17:09 24.07.2018
«Շիրակ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ ՀՖՖ կարգապահական կոմիտեի 05.05.2018 թվականին կայացրած որոշման շուրջ կրքերը կարծես հանդարտվում են, համենայնդեպս՝ ներպետական դատական ատյաններում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքից:
Մայիսի 17-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ռ. Վարդազարյան) դատավարական իրավունքի նորմերի խախտումներով բավարարել էր «Շիրակ» ՖԱ-ի բողոքը և որոշում ընդունել արգելել ՀՖՖ-ին նվազեցնել «Շիրակ» ՖԱ-ի միավորները:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշված որոշումը չեղյալ համարելու միջնորդությունը ներկայացրել էր մի շարք հիմնավորումներով: Միջնորդության մեջ ՀՖՖ-ն մասնավորապես նշել է.
«ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն՝ ազգային ֆեդերացիաների որոշումները կարող են կասեցվել բացառապես ՖԻՖԱ-ի կամ Լոզանում գտնվող սպորտային արբիտրաժային դատարանի (ԿԱՍ) կողմից: ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի քաղաքականության հիմնադրույթներից է ֆուտբոլի տարանջատումը պետական ինստիտուտների միջամտությունից, մինչդեռ սույն գործով որոշում է կայացրել ՀՀ պետական դատարանը: ՀՀ դատարանի նման պրակտիկան հղի է հայկական ֆուտբոլի համար խիստ անցանկալի հետևանքներով՝ ընդհուպ մինչև միջազգային մրցաշարերում ՀՀ հավաքական թիմերի որակազրկումը»:
Օրեր առաջ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նույն դատավորի՝ Ռ. Վարդազարյանի նախագահությամբ քննարկել է ՀՖՖ միջնորդությունը և այն բավարարել ամբողջությամբ:
Նոր որոշմամբ՝ Ռ. Վարդազարյանը չեղյալ է համարել 17.05.2018 թ. իր իսկ կայացրած որոշումը: Հետաքրքիր է, որ իր օգտին կայացրած որոշումը չեղյալ համարելու միջնորդություն էր ներկայացրել նաև «Շիրակ» ՖԱ-ն:
11:56 28.06.2025
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...