Աջափնյակի աղբավայրի հրդեհը շարունակում են մարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+24.09 oC

Աջափնյակի աղբավայրի հրդեհը շարունակում են մարել

18:11 24.07.2018

Երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել Աջափնյակի աղբավայրում, որը շատ մոտ է բնակելի հատվածին: SHANTNEWS.AM-ի նկարահանող խումբն այցելել է աղբավայր ու ծանոթացել ստեղծված իրավիճակին: Աղբավայրին մոտ գտնվող տների բնակիչները տեսախցիկի առջև չեն ցանկացել խոսել, բայց պատմել են, որ հրդեհներն այստեղ հազվադեպ երևույթ չեն և տարիներ շարունակ իրենց բողոքներն անարձագանք են մնում:

«Աղբավայրում հրդեհաշիջում իրականացնելը դժվար է, որովհետև պետք է աղբը քանդվի, որ արդյունավետ աշխատանք իրականացվի»,- ասաց ԱԻՆ ՃԿԱԿ հրահանգիչ Վլադիմիր Պետրոսյանը:

Հրշեջներին հեռվից հետևում էր թաղապետարանի ներկայացուցիչը: Ասաց՝ հրդեհի ծագման պատճառների մեջ մարդկային գործոն փնտրել պետք չէ:

«Նեխման պրոցես, գազի արտադրում, ինքնաբռնկում: Սա է պրոցեսը»,- ասաց նա:

Նրա խոսքերով՝ աղբավայրում նման հրդեհների դեպքում շնչահեղձ անող ծուխը հասնում է մինչև օդանավակայան ու նույնքան էլ՝ հակառակ ուղղությամբ:

«Որ աղբավայրը չլինի, շատ լավ կլինի. սա քաղաքի համար թյուրիմացություն է: Այս ծուխը միայն էկոլոգիական վնասներ է հասցնում: Հիմա իրար հետ կանգնած թույն ենք շնչում»,- ասաց նա:

Աջափնյակի աղբավայրը Երևանի մեծությամբ երկրորդ քաղաքային աղբավայրն է, Այնտեղ աղբը շարունակ կուտակվում է ու չի վերամշակվում: Աջափնյակի աղբավայրի շուրջ 2 հեկտարը նախատեսված է կենցաղային աղբի, իսկ 10 հեկտարը՝ շինարարական աղբի համար: Աղբավայրը մղձավանջ է դարձել տեղի բնակիչների համար, որոնք տեսախցիկի առջև երևալ չեն ցանկանում, բայց պատմում են, որ օրուգիշեր շնչում են թունավոր օդն ու պայքարում անվերջանալի թվացող միջատների ու առնետների դեմ:

«Տասը տարուց ավելի է՝ էս օդն ենք շնչում: Մեր երեխաներն են տուժում, ամեն տեղ դիմել ենք, օգնության ձեռք մեկնող չկա»,- ասաց աղբավայրի հարևանությամբ ապրող բնակիչներից մեկը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բարսեղյանը մասնակցել է «Սլովանի» մարզաշապիկների շնորհանդեսին

08:30 22.07.2025

Բարսեղյանը մասնակցել է «Սլովանի» մարզաշապիկների շնորհանդեսին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը խաղընկերների հետ ներկայացրել է 2025/26 մրցաշրջանում Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» տնային ու արտագնա մարզաշապիկները։ «Սլովանը» նոր մրցաշրջանում առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 22-ին։ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Սլովակիայի չեմպիոնը կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի առաջնության հաղթող «Զրինսկիի» հետ։ ...

Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը նոր հարվածներ կհասցնի Իրանի միջուկային օբյեկտներին

08:25 22.07.2025

Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը նոր հարվածներ կհասցնի Իրանի միջուկային օբյեկտներին

Միացյալ Նահանգները պատրաստ է կրկին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին «անհրաժեշտության դեպքում», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն բանից հետո, երբ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին խոսել է նախորդ հարձակումից հետո լուրջ վնասների մասին։ «Վնասները շատ լուրջ են, միջուկային օբյեկտները ոչնչացված են, և մենք դա կրկին կանենք անհրաժեշտության դեպքում», – գրել է Սպիտակ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:15 22.07.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Դավիդյանը աչքի է ընկել «Ռոտորում» իր նորամուտի խաղում

08:07 22.07.2025

Դավիդյանը աչքի է ընկել «Ռոտորում» իր նորամուտի խաղում

Ռուսաստանի երկրորդ լիգայի` ՖԱԼ-ի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Ռոտորը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է Ուլյանովսկի «Վոլգային»։ Հյուրերի կազմում 59-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել թիմի նորեկ Դավիդ Դավիդյանը։ Հայ ֆուտբոլիստը 83-րդ րոպեին հաղթական գոլի փոխանցումն է կատարել օգնելով աչքի ընկնել Ալեքսանդր Կլեշչենկոյին։ 27-ամյա Դավիդյանը վերջերս է «Փյունիկից» տեղափոխվել «Ռոտոր»։ ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում. կան տուժածներ

08:00 22.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում. կան տուժածներ

Հուլիսի 21-ին, ժամը 23:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Կյանք գյուղի ցուցանակի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղություն

23:59 21.07.2025

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղություն

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...

BACK_TO_TOP