարդենիսում՝ ակոսափող հրազենի և տարբեր տեսակի ռազմամթերքի, Սևանի բաժնում՝ ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակի։ Ոստիկանության Աշտարակի և Նաիրիի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են հրացանների և ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակների կամավոր հանձնման դեպքեր։ Թմբուկավոր ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել Թալինի բաժնում՝ շնորհիվ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի։ Նշանակվել են փորձաքննություններ։
«Կրկին հորդորում ենք, ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանանձել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»։
16:20 01.06.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում հարվածներ են հասցրել արմատական ռազմական տասնյակ օբյեկտներիԻսրայելի ռազմաօդային ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող տասնյակ արմատական ռազմական թիրախների։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ահաբեկչական տասնյակ թիրախների, այդ թվում՝ ականապատված ռազմական օբյեկտների, ստորգետնյա թունելների, դիպուկահարների դիրքերի և հակատանկային հրթիռային կայանքների, որոնք սպառնալիք էին […] ...
16:00 01.06.2025
Al Jazeera. Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 30-իԻսրայելական բանակի կողմից Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում մարդասիրական օգնության բաշխման կետի հրետակոծության հետևանքով զոհերի թիվը 15-ից հասել է 30-ի, մոտ 120 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Այս տարածքում մարդասիրական առաքելությունն իրականացրել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող կազմակերպություններից մեկը։ Հեռուստաալիքը հայտնում է, որ իսրայելական ուժերը կրակ են բացել անցակետի շուրջ […] ...
15:40 01.06.2025
Փոքրիկների «մեծ մտքերը». Արդարադատության նախարարությունը շնորհավորել է Հունիսի 1-ըՀՀ արդարադատության նախարարությունը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ տեսանյութով ներկայացրել է փոքրիկների «մեծ մտքերը»։ ...
15:20 01.06.2025
Արքայազն Հարրին ցանկանում է վերցնել մոր ազգանունը. Daily MailՄեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ցանկանում է փոխել իր Մաունթբաթեն-Վինձոր ազգանունը, որը կրում են թագավորական ընտանիքի անդամները, Սփենսերի՝ իր մոր՝ արքայադուստր Դիանայի ազգանվան անունով, հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ Հարրին իր ազգանունը փոխելու հնարավորությունը քննարկել է արքայադուստր Դիանայի եղբոր՝ Չարլզ Սփենսերի հետ՝ Մեծ Բրիտանիա կատարած ուղևորության ժամանակ։ «Սասեքսի դուքսը ակտիվորեն հետաքրքրվել […] ...
15:00 01.06.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերումՎթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 1-ին ժամը 13։50-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Ակունք, Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն, Կոտայք, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կապուտան, Հատիս, Զովաշեն բնակավայրերի, Աբովյան քաղաքի 10-րդ, 11-րդ փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարումը։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։ ...
14:40 01.06.2025
«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել«Իմ հայրիկը գտնում է այն զինվորներին, որոնք չարություն են անում». ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...