23:43 31.01.2022
Սննդաբան Սվետլանա Ֆուսը անվանել է մթերքներ, որոնք օգտակար են հոդերի ամրացման համար, փոխանցում է Лента պարբերականը: Նրա խոսքով՝ հոդերի հիվանդությունների հիմնական պատճառներից մեկը սխալ սնվելն է։ Նա խորհուրդ է տվել սննդակարգում ավելի շատ կալցիումով հարուստ մթերքներ ներառել:
Սննդաբանը բացատրել է, որ կալցիումի պակասի դեպքում օրգանիզմը հանքանյութը վերցնում է ոսկրային հյուսվածքից, ինչը կարող է հանգեցնել օստեոպորոզի։
«Կաթնամթերքը, ինչպես մանկուց գիտենք, կալցիումի ամենամատչելի աղբյուրն է», – ասել է Սվետլանա Ֆուսը։
Միաժամանակ նա հորդորել է չչարաշահել կաթնամթերքը։ Սննդաբանը պարզաբանել է, որ կաթնամթերքը սննդակարգում պետք է որոշակի մասնաբաժին կազմեն։
Հոդերի առողջության համար անհրաժեշտ է նաև վիտամին D, որը նպաստում է ոսկրային հյուսվածքի նորմալ աճին և պատասխանատու է ատամների ամրության համար։ Այն հանդիպում է ձողաձկան լյարդում, ձվի դեղնուցում, կարագում։
Բացի այդ, վիտամին C-ն անհրաժեշտ է կոլագենի սինթեզի համար, որն ուղղակիորեն ազդում է մաշկի, հոդերի և ոսկորների վիճակի վրա։ Այն հանդիպում է ցիտրուսային մրգերի, թթու կաղամբի, հատապտուղների, ինչպես նաև կիվիի և պղպեղի մեջ։
Բժիշկը նաև խորհուրդ է տվել օգտագործել սելենով և ծծմբով հարուստ մթերքներ։ Նրա խոսքով՝ սելենը մասնակցում է հոդերի սնուցման գործընթացներին։ Այն հանդիպում է բրազիլական ընկույզում, ձկան մեջ, սխտորում, ձվի մեջ, հավի մսում, հնդկահավում, տավարի լյարդում, ինչպես նաև սնկի, կաթնաշոռի և ձավարեղենի մեջ։ Ծծմբով հարուստ են մսի և ձկան բոլոր տեսակները, ինչպես նաև կաթնամթերքը, ձուն, լոբազգիները և ձավարեղենը:
17:53 19.07.2025
Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասըՈւկրաինան Ավստրալիայից ստացել է M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Փոխանցված 49 տանկերի մեծ մասն արդեն իսկ ծառայության մեջ է Ուկրաինայի զինված ուժերում», – գրել է նա։ Շմիհալի խոսքով՝ մնացած մեքենաները կժամանեն «առաջիկա ամիսներին»։ «Այս […] ...
17:45 19.07.2025
Լոնդոնում բողոքի ցույց է տեղի ունենում պաղեստինամետ շարժման արգելքի դեմԼոնդոնի ոստիկանությունը սկսել է ձերբակալել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկված պաղեստինամետ «Պաղեստինի գործողություն» շարժման աջակցության ցույցի մասնակիցներին։ «Ոստիկանության աշխատակիցները միջամտել են, և ձերբակալություններ են տեղի ունենում», – ասվում է Սքոթլանդ Յարդի հայտարարության մեջ: Մարդկանց տեղափոխում են ոստիկանական մեքենաներ Խորհրդարանի հրապարակի տարածքում: Այնտեղից ցուցարարները մտադիր են անցնել Վեստմինստերյան կամուրջը և, շրջան կազմելուց հետո, անցնել Թեմզան Վաթեռլոո կամրջով […] ...
17:36 19.07.2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզի Մ-2 Ելփին – Չիվա 6.4 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհի շինհրապարակ։ Մանրամասները՝ նախարարության տեսանյութում։ ...
17:30 19.07.2025
Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացրել ենԵգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը հայտնել է, որ Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացվել է։ «Զբոսաշրջության և հնությունների նախարարությունը, որը ներկայացված է Հնությունների Գերագույն խորհրդի կողմից, Իսպանիայի կառավարության հետ համագործակցությամբ ավարտել է Գիզայի երեք բուրգերի (Քեոփսի, Խաֆրեի և Միկերինոսի) ներքին լուսավորության թարմացման նախագիծը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ արդիականացման համար օգտագործվել են […] ...
17:18 19.07.2025
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան չի ընդունի Ուկրաինայի համար նախատեսված ԵՄ բյուջենՀունգարիան չի ընդունի Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի առաջարկը, քանի որ այն նախատեսում է հունգարական գումարի հատկացում Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ առաջարկելով Բրյուսելին լուրջ ընդունել Բուդապեշտի նախազգուշացումը։ «Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը հունգարական գումար է ուղարկում Ուկրաինային։ Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը կործանում է […] ...